https://arm.sputniknews.ru/20250207/hndkastani-pn-n-chegharkel-e-chinakan-detalnervov-400-ats-neri-matakararman-pajmanagrery-85560461.html
Հնդկաստանի ՊՆ-ն չեղարկել է չինական դետալներով 400 ԱԹՍ-ների մատակարարման պայմանագրերը
Հնդկաստանի ՊՆ-ն չեղարկել է չինական դետալներով 400 ԱԹՍ-ների մատակարարման պայմանագրերը
Sputnik Արմենիա
Անօդաչու թռչող սարքերի նկատմամբ պահանջները խստացվել են այն բանից հետո, երբ Հնդկաստանի բանակը Չինաստանի և Պակիստանի հետ սահմանների երկայնքով հետախուզական և... 07.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-07T12:44+0400
2025-02-07T12:44+0400
2025-02-07T12:44+0400
հնդկաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/07/85558777_0:52:1600:952_1920x0_80_0_0_57cc98e27610ff6e1758055117c4a2a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել 400 անօդաչու թռչող սարքերի մատակարարման երեք պայմանագիր՝ ԱԹՍ-ներում չինական արտադրության մասերի օգտագործման պատճառով: Այս մասին հայտնում է Times of India թերթը՝ վկայակոչելով գերատեսչության իր աղբյուրներին։Ինչպես նշում է լրատվամիջոցը, միջին բարձրության 200, 100 ծանր և 100 թեթև լոգիստիկ դրոնների մատակարարման՝ չեղարկված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2,3 մլրդ ռուփի (26,3 մլն դոլար). պայմանագրերն ստորագրվել են 2023 թվականին բանակի արտակարգ գնումների դրույթների շրջանակներում՝ Չեննայում տեղակայված ընկերության հետ: ԱԹՍ-ները, առաջին հերթին, նախատեսված էին տեղակայել Չինաստանի հետ փաստացի վերահսկողության 3488 կիլոմետրանոց գծի երկայնքով:Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱԹՍ-ների նկատմամբ պահանջները խստացվել են այն բանից հետո, երբ Չինաստանի և Պակիստանի հետ սահմանների երկայնքով հետախուզական ու դիտորդական առաքելությունների ժամանակ Հնդկաստանի բանակը բախվել է անօդաչուների աշխատանքի մի շարք խափանումների:Հնդկաստանի և Չինաստանի միջև հյուսիսարևելյան Արունաչալ Պրադեշ նահանգում գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետր պատկանելության, ինչպես նաև Քաշմիրի հյուսիսային լեռնային տարածքի մի հատվածի վերաբերյալ առկա է երկարամյա տարածքային վեճ: Փաստացի վերահսկողության գիծը, որն այս տարածաշրջանում փոխարինում է երկրների միջև սահմանը, անցնում է Լադակհ բարձրալեռ սահմանային տեղամասում: Հնդկաստանը ՌԴ-ի հետ հականավային թևավոր հրթիռների գնման պայմանագիր է կնքելԼադակհում փաստացի վերահսկողության գծի երկայնքով պարեկության կարգի վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի վերջին Նյու Դելին և Պեկինը պայմանավորվածություն են ձեռք բերել։ Հնդկական Ani գործակալությունը, հղում անելով պաշտոնական ռազմական աղբյուրներին, ավելի ուշ հայտնել է, որ Հնդկաստանն ու Չինաստանն ավարտել են այդ տարածաշրջանում զորքերի տեղակայումը:
հնդկաստան
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/07/85558777_61:0:1484:1067_1920x0_80_0_0_c368f1106dd63cf574209d58ec1ca9b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, անօդաչու թռչող սարք (աթս), չինաստան
հնդկաստան, անօդաչու թռչող սարք (աթս), չինաստան
Հնդկաստանի ՊՆ-ն չեղարկել է չինական դետալներով 400 ԱԹՍ-ների մատակարարման պայմանագրերը
Անօդաչու թռչող սարքերի նկատմամբ պահանջները խստացվել են այն բանից հետո, երբ Հնդկաստանի բանակը Չինաստանի և Պակիստանի հետ սահմանների երկայնքով հետախուզական և դիտորդական առաքելությունների ընթացքում բախվել է մի շարք անսարքությունների:
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել 400 անօդաչու թռչող սարքերի մատակարարման երեք պայմանագիր՝ ԱԹՍ-ներում չինական արտադրության մասերի օգտագործման պատճառով: Այս մասին հայտնում է Times of India թերթը՝ վկայակոչելով գերատեսչության իր աղբյուրներին։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, միջին բարձրության 200, 100 ծանր և 100 թեթև լոգիստիկ դրոնների մատակարարման՝ չեղարկված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2,3 մլրդ ռուփի (26,3 մլն դոլար). պայմանագրերն ստորագրվել են 2023 թվականին բանակի արտակարգ գնումների դրույթների շրջանակներում՝ Չեննայում տեղակայված ընկերության հետ: ԱԹՍ-ները, առաջին հերթին, նախատեսված էին տեղակայել Չինաստանի հետ փաստացի վերահսկողության 3488 կիլոմետրանոց գծի երկայնքով:
«Ցավոք, զինված ուժերի համար արտադրվող անօդաչու թռչող սարքերում որոշ հնդկական ընկերություններ օգտագործում են չինական բաղադրիչներ և էլեկտրոնիկա։ Դա կիբեռանվտանգության լուրջ սպառնալիք է՝ տվյալների անվտանգության և գործողությունների խախտման հնարավորությամբ։ Հակառակորդը կարող է ստանալ անօդաչու թռչող սարքի վերահսկողությունը և խլացնել այն: Էլեկտրոնիկայում կարող է լինել անվերահսկելի մաս, որով շրջանցվում են անվտանգության միջոցառումները», - պարզաբանել է թերթի աղբյուրը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱԹՍ-ների նկատմամբ պահանջները խստացվել են այն բանից հետո, երբ Չինաստանի և Պակիստանի հետ սահմանների երկայնքով հետախուզական ու դիտորդական առաքելությունների ժամանակ Հնդկաստանի բանակը բախվել է անօդաչուների աշխատանքի մի շարք խափանումների:
Հնդկաստանի և Չինաստանի միջև հյուսիսարևելյան Արունաչալ Պրադեշ նահանգում գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետր պատկանելության, ինչպես նաև Քաշմիրի հյուսիսային լեռնային տարածքի մի հատվածի վերաբերյալ առկա է երկարամյա տարածքային վեճ: Փաստացի վերահսկողության գիծը, որն այս տարածաշրջանում փոխարինում է երկրների միջև սահմանը, անցնում է Լադակհ բարձրալեռ սահմանային տեղամասում:
Լադակհում փաստացի վերահսկողության գծի երկայնքով պարեկության կարգի վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի վերջին Նյու Դելին և Պեկինը պայմանավորվածություն են ձեռք բերել։ Հնդկական Ani գործակալությունը, հղում անելով պաշտոնական ռազմական աղբյուրներին, ավելի ուշ հայտնել է, որ Հնդկաստանն ու Չինաստանն ավարտել են այդ տարածաշրջանում զորքերի տեղակայումը: