https://arm.sputniknews.ru/20250206/hunastany-evratesili-hamar-yntrvats-ergum-turqiaji-hascein-viravvoranqner-chi-tesnum-85550571.html
Հունաստանը «Եվրատեսիլի» համար ընտրված երգում Թուրքիայի հասցեին վիրավորանքներ չի տեսնում
Հունաստանը «Եվրատեսիլի» համար ընտրված երգում Թուրքիայի հասցեին վիրավորանքներ չի տեսնում
Sputnik Արմենիա
Հունական կողմը նշել է, որ «պատմությունը փաստագրված է և չի կարող կասկածի տակ դրվել»: 06.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-06T22:44+0400
2025-02-06T22:44+0400
2025-02-06T22:52+0400
հունաստան
ցեղասպանություն
եվրատեսիլ
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85547619_0:0:1666:938_1920x0_80_0_0_7e522504a1e2fe17d4df14c029fc9116.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պավլոս Մարինակիսը հայտարարել է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հունաստանի կողմից ընտրված «Աստերոմատա» երգը չի պարունակում ո՛չ քաղաքական ենթատեքստ, ո՛չ էլ որևէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություններ, և չի հիշատակում պատմական իրադարձությունները։Լրագրողները մամուլի քարտուղարին խնդրել են մեկնաբանել «Եվրատեսիլին» բողոք հայտնելու Թուրքիայի մտադրությունը, եթե «Աստերոմատա» երգը նվիրված է Պոնտոսի հույների ցեղասպանությանը:Նա ավելացրել է, որ ամեն դեպքում, անկախ «Եվրատեսիլից» և այս կոնկրետ երգից, պատմությունը փաստագրված է և չի կարող կասկածի տակ դրվել։Կառավարության ներկայացուցիչը հաջողություն է մաղթել հույն կատարողին։Հունաստանը ցեղասպանության մասին երգ կներկայացնի «Եվրատեսիլ 2025»–ում«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հունաստանը կներկայացնի երգչուհի Կլավդիան՝ «Астеромата» («Աստղի պես աչքեր») երգով: Հունական ERT հանրային հեռուստատեսությանը (որը զբաղվում է մրցույթի համար երգի ընտրությամբ) տված հարցազրույցում Կլավդիան պատմել է, որ ինքը պոնտական ծագում ունի։ Նրա նախնիները Պոնտոսի հույներ են եղել, որոնք ստիպված են եղել արտագաղթել և բնակություն հաստատել Խորհրդային Միությունում։ Այնտեղ են ծնվել նրա ծնողները, որոնք էլ 1991 թվականին որոշել են վերադառնալ Հունաստան։ Կլավդիայի խոսքով ՝ իրեն ոգեշնչում է ցեղասպանություն և աքսորը վերապրած պոնտացի հույների պատմությունը, իսկ երգում խոսվում է փախստականի կյանքի, հայրենիքի կորստի և մշտական հակամարտությունների աշխարհում ավելի լավ կյանք փնտրելու մասին:Հունաստանն ամեն տարի մայիսի 19-ին նշում է Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցը։ Աթենքը կարծում է, որ դրա զոհ է դարձել ավելի քան 350 հազար մարդ։ Անկարան, իր հերթին, մեղադրանքներն անվանում է «ֆանտաստիկ» և Հունաստանին մեղադրում է քաղաքական նպատակներով «պատմական իրադարձությունները խեղաթյուրելու» մեջ:Հայաստանի մասնակցին կընտրի հանդիսատեսը․ մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը
հունաստան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85547619_236:0:1487:938_1920x0_80_0_0_a6775d85a78095cca5aa16421ac66070.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, ցեղասպանություն, եվրատեսիլ, թուրքիա
հունաստան, ցեղասպանություն, եվրատեսիլ, թուրքիա
Հունաստանը «Եվրատեսիլի» համար ընտրված երգում Թուրքիայի հասցեին վիրավորանքներ չի տեսնում
22:44 06.02.2025 (Թարմացված է: 22:52 06.02.2025) Հունական կողմը նշել է, որ «պատմությունը փաստագրված է և չի կարող կասկածի տակ դրվել»:
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պավլոս Մարինակիսը հայտարարել է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հունաստանի կողմից ընտրված «Աստերոմատա» երգը չի պարունակում ո՛չ քաղաքական ենթատեքստ, ո՛չ էլ որևէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություններ, և չի հիշատակում պատմական իրադարձությունները։
Լրագրողները մամուլի քարտուղարին խնդրել են մեկնաբանել «Եվրատեսիլին» բողոք հայտնելու Թուրքիայի մտադրությունը, եթե «Աստերոմատա» երգը նվիրված է Պոնտոսի հույների ցեղասպանությանը:
««Եվրատեսիլի» թեկնածու երգերի առաջադրման և ընտրության գործընթացը որևէ կապ չունի քաղաքական նկատառումների հետ։ Այս գործընթացում կշիռ ունի հանրային քվեարկությունը, և մենք խոսում ենք երաժշտական գործընթացի, երաժշտական, այլ ոչ թե քաղաքական մրցակցության մասին։ Ժյուրիի և հանրության կողմից ընտրված երգի բառերը որևէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություններ չեն պարունակում և չեն հիշատակում պատմական իրադարձությունները: Կարծում եմ՝ պարզ է»- ասել է Մարինակիսը։
Նա ավելացրել է, որ ամեն դեպքում, անկախ «Եվրատեսիլից» և այս կոնկրետ երգից, պատմությունը փաստագրված է և չի կարող կասկածի տակ դրվել։
Կառավարության ներկայացուցիչը հաջողություն է մաղթել հույն կատարողին։
«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հունաստանը կներկայացնի երգչուհի Կլավդիան՝ «Астеромата» («Աստղի պես աչքեր») երգով: Հունական ERT հանրային հեռուստատեսությանը (որը զբաղվում է մրցույթի համար երգի ընտրությամբ) տված հարցազրույցում Կլավդիան պատմել է, որ ինքը պոնտական ծագում ունի։ Նրա նախնիները Պոնտոսի հույներ են եղել, որոնք ստիպված են եղել արտագաղթել և բնակություն հաստատել Խորհրդային Միությունում։ Այնտեղ են ծնվել նրա ծնողները, որոնք էլ 1991 թվականին որոշել են վերադառնալ Հունաստան։ Կլավդիայի խոսքով ՝ իրեն ոգեշնչում է ցեղասպանություն և աքսորը վերապրած պոնտացի հույների պատմությունը, իսկ երգում խոսվում է փախստականի կյանքի, հայրենիքի կորստի և մշտական հակամարտությունների աշխարհում ավելի լավ կյանք փնտրելու մասին:
Հունաստանն ամեն տարի մայիսի 19-ին նշում է Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցը։ Աթենքը կարծում է, որ դրա զոհ է դարձել ավելի քան 350 հազար մարդ։ Անկարան, իր հերթին, մեղադրանքներն անվանում է «ֆանտաստիկ» և Հունաստանին մեղադրում է քաղաքական նպատակներով «պատմական իրադարձությունները խեղաթյուրելու» մեջ: