https://arm.sputniknews.ru/20250207/pashinjany-skhal-e-adrbejany-krvonakan-handurzhvoghakanutjunic-shat-heru-e-hvovhannisjan-85574563.html
Փաշինյանը սխալ է, Ադրբեջանը կրոնական հանդուրժողականությունից շատ հեռու է. Հովհաննիսյան
Փաշինյանը սխալ է, Ադրբեջանը կրոնական հանդուրժողականությունից շատ հեռու է. Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Ադրբեջանը պլանավորված շարունակում է Արցախում մշակութային էթնոցիդը, և որևէ տեսակի հանդուրժողականության մասին խոսք անգամ լինել չի կարող։ 07.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-07T23:18+0400
2025-02-07T23:18+0400
2025-02-07T23:18+0400
նիկոլ փաշինյան
մշակույթ
կրոն
հարավային կովկաս
տարածաշրջան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85517540_0:166:1600:1066_1920x0_80_0_0_064cd5ec0c0f2377f5fbd1d9b8d8e8a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ադրբեջանը հստակ, պլանավորված շարունակում է ոչնչացնել Արցախի պատմամշակութային ժառանգությունը։ Խոսել Հարավային Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանի կրոնական հանդուրժողականության մասին, ճիշտ չէ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։Նշենք, որ վաշինգտոնյան այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և հայտարարել, որ տարածաշրջանում, չնայած քաղաքական և էթնիկական հակասություններին, կա կրոնական հանդուրժողականության և հարգանքի լավ ավանդույթ, որն ավելի իրատեսական է դարձնում խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։Նրա խոսքով` թե՛ միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են հակամարտությունների գոտիներում զբաղվել մշակութային ժառանգության պահպանությամբ, թե՛ ՀՀ իշխանությունները որևէ ձևով, որևէ տեսանելի քայլ չեն կատարում Արցախի մշակութային ժառանգությունը փրկելու համար։Իսկ Ադրբեջանի կրոնական անհանդուրժողականության վկայությունն է Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի, Լիսագորի, Մոխրենեսի, Խծաբերդի ավերումները, Սղնախ գյուղի գերեզմանոցի ոչնչացումը, և ոչ միայն։Հովհաննիսյանի խոսքով` այսօր միայն արբանյակային լուսանկարներով է հնարավոր գնահատել հուշարձանների վիճակը, քանի որ միջազգային ոչ մի կառույցի կողմից մշտադիտարկում չի անցկացվում։Ադրբեջանն ավերել է Արցախի Տանձատափ եկեղեցու մեծ մասըՀավելենք, որ 44–օրյա պատերազմից հետո ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելությունը մի քանի փորձ ձեռնարկել է օկուպացված Արցախ այցելելու և պատմամշակութային կոթողների վիճակը ստուգելու, բայց Ադրբեջանի կառավարության համաձայնությունը չի ստացել։
հարավային կովկաս
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85517540_0:0:1422:1066_1920x0_80_0_0_84e557c44bdefd23d6582964420b6d7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, մշակույթ , կրոն, հարավային կովկաս, տարածաշրջան , արցախ, լեռնային ղարաբաղ
նիկոլ փաշինյան, մշակույթ , կրոն, հարավային կովկաս, տարածաշրջան , արցախ, լեռնային ղարաբաղ
Փաշինյանը սխալ է, Ադրբեջանը կրոնական հանդուրժողականությունից շատ հեռու է. Հովհաննիսյան
Ադրբեջանը պլանավորված շարունակում է Արցախում մշակութային էթնոցիդը, և որևէ տեսակի հանդուրժողականության մասին խոսք անգամ լինել չի կարող։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ադրբեջանը հստակ, պլանավորված շարունակում է ոչնչացնել Արցախի պատմամշակութային ժառանգությունը։ Խոսել Հարավային Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանի կրոնական հանդուրժողականության մասին, ճիշտ չէ։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նշենք, որ վաշինգտոնյան այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և
հայտարարել, որ տարածաշրջանում, չնայած քաղաքական և էթնիկական հակասություններին, կա կրոնական հանդուրժողականության և հարգանքի լավ ավանդույթ, որն ավելի իրատեսական է դարձնում խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։
«Ադրբեջանի գործողություններում ես չեմ տեսնում կրոնական հանդուրժողականության նշույլ։ Ադրբեջանը հստակ, պլանավորված շարունակում է Արցախում մշակութային էթնոցիդը։ Այդ քաղաքականությունն ընդգրկում է ոչ միայն եկեղեցիների, հուշարձանների, այսինքն` պատմամշակութային ժառանգության ոչնչացում, այլև ավերման և ոչնչացման ճանապարհով փոխվում է պատմական լանդշաֆտը, բնակավայրերի ընդհանուր տեսքը, վկայությունները բազմաթիվ են»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` թե՛ միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են հակամարտությունների գոտիներում զբաղվել մշակութային ժառանգության պահպանությամբ, թե՛ ՀՀ իշխանությունները որևէ ձևով, որևէ տեսանելի քայլ չեն կատարում Արցախի մշակութային ժառանգությունը փրկելու համար։
Իսկ Ադրբեջանի կրոնական անհանդուրժողականության վկայությունն է Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի, Լիսագորի, Մոխրենեսի, Խծաբերդի ավերումները, Սղնախ գյուղի գերեզմանոցի ոչնչացումը, և ոչ միայն։
«Հստակ քաղաքականություն պետք է վարվեր Արցախի ժառանգությունը փրկելու համար` պետական մակարդակով միջազգային հանրությանն անընդհատ ներկայացնելով այս ամենը։ Բայց մենք տեսնում ենք, որ քար լռություն է, անհատների կամ եկեղեցու քայլերը բավարար չեն»,–ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով` այսօր միայն արբանյակային լուսանկարներով է հնարավոր գնահատել հուշարձանների վիճակը, քանի որ միջազգային ոչ մի կառույցի կողմից մշտադիտարկում չի անցկացվում։
Հավելենք, որ 44–օրյա պատերազմից հետո ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելությունը մի քանի փորձ ձեռնարկել է օկուպացված Արցախ այցելելու և պատմամշակութային կոթողների վիճակը ստուգելու, բայց Ադրբեջանի կառավարության համաձայնությունը չի ստացել։