https://arm.sputniknews.ru/20250206/primakvovy-hajtnel-e--baqvum-rusakan-tan-grancman-anhrazheshtutjan-masin-nvota-e-stacvel-85530773.html
Պրիմակովը հայտնել է՝ Բաքվում Ռուսական տան գրանցման անհրաժեշտության մասին նոտա է ստացվել
Պրիմակովը հայտնել է՝ Բաքվում Ռուսական տան գրանցման անհրաժեշտության մասին նոտա է ստացվել
Sputnik Արմենիա
Բաքվում Ռուսական տունը մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը հայտարարել է այն շտապ վաճառելու մտադրության մասին, նշել... 06.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-06T15:52+0400
2025-02-06T15:52+0400
2025-02-06T17:14+0400
եվգենի պրիմակով
բաքու
ադրբեջան
ռուսաստան
«ռոսսոտրուդնիչեստվո»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85525230_0:37:960:577_1920x0_80_0_0_2c10d8664867cdaf8f0355120170d133.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է, որ Բաքվում Ռուսական մշակութային կենտրոնի (Ռուսական տան) գրանցման անհրաժեշտության մասին Ադրբեջանից նոտա է ստացվել։«Դրանով ասվում է, որ մեր ներկայացուցչությունը՝ Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը, որը կոչվում է նաև Ռուսական տուն, տեղական օրենսդրության համաձայն, պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ», – ասել է Պրիմակովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում: Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆՆրա խոսքով՝ Բաքվում Ռուսական տունը մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը հայտարարել է այն շտապ վաճառելու մտադրության մասին:Ինչպես նշել է Պրիմակովը, մեկ այլ շինության սեփականատերը, որի հետ բանակցություններ էին ընթանում, առայժմ «դադար է վերցրել»։Պրիմակովն ընդգծել է, որ Բաքվում ռուսական մշակութային կենտրոնը զբաղվել է բացառապես հումանիտար համագործակցությամբ, որևէ քաղաքական հարց երբևէ չի եղել:«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը հույս է հայտնել, որ այս հարցով Բաքվում համապատասխան լուծում կգտնեն:«Ներկայում ԱԳՆ գծով աշխատանքներ են տարվում։ Հուսով եմ (քանի որ դա միակ խելամիտ տարբերակն է), որ Ադրբեջանի կողմից կգտնվի համարժեք, գիտակից, խելամիտ լուծում», - ասել է Պրիմակովը։Ավելի վաղ ադրբեջանական Report պարբերականը հայտնել էր, որ Բաքուն Ռուսաստանին ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեության դադարեցման մասին:Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն լրագրողներին հայտնել է, որ Բաքուն պաշտոնապես ծանուցում է ուղարկել ԱՄՆ-ին՝ երկրում USAID-ի գրասենյակի աշխատանքը դադարեցնելու մասին:
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85525230_0:0:960:720_1920x0_80_0_0_fb509505a9ed6d6c090ad0d981ff665a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվգենի պրիմակով, բաքու, ադրբեջան, ռուսաստան, «ռոսսոտրուդնիչեստվո»
եվգենի պրիմակով, բաքու, ադրբեջան, ռուսաստան, «ռոսսոտրուդնիչեստվո»
Պրիմակովը հայտնել է՝ Բաքվում Ռուսական տան գրանցման անհրաժեշտության մասին նոտա է ստացվել
15:52 06.02.2025 (Թարմացված է: 17:14 06.02.2025) Բաքվում Ռուսական տունը մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը հայտարարել է այն շտապ վաճառելու մտադրության մասին, նշել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը:
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է, որ Բաքվում Ռուսական մշակութային կենտրոնի (Ռուսական տան) գրանցման անհրաժեշտության մասին Ադրբեջանից նոտա է ստացվել։
«Դրանով ասվում է, որ մեր ներկայացուցչությունը՝ Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը, որը կոչվում է նաև Ռուսական տուն, տեղական օրենսդրության համաձայն, պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ», – ասել է Պրիմակովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ Բաքվում Ռուսական տունը մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը հայտարարել է այն շտապ վաճառելու մտադրության մասին:
Ինչպես նշել է Պրիմակովը, մեկ այլ շինության սեփականատերը, որի հետ բանակցություններ էին ընթանում, առայժմ «դադար է վերցրել»։
Պրիմակովն ընդգծել է, որ Բաքվում ռուսական մշակութային կենտրոնը զբաղվել է բացառապես հումանիտար համագործակցությամբ, որևէ քաղաքական հարց երբևէ չի եղել:
«Բաքվում Ռուսական տունը USAID-ի հետ համեմատելն ընդհանրապես չի դիմանում ոչ մի քննադատության։ Մենք երբեք քաղաքական որևէ հարցով չենք զբաղվել և չենք զբաղվում... Ռուսական մշակութային կենտրոնը զբաղվում է բացառապես հումանիտար գործունեությամբ», - ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը հույս է հայտնել, որ այս հարցով Բաքվում համապատասխան լուծում կգտնեն:
«Ներկայում ԱԳՆ գծով աշխատանքներ են տարվում։ Հուսով եմ (քանի որ դա միակ խելամիտ տարբերակն է), որ Ադրբեջանի կողմից կգտնվի համարժեք, գիտակից, խելամիտ լուծում», - ասել է Պրիմակովը։
Ավելի վաղ ադրբեջանական Report պարբերականը հայտնել էր, որ Բաքուն Ռուսաստանին ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեության դադարեցման մասին:
Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն լրագրողներին հայտնել է, որ Բաքուն պաշտոնապես ծանուցում է ուղարկել ԱՄՆ-ին՝ երկրում
USAID-ի գրասենյակի աշխատանքը դադարեցնելու մասին: