https://arm.sputniknews.ru/20250206/erevany-vstahecrel-e-amn-i-het-stvoragrvats-pastatughty-chi-vnasi-tehrani-het-kaperin-despan-85535642.html
Երևանը վստահեցրել է՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը չի վնասի Թեհրանի հետ կապերին. դեսպան
Երևանը վստահեցրել է՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը չի վնասի Թեհրանի հետ կապերին. դեսպան
Sputnik Արմենիա
Իրանի դեսպանի կարծիքով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի կիջև ստորագրված փաստաթուղթն ավելի թույլ է, քան այն, ինչ ԱՄՆ նախկին իշխանությունների օրոք էր ստորագրվել։ 06.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-06T16:39+0400
2025-02-06T16:39+0400
2025-02-06T18:00+0400
մեհդի սոբհանի
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ամն
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85532237_0:0:1225:690_1920x0_80_0_0_2313515151b4d8a0cff35416eff1243f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Հայաստանի իշխանություններն Իրանին հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ չէ։ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։«Եվ Հայաստանի իշխանություններն ընդգծել են, որ չեն ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք դեմ են երկկողմ հարաբերություններին կամ Իրանի շահերին»,- նշեց դեսպանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, որը վերաբերում էր Հայաստան-ԱՄՆ և Իրան-Ռուսաստան փաստաթղթերին։Նա ընդգծեց՝ այն փաստաթուղթը, որը հիմա է ստորագրվել, ավելի թույլ է, քան ԱՄՆ նախկին իշխանությունների օրոք ստորագրվածը։Մեհդի Սոբհանիի խոսքով՝ այս բոլոր տարիներին մշտապես հաջողվել է Իրանի և Հյաաստանի հարաբերությունները հեռու պահել ԱՄՆ-ի կողմից կիրառվող առավելագույն ճմնշումների ազդեցությունից։Ինչ վերաբերում է Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթղթին՝ դեսպանի խոսքով՝ այնտեղ հստակ նշված է, որ փաստաթուղթը որևիցե երրորդ երկրի կամ միջազգային փաստաթղթերի դեմ չէ։«Սա համապարփակ փաստաթուղթ է, որևիցե պարտադրողականություն այնտեղ չկա»,- ասաց դեսպանը։Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր խստացմանը՝ դեսպանն ընդգծեց՝ ապացուցվել է, որ դա հակառակ ազդեցությունն է ունենում։Նրա խոսքով՝ Թեհրանը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանն ու շատ զգոն է այդ հարցում։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85532237_53:0:1141:816_1920x0_80_0_0_e4f8935ee4477fc6d9dba8bc7abccff8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեհդի սոբհանի, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ամն, համաձայնագիր
մեհդի սոբհանի, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ամն, համաձայնագիր
Երևանը վստահեցրել է՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը չի վնասի Թեհրանի հետ կապերին. դեսպան
16:39 06.02.2025 (Թարմացված է: 18:00 06.02.2025) Իրանի դեսպանի կարծիքով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի կիջև ստորագրված փաստաթուղթն ավելի թույլ է, քան այն, ինչ ԱՄՆ նախկին իշխանությունների օրոք էր ստորագրվել։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Հայաստանի իշխանություններն Իրանին հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ չէ։ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Եվ Հայաստանի իշխանություններն ընդգծել են, որ չեն ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք դեմ են երկկողմ հարաբերություններին կամ Իրանի շահերին»,- նշեց դեսպանը՝ պատասխանելով
Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, որը վերաբերում էր Հայաստան-ԱՄՆ և Իրան-Ռուսաստան փաստաթղթերին։
Նա ընդգծեց՝ այն փաստաթուղթը, որը հիմա է ստորագրվել, ավելի թույլ է, քան ԱՄՆ նախկին իշխանությունների օրոք ստորագրվածը։
Հայաստան–ԱՄՆ համաձայնագիրը
Հայաստանն ու ԱՄՆ-ն 2025թ–ի հունվարի 14–ին ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Մեհդի Սոբհանիի խոսքով՝ այս բոլոր տարիներին մշտապես հաջողվել է Իրանի և Հյաաստանի հարաբերությունները հեռու պահել ԱՄՆ-ի կողմից կիրառվող առավելագույն ճմնշումների ազդեցությունից։
«Մեր և Հայաստանի իշխանությունների միջև փոխադարձ ըմբռնում կա, մենք խորին համոզմունք ունենք, որ մեր հարաբերություններն ի շահ երկու երկրների ու ժողովուրդների են։ Փոխադարձ ըմբռնումը մեզ օգնում է կառավարել զարգացումներն ու առաջ մղել երկկողմ հարաբերությունները»,- նշեց դեսպան Սոբհանին։
Ինչ վերաբերում է Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթղթին՝ դեսպանի խոսքով՝ այնտեղ հստակ նշված է, որ փաստաթուղթը որևիցե երրորդ երկրի կամ միջազգային փաստաթղթերի դեմ չէ։
«Սա համապարփակ փաստաթուղթ է, որևիցե պարտադրողականություն այնտեղ չկա»,- ասաց դեսպանը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր խստացմանը՝ դեսպանն ընդգծեց՝ ապացուցվել է, որ դա հակառակ ազդեցությունն է ունենում։
«Եթե նրանք առավելագույն ճնմշման քաղաքականություն որդեգրեն, մենք էլ առավելագույն դիմադրության քաղաքականության ճամապարհով կգնանք։ Ես կարծում եմ, որ հիմարություն է անընդհատ կրկնել նույն սխալն ու մտածել, որ հաջորդ անդամ այն այլ արդյունք կտա։ Գիտեք, որ ամենախիստ պատժամիջոցները կիրառվել են Իրանի միջուկային և հրթիռային արդյունաբերության նկատմամբ, սակայն դուք նաև գիտեք, որ մենք այդ ոլորտներում լուրջ ձեռքբերումներ ենք գրանցել»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ Թեհրանը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանն ու շատ զգոն է այդ հարցում։