00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
5 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Մանե Թանդիլյան
13:05
2 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանը կարճ ճանապարհ է առաջարկել Բաքվին. Իրանի դեսպանը` Փաշինյանի հայտարարության մասին

© SputnikՄեհդի Սոբհանի
Մեհդի Սոբհանի - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2025
Մեհդի Սոբհանի
Բաժանորդագրվել
Իրանի դեսպանը կրկին հայտարարել է, որ Թեհրանը դեմ է ցանկացած միջանցքային տրամաբանության։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակմանն այն դեպքում, եթե դա այն իրականացվում է երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության, իրավազորության ներքո։ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ-ում դեսպան Մեհդի Սոբհանին։
«Կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի երկրների իրավազորության պահպանման, տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։ Մենք դեմ ենք ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն»,- շեշտել է դեսպան Սոբհանին։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ Հայաստանն Ադրբեջանին իր տարածքով անցում է առաջարկում դեպի Նախիջևան այն նույն պայմաններով, ինչպես և Իրանը, դեսպանը նշեց՝ այն երթուղին, որ անցնում է Իրանի տարածքով, ամբողջությամբ Իրանի իրավազորության, տարածքային ինքնիշխանության ներքո է, մաքսային կանոնակարգումներն արվում են Իրանի օրենսդրությանը համապատասխան։
Դեսպանը մանրամասնեց՝ Ադրբեջանը նախկինում ունեցել է Իրանի տարածքով դեպի Նախիջևան հաղորդակցություն, 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանն ավելի է մոտեցել Իրանի և Հայաստանին սահմանին։ Նրա խոսքով՝ նախկին բեռնափոխադրման երթուղին համեմատաբար ավելի երկար էր, ուստի ներկայացվեց հետևյալ գաղափարը` Ադրբեջանն այդ երթուղու մեծ մասն անցնի հենց իր տարածքով, մնացած մասը՝ ՀՀ–ի և Իրանի սահմանի մոտ տարածքով։
«Մենք ադրբեջանական կողմին առաջարկեցինք, որ նոր կետով շարունակեն իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան։ Երբ ավարտվեն ճանապարհաշինական աշխատանքները, ադրբեջանական մեքենաները կարող են այդ ճանապարհով հասնել Նախիջևան, որի երկարությունը 50 կմ է»,- նշեց դեսպանը։
Լրագրողը հարցրեց, թե ինչպիսին կլինի Իրանի արձագանքը, եթե Ադրբեջանը որոշի «միջանցքի» հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Իրանի դեսպանը նախ հարց ուղղեց լրագրողին՝ իսկ դուք ցանկանում եք, որ Իրանն ի՞նչ անի, Իրանի արձագանքն ինչպիսի՞ն լինի։
«Մենք կողմնակից ենք դիվանագիտական ճանապարհով և երկխոսության միջոցով հարցերի կարգավորմանը։ Մենք դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային խնդիրների լուծմանը։ Մեր ողջ ջանքերը կգործադրենք, որ տարածաշրջանում նոր էսկալացիա չլինի։ Ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի»,- շեշտեց դեսպանը։
Նա հավելեց՝ այս պահին չի ցանկանում կանխատեսումներ անել, թե ինչ կարող է լինել ապագայում, և հավանական իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտել։
Դեսպանը շեշտեց՝ ճանապարհը հիմա էլ գոյություն ունի, և լիովին հասկանալի է Երևանի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհը պետք է լինի ՀՀ իրավազորության և վերահսկողության ներքո։ Հավելեց՝ դա միջազգայնորեն ամրագրված իրավունք է, և եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա նոր հակամարտություն չպետք է տեղի ունենա։ Սոբհանին կրկնեց՝ Թեհրանը կգործադրի հնարավոր ջանքերը՝ կանխելու հնարավոր հակամարտությունները։

Նա միաժամանակ խորհուրդ տվեց չթերագնահատել ՀՀ–ի պաշտպանական կարողությունները։ Դեսպանը կարծում է, որ եթե հիմա ռազմական հարձակում լինի, ապա Հայաստանն ունի պաշտպանական հզորություն և հնարավորություն՝ պաշտպանելու երկիրը։

Դեսպանը դրական է գնահատում այն փաստը, որ Իրանի հետ սահմանը վերահսկում են հայ սահմանապահները։ Նա Կարծում է, որ երրորդ երկրի սահմանապահների կարիք չկա։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ Նախիջևանից Ադրբեջան անարգել երթևեկություն տրամադրելով:
Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց Հայաստանի իրավասության շրջանակներում:
Լրահոս
0