https://arm.sputniknews.ru/20250208/anodachuneri-hardzakman-hetevanqvov-rvostvovi-shrjanneric-mekum-artakarg-drutjun-e-mtcvel-85593322.html
Անօդաչուների հարձակման հետևանքով Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է մտցվել
Անօդաչուների հարձակման հետևանքով Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է մտցվել
Sputnik Արմենիա
Քաղաքի Պերվոմայսկի շրջանի վարչակազմն իրականացնում է բնակարանային շրջայցեր, ձևավորվել է օպերատիվ շտաբ։ 08.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-08T14:53+0400
2025-02-08T14:53+0400
2025-02-08T17:41+0400
ռոստովի մարզ
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/12/84091252_0:228:2935:1879_1920x0_80_0_0_34a86ec8cf79d8043b3fad293a917d68.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Դոնի Ռոստովի Պերվոմայսկի շրջանի՝ ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով վնասված բազմաբնակարան շենքերի հատվածում, հայտնել է Ռոստովի մարզպետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ անցած գիշեր Ռոստովի մարզի քաղաքներն ու շրջանները, մասնավորապես, Դոնի Ռոստովն ու Չերտկովսկի շրջանը, ենթարկվել են ԱԹՍ-ների գրոհի, զոհեր և տուժածներ չկան: Գրոհի հետևանքով Դոնի Ռոստովի 14 բազմաբնակարան բնակելի շենքերում վնասվել են պատուհաններ:Քննչական կոմիտեի մասնագետները տեղում ավարտել են աշխատանքները, ուսումնասիրել տարածքը, կոմունալ ծառայությունները կսկսեն վերականգնողական աշխատանքները, հավելել է նա։Պերվոմայսկի շրջանի վարչակազմի աշխատակիցներն իրականացնում են բնակարանային շրջայցեր, բնակիչներից դիմումներ ստանալու և հասցված նյութական վնասը գնահատելու նպատակով ձևավորվել է հանձնաժողով ու օպերատիվ շտաբ:Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ՝ մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
ռոստովի մարզ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/12/84091252_124:0:2855:2048_1920x0_80_0_0_ab47e4e70ee9fcef8d182c0444755570.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոստովի մարզ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
ռոստովի մարզ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
Անօդաչուների հարձակման հետևանքով Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է մտցվել
14:53 08.02.2025 (Թարմացված է: 17:41 08.02.2025) Քաղաքի Պերվոմայսկի շրջանի վարչակազմն իրականացնում է բնակարանային շրջայցեր, ձևավորվել է օպերատիվ շտաբ։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Դոնի Ռոստովի Պերվոմայսկի շրջանի՝ ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով վնասված բազմաբնակարան շենքերի հատվածում, հայտնել է Ռոստովի մարզպետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ անցած գիշեր Ռոստովի մարզի քաղաքներն ու շրջանները, մասնավորապես, Դոնի Ռոստովն ու Չերտկովսկի շրջանը, ենթարկվել են ԱԹՍ-ների գրոհի, զոհեր և տուժածներ չկան: Գրոհի հետևանքով Դոնի Ռոստովի 14 բազմաբնակարան բնակելի շենքերում վնասվել են պատուհաններ:
«Դոնի Ռոստովի ԱԻ հանձնաժողովի նիստում որոշում է ընդունվել քաղաքի Պերվոմայսկի շրջանում՝ գիշերվա ընթացքում վնասված բազմաբնակարան շենքերի հատվածում, սահմանել արտակարգ դրության ռեժիմ», - գրել է նա իր տելեգրամյան ալիքում։
Քննչական կոմիտեի մասնագետները տեղում ավարտել են աշխատանքները, ուսումնասիրել տարածքը, կոմունալ ծառայությունները կսկսեն վերականգնողական աշխատանքները, հավելել է նա։
Պերվոմայսկի շրջանի վարչակազմի աշխատակիցներն իրականացնում են բնակարանային շրջայցեր, բնակիչներից դիմումներ ստանալու և հասցված նյութական վնասը գնահատելու նպատակով ձևավորվել է հանձնաժողով ու օպերատիվ շտաբ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ՝ մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: