https://arm.sputniknews.ru/20250208/kvobakhidzen-em-in-khvorhurd-e-tvel-zbaghvel-ir-khndirnervov-ajl-voch-te-vrastanvov-85601557.html
Կոբախիձեն ԵՄ-ին խորհուրդ է տվել զբաղվել իր խնդիրներով, այլ ոչ թե Վրաստանով
Կոբախիձեն ԵՄ-ին խորհուրդ է տվել զբաղվել իր խնդիրներով, այլ ոչ թե Վրաստանով
Sputnik Արմենիա
Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ-ում լուրջ քաղաքական ճգնաժամ է նկատվում: 08.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-08T21:20+0400
2025-02-08T21:20+0400
2025-02-08T21:20+0400
իրակլի կոբախիձե
վրաստանի հանրապետություն
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/02/83592530_0:107:2048:1259_1920x0_80_0_0_4069753804a8a6539618ad4d74be5035.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 փետրարի - Sputnik. Վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրամիությանը խորհուրդ է տվել արդար լինել Վրաստանի նկատմամբ և ավելի ուշադիր հետևել սեփական խնդիրների լուծմանը:«Կոչ եմ անում բոլորին արդար լինել Վրաստանի, վրաց ժողովրդի, հետևաբար նաև Վրաստանի կառավարության հանդեպ և ուշադրությամբ վերաբերվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական այն խնդիրների լուծմանը, որոնց բախվում է ԵՄ-ն», - ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը:Նրա խոսքով՝ ԵՄ-ն սխալ ուղղությամբ է շարժվում, ինչի հետևանքը Եվրոպական միությունում քաղաքական ճգնաժամն է, ինչպես նաև ԵՄ-ում առաջացած տնտեսական խնդիրները: Միտումները չափազանց բացասական են։Կոբախիձեն պնդում է, որ երկրում բողոքի ակցիաների կազմակերպիչների և մասնակիցների նպատակը Վրաստանի համար տնտեսական խնդիրների ստեղծումն է:Ավելի վաղ՝ Վրաստանում բողոքի ակցիաներից հետո այդ երկրի իշխանության կողմից օրենսդրության խոտացումից հետո, Եվրամիության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարություն էին տարածել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:Նրանց կարծիքով, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ժողովրդավարական զարգացման լուրջ հետընթաց են արտացոլում և չեն արդարացնում Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի նկատմամբ սպասումները: Նրանք նաև կոչ են արել իշխանություններին դադարեցնել նշված միջոցառումները, զերծ մնալ լարվածության հետագա աճից և սպասել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացությանը: Վրաստանում ձախողվել է հեղափոխություն անելու չորրորդ փորձը. ԿոբախիձեԴրա հետ մեկտեղ, եվրոպական պաշտոնյաները կոչ են անում վրացական իշխանություններին ազատ արձակել բոլոր անօրինական ձերբակալված լրագրողներին, ակտիվիստներին, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին, ապահովել երկխոսություն բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:Հիշեցնենք, որ Վրաստան-ԵՄ հարաբերությունները վատթարացել են 2024 թվականին, և Թբիլիսին գնալով ավելի հաճախ է դառնում Եվրամիության առաջնորդների քննադատության թիրախ՝ ընդունվող որոշումների պատճառով։ Հարաբերությունները հատկապես լարված են դարձել այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները տարեվերջին հայտարարեցին ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու մասին:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/02/83592530_114:0:1934:1365_1920x0_80_0_0_4311eeb5ed3ca99ce4f39103c16d672b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրակլի կոբախիձե, վրաստանի հանրապետություն, եվրամիություն
իրակլի կոբախիձե, վրաստանի հանրապետություն, եվրամիություն
Կոբախիձեն ԵՄ-ին խորհուրդ է տվել զբաղվել իր խնդիրներով, այլ ոչ թե Վրաստանով
Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ-ում լուրջ քաղաքական ճգնաժամ է նկատվում:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրարի - Sputnik. Վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրամիությանը խորհուրդ է տվել արդար լինել Վրաստանի նկատմամբ և ավելի ուշադիր հետևել սեփական խնդիրների լուծմանը:
«Կոչ եմ անում բոլորին արդար լինել Վրաստանի, վրաց ժողովրդի, հետևաբար նաև Վրաստանի կառավարության հանդեպ և ուշադրությամբ վերաբերվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական այն խնդիրների լուծմանը, որոնց բախվում է ԵՄ-ն», - ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն սխալ ուղղությամբ է շարժվում, ինչի հետևանքը Եվրոպական միությունում քաղաքական ճգնաժամն է, ինչպես նաև ԵՄ-ում առաջացած տնտեսական խնդիրները: Միտումները չափազանց բացասական են։
Կոբախիձեն պնդում է, որ երկրում բողոքի ակցիաների կազմակերպիչների և մասնակիցների նպատակը Վրաստանի համար տնտեսական խնդիրների ստեղծումն է:
«Բոլորը պարզ տեսնում են, որ նրանք այլևս չեն կարող հեղափոխություն կազմակերպել։ Ամենայն հավանականությամբ, նրանց միակ նպատակը տնտեսական աճը դանդաղեցնելն է։ Իհարկե, մենք չենք կարող դա թույլ տալ», - նշել է նա։
Ավելի վաղ՝ Վրաստանում բողոքի ակցիաներից հետո այդ երկրի իշխանության կողմից օրենսդրության խոտացումից հետո, Եվրամիության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարություն էին տարածել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Նրանց կարծիքով, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ժողովրդավարական զարգացման լուրջ հետընթաց են արտացոլում և չեն արդարացնում Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի նկատմամբ սպասումները: Նրանք նաև կոչ են արել իշխանություններին դադարեցնել նշված միջոցառումները, զերծ մնալ լարվածության հետագա աճից և սպասել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացությանը:
Դրա հետ մեկտեղ, եվրոպական պաշտոնյաները կոչ են անում վրացական իշխանություններին ազատ արձակել բոլոր անօրինական ձերբակալված լրագրողներին, ակտիվիստներին, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին, ապահովել երկխոսություն բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Վրաստան-ԵՄ հարաբերությունները վատթարացել են 2024 թվականին, և Թբիլիսին գնալով ավելի հաճախ է դառնում Եվրամիության առաջնորդների քննադատության թիրախ՝ ընդունվող որոշումների պատճառով։ Հարաբերությունները հատկապես լարված են դարձել այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները տարեվերջին հայտարարեցին ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու մասին: