00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ն պատրաստ է խորացնել Լիբանանի հետ համագործակցությունը. Փաշինյանը` նորանշանակ վարչապետին

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2025
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Լիբանանի կառավարության կազմում 24 նախարար կա։ Պաշտոնները հավասարապես բաժանված են մահմեդականների և քրիստոնյաների միջև։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է խորացնել Լիբանանի հետ համագործակցությունը։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` X-ի իր էջում շնորհավորելով Լիբանանի նորանշանակ վարչապետին Նավաֆ Սալամին։

«Նավաֆ Սալամին սրտանց շնորհավորում եմ բարեկամ Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և նոր կառավարության ձևավորման առթիվ։ Ցանկանում եմ հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրագործման հարցում։ Հայաստանը պատրաստ է խորացնել բազմակողմ համագործակցությունը Լիբանանի հետ»,- գրել է նա։

Հիշեցնենք` Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը փետրվարի 8-ին հրամանագիր է ստորագրել նոր կառավարություն ստեղծելու մասին։ Գործադիր մարմնի ղեկավար է նշանակվել Նավաֆ Սալամը։ Լիբանանի կառավարության կազմում 24 նախարար կա։ Պաշտոնները հավասարապես բաժանված են մահմեդականների և քրիստոնյաների միջև։ Լիբանանի նոր կառավարությունում երիտասարդության և սպորտի նախարար է նշանակվել լիբանանահայ պրոֆեսոր Նորա Բայրաքդարյանը։
Լրահոս
0