https://arm.sputniknews.ru/20250207/rusastani-tntesutjan-atshi-tempery-gerazancel-en-kankhatesumnery-putin-85568864.html
Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը գերազանցել են կանխատեսումները. Պուտին
Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը գերազանցել են կանխատեսումները. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը խոսել է տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղությունների մասին։ 07.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-07T16:19+0400
2025-02-07T16:19+0400
2025-02-07T16:21+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
միխայիլ միշուստին
հնա (համախառը ներքին արդյունք)
https://cdn.am.sputniknews.ru/img/2172/46/21724602_0:0:2862:1611_1920x0_80_0_0_39ff63dc7db3192fdf782504e8ce245b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը ոչ միայն բարձր են կառավարության կանխատեսումներից, այլև համաշխարհային ցուցանիշներից։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։Ռուսաստանի Դաշնության նախագահը դա անվանել է աշխատանքային կոլեկտիվների, գործարար համայնքի և կառավարության, ֆինանսական իշխանությունների աշխատանքի արդյունք։Պուտինը նշել է, որ 2025 թվականին պետք է պահպանել տնտեսության կայուն աճի հետագիծը և հասնել գնաճի նվազման: Նրա խոսքով` Ռուսաստանը պետք է փոխի նաև տնտեսական աճի կառուցվածքը, զարգացնի առաջարկի տնտեսությունը։Միխայիլ Միշուստինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանում անվանական ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 4,1 տոկոսով և հասել պատմական առավելագույնի՝ 200 տրիլիոն ռուբլու, իսկ տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել Է պատժամիջոցները՝ ի տարբերություն նրանց, ովքեր սահմանել են դրանք։Ռուսաստանից անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմն ուժի մեջ է մտել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2172/46/21724602_18:0:2749:2048_1920x0_80_0_0_6147634867e9cd1fc5e5839c7bbd3caf.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, միխայիլ միշուստին, հնա (համախառը ներքին արդյունք)
ռուսաստան, վլադիմիր պուտին, միխայիլ միշուստին, հնա (համախառը ներքին արդյունք)
Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը գերազանցել են կանխատեսումները. Պուտին
16:19 07.02.2025 (Թարմացված է: 16:21 07.02.2025) ՌԴ նախագահը խոսել է տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը ոչ միայն բարձր են կառավարության կանխատեսումներից, այլև համաշխարհային ցուցանիշներից։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի Դաշնության նախագահը դա անվանել է աշխատանքային կոլեկտիվների, գործարար համայնքի և կառավարության, ֆինանսական իշխանությունների աշխատանքի արդյունք։
Պուտինը նշել է, որ 2025 թվականին պետք է պահպանել տնտեսության կայուն աճի հետագիծը և հասնել գնաճի նվազման: Նրա խոսքով` Ռուսաստանը պետք է փոխի նաև տնտեսական աճի կառուցվածքը, զարգացնի առաջարկի տնտեսությունը։
«Կարևորագույն ուղղություններից մեկը առաջարկի տնտեսությունը զարգացնելն է։ Մենք պետք է փոխենք այդ աճի կառուցվածքը։ Արդեն ասել եմ, որ կարևոր է մեր երկրի բոլոր մարզերում ստեղծել նոր ձեռնարկություններ, նոր աշխատատեղեր։ Եվ այդ ձեռնարկություններում աշխատանքը, իհարկե, պետք է հիմնված լինի և՛ կառավարման ժամանակակից սկզբունքների, և՛ նոր տեխնոլոգիական բազայի վրա», - նշել է ՌԴ ղեկավարը։
Միխայիլ Միշուստինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանում անվանական ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 4,1 տոկոսով և հասել պատմական առավելագույնի՝ 200 տրիլիոն ռուբլու, իսկ տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել Է պատժամիջոցները՝ ի տարբերություն նրանց, ովքեր սահմանել են դրանք։