https://arm.sputniknews.ru/20250207/sabvotazh-hrahrvoghnern-azatvel-en-ashkhatanqic-zpmkn-hraparakel-e-nranc-anunnery-85569684.html
Սաբոտաժ հրահրողներն ազատվել են աշխատանքից. ԶՊՄԿ–ն հրապարակել է նրանց անունները
Սաբոտաժ հրահրողներն ազատվել են աշխատանքից. ԶՊՄԿ–ն հրապարակել է նրանց անունները
Sputnik Արմենիա
ԶՊՄԿ–ն աշխատանքից բացակայող աշխատակիցներին հորդորել է օգտագործել հնարավորությունը և անհապաղ վերադառնալ աշխատանքի։ 07.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-07T16:54+0400
2025-02-07T16:54+0400
2025-02-07T17:31+0400
հայաստան
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/01/85352562_32:0:994:541_1920x0_80_0_0_c32d0146262087a4a19dc0887cb367ee.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոյկոտող անձանցից 8–ն ազատվել են աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի բաժինը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցներ հունվարի 31-ից ակցիա են անում և պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: Կոմբինատի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ կդիմի խիստ քայլերի, եթե նրանք չդադարեցնեն գործադուլը։ Փետրվարի 4–ին կոմբինատի ղեկավարության և գործադուլ հայտարարած աշխատակիցների միջև կայացած հանդիպումը որևէ արդյունք չէր տվել։ Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Քաջարանի Պոչամբար կոչվող թաղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել գործադուլ հայտարարած և գործադուլին դեմ արտահայտվող աշխատակիցների միջև։Նշվում է, որ այդ անձինք այլևս չեն հանդիսանում ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած չունեն ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։ԶՊՄԿ–ն աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին հորդորել է օգտագործել հնարավորությունը` իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:«ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու երաշխիքը կախված է աշխատանքն անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը»,– ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի վաղ հայտնել էր, որ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ–ի հետ չառնչվող քաղաքացիների գործողությունների հետևանքով ընկերությունն օրական մոտ 400 մլն դրամի վնաս է կրել։2024 թ. ընթացքում ՀՀ ամենախոշոր հարկատուն` ԶՊՄԿ–ն, 101 մլրդ 967 մլն դրամ հարկ է վճարել պետական բյուջե։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/01/85352562_153:0:874:541_1920x0_80_0_0_65482be2a7685534ea273e3e6887ef19.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», աշխատանք
հայաստան, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», աշխատանք
Սաբոտաժ հրահրողներն ազատվել են աշխատանքից. ԶՊՄԿ–ն հրապարակել է նրանց անունները
16:54 07.02.2025 (Թարմացված է: 17:31 07.02.2025) ԶՊՄԿ–ն աշխատանքից բացակայող աշխատակիցներին հորդորել է օգտագործել հնարավորությունը և անհապաղ վերադառնալ աշխատանքի։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոյկոտող անձանցից 8–ն ազատվել են աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի բաժինը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ
ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցներ հունվարի 31-ից ակցիա են անում և պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: Կոմբինատի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ կդիմի խիստ քայլերի, եթե նրանք չդադարեցնեն գործադուլը։ Փետրվարի 4–ին կոմբինատի ղեկավարության և գործադուլ հայտարարած աշխատակիցների միջև կայացած
հանդիպումը որևէ արդյունք չէր տվել։ Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Քաջարանի Պոչամբար կոչվող թաղամասում
ծեծկռտուք է տեղի ունեցել գործադուլ հայտարարած և գործադուլին դեմ արտահայտվող աշխատակիցների միջև։
«Ընկերությունը սկսել է սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց` խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։ Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել 8 աշխատակցի վերաբերյալ՝ Մարգարյան Շավարշ Հովհաննեսի, Արշակյան Կարեն Մարութի, Մխիթարյան Վահե Սամվելի, Բաբաջանյան Գոռ Վրեժի, Բաբաջանյան Վահե Վրեժի, Բաբաջանյան Արթուր Վրեժի, Անդրեասյան Կարեն Արկադիի և Աթայան Տիգրան Արշամի»,– հայտնում է ԶՊՄԿ–ն։
Նշվում է, որ այդ անձինք այլևս չեն հանդիսանում ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած չունեն ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։
ԶՊՄԿ–ն աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին հորդորել է օգտագործել հնարավորությունը` իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:
«ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու երաշխիքը կախված է աշխատանքն անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի վաղ հայտնել էր, որ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ–ի հետ չառնչվող քաղաքացիների գործողությունների հետևանքով ընկերությունն
օրական մոտ 400 մլն դրամի վնաս է կրել։
2024 թ. ընթացքում ՀՀ ամենախոշոր հարկատուն` ԶՊՄԿ–ն, 101 մլրդ 967 մլն դրամ հարկ է վճարել պետական բյուջե։