00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղմկահարույց դեպքից հետո մեղադրանք է առաջադրվել Մերձավանի գյուղապետին. ԶԼՄ

© Photo : press office of Merdzavan municipalityՄհեր Ախտոյան
Մհեր Ախտոյան - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2025
Մհեր Ախտոյան
Բաժանորդագրվել
Մերձավանի վարչական ղեկավարի տան մոտ տեղի ունեցած աղմկահարույց դեպքի մասնակիցների ինքնությունը պարզվել է։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը ներկայացել է իրավապահներին։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Ախտոյանին մեղադրանք է առաջադրվել։ ՔԿ–ն այս լուրը չի հաստատել։

Հիշեցնենք` փետրվարի 5-ին` ժամը 00։40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Մերձավանում, 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Կրակոցները հնչել են Մհեր Ախտոյանի տան մոտ։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։
Ըստ shamshyan.com–ի` 35-ամյա Տիգրան Մանուկյանը, 41-ամյա Գեորգի Մանուկյանը, 21-ամյա Արսեն Մարդոյանը, 22-ամյա Մարտիկ Բաղդասարյանը և 29-ամյա Գրիգոր Օհանյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել ու ծեծել են 22-ամյա Վլադիմիր Խդրյանին։
Վիճաբանությանը միացել են Խդրյանի ընկերները` 29-ամյա Արմեն Ղազարյանը, 28-ամյա Արթուր Գալստյանը, 31-ամյա Մարզպետ Գալստյանը և դեռևս չճշտված մի քանի անձինք։
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Ղազարյանը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակել, որի հետևանքով Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Ն․ Նալբանդյանը նստատեղի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ըստ ԶԼՄ–ների` սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը։
ՔԿ–ն փետրվարի 5-ին հայտնեց, որ Մերձավանում հնչած կրակոցների գործով 2 ձերբակալված կա։
Լրահոս
0