https://arm.sputniknews.ru/20250210/1-shabat-zhamanak-enq-talis-haghtanak-taghamasi-bnakichnery-pakel-ein-hjusisharav-tshanaparhy-85634009.html
«Հաղթանակ» թաղամասի բնակիչները փակել էին Հյուսիս–հարավ ճանապարհը
«Հաղթանակ» թաղամասի բնակիչները փակել էին Հյուսիս–հարավ ճանապարհը
Sputnik Արմենիա
Բնակիչներն արդեն բացել են ճանապարհը, հետագա քննարկումները շարունակելու են թաղամասում գործող իրենց շտաբում։ 10.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-10T15:42+0400
2025-02-10T15:42+0400
2025-02-10T16:32+0400
հայաստան
բողոքի ակցիա
ճանապարհ
հող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85633840_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3aab41c5b66dfd632c232a3ead58adb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ ճանապարհը և բողոքի ակցիա էին իրականացնում, տեղում ոստիկանական ուժեր էին հավաքվել։Բնակիչները դժգոհ են, որ տևական ժամանակ է՝ չեն կարողանում իրենց սեփական հողերի հետ կապված գործարքներ անել, գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակը փոխել և այլն:Բնակիչներից մեկը նշեց, որ 1 շաբաթ ժամանակ են տալիս քաղաքային իշխանություններին, ու եթե իրենց խնդիրները սեղմ ժամկետում լուծում չստանան, ապա անհնազանդության ակցիաները կշարունակեն։Նրանք նաև հանդիպում են պահանջում ինչպես քաղաքապետ Տիգրան Ավինյանի, այնպես էլ ԱԺ պատգամավորների հետ, որոնց հետ հարցի վերաբերյալ քննարկումներ են ունեցել։Բնակիչներն ակցիայից հետո բացեցին ճանապարհը, հետագա քննարկումները շարունակելու են թաղամասում գործող իրենց շտաբում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85633840_480:0:1920:1080_1920x0_80_0_0_6cb3cd0ac9e886ee5b2b95ea9856837e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բողոքի ակցիա, ճանապարհ, հող, видео
հայաստան, բողոքի ակցիա, ճանապարհ, հող, видео
«Հաղթանակ» թաղամասի բնակիչները փակել էին Հյուսիս–հարավ ճանապարհը
15:42 10.02.2025 (Թարմացված է: 16:32 10.02.2025) Բնակիչներն արդեն բացել են ճանապարհը, հետագա քննարկումները շարունակելու են թաղամասում գործող իրենց շտաբում։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ ճանապարհը և բողոքի ակցիա էին իրականացնում, տեղում ոստիկանական ուժեր էին հավաքվել։
Բնակիչները դժգոհ են, որ տևական ժամանակ է՝ չեն կարողանում իրենց սեփական հողերի հետ կապված գործարքներ անել, գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակը փոխել և այլն:
Բնակիչներից մեկը նշեց, որ 1 շաբաթ ժամանակ են տալիս քաղաքային իշխանություններին, ու եթե իրենց խնդիրները սեղմ ժամկետում լուծում չստանան, ապա անհնազանդության ակցիաները կշարունակեն։
«Մեզ դեռ ոչինչ խոսք չեն տվել, բայց հերիք է` խոստումներ տան, մենք սպասում ենք հստակ գործողությունների։ Ամեն օր ճանապարհ ենք փակելու, թող գնան ու մտածեն։ Ակցիաներն այնքան ժամանակ կշարունակենք, մինչև գան հենց մեր թաղամաս ու այստեղ մեր հարցերին պատասխան տան, խնդիրներին էլ` հստակ լուծում։ Մեր հարցերը պետք է տեղում լուծենք։ Հաղթանակ թաղամասը ոտքի է կանգնել, որ ասի, իշխանություններն էլ անեն»,– նշեց ակցիայի մասնակիցը։
Նրանք նաև հանդիպում են պահանջում ինչպես քաղաքապետ Տիգրան Ավինյանի, այնպես էլ ԱԺ պատգամավորների հետ, որոնց հետ հարցի վերաբերյալ քննարկումներ են ունեցել։
Բնակիչներն ակցիայից հետո բացեցին ճանապարհը, հետագա քննարկումները շարունակելու են թաղամասում գործող իրենց շտաբում։