https://arm.sputniknews.ru/20250206/erevani-avtvobusneri-varvordnery-hrahang-en-stacel-hraparak-85518242.html
Երևանի ավտոբուսների վարորդները հրահանգ են ստացել. «Հրապարակ»
Երևանի ավտոբուսների վարորդները հրահանգ են ստացել. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Թերթը գրում է, որ իշխանությունը քաղաքացիական բախումներ է հրահրում։ 06.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-06T09:57+0400
2025-02-06T09:57+0400
2025-02-06T10:17+0400
հայաստան
ավտոբուս
վարորդ
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76095093_0:0:1600:900_1920x0_80_0_0_20643ee30686dc23bff9e6ac2b2458b6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենությունը վարորդներին հրահանգել է ընդվզել թանկացումը բոյկոտող քաղաքացիների դեմ, այլապես աշխատավարձ չեն ստանա։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։Ըստ պարբերականի` վարորդներին հրահանգել են չընդունել 100 դրամանոցներ և պարտադրել, որ քաղաքացիները վճարեն նոր սակագներով։Որոշ ավտոբուսների վարորդներ մետաղադրամները շպրտել են բոյկոտողների վրա, ինչից հետո վեճեր և քաշքշուկներ են եղել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։Պարբերականը նաև հայտնում է, որ իշխանությունը քաղաքացիական բախումներ է հրահրում և փորձում է հարցը տեղափոխել վարորդների և քաղաքացիների տիրույթ:Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ընդդիմադիրների բոյկոտին` նրանք կա՛մ 100–դրամանոց են դնում վարորդի մոտ և իջնում, կա՛մ պարզապես չեն վճարում։Երևանում տրանսպորտի սակագնի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0,1%. ԿԲ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76095093_301:0:1501:900_1920x0_80_0_0_f7a94d512f0d76c1993a26daf2c92a1a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավտոբուս, վարորդ, աշխատավարձ
հայաստան, ավտոբուս, վարորդ, աշխատավարձ
Երևանի ավտոբուսների վարորդները հրահանգ են ստացել. «Հրապարակ»
09:57 06.02.2025 (Թարմացված է: 10:17 06.02.2025) Թերթը գրում է, որ իշխանությունը քաղաքացիական բախումներ է հրահրում։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենությունը վարորդներին հրահանգել է ընդվզել թանկացումը բոյկոտող քաղաքացիների դեմ, այլապես աշխատավարձ չեն ստանա։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
Ըստ պարբերականի` վարորդներին հրահանգել են չընդունել 100 դրամանոցներ և պարտադրել, որ քաղաքացիները վճարեն նոր սակագներով։
«Տրանսպորտի ուղեվարձի բոյկոտի գործընթացը հավանաբար տալիս է իր արդյունքը, և քաղաքային իշխանությունները հավաքագրումների հետ կապված խնդիրներ ունեն, դրա համար անցել են խիստ սանկցիաների։ Երեկ համացանցում և լրատվամիջոցներում տարածված տեսանյութերից էլ ակնհայտ դարձավ, որ վարորդները սկսել են ավելի ագրեսիվ պահվածք դրսևորել»,– գրում է թերթը։
Որոշ ավտոբուսների վարորդներ մետաղադրամները շպրտել են բոյկոտողների վրա, ինչից հետո վեճեր և քաշքշուկներ են եղել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Պարբերականը նաև հայտնում է, որ իշխանությունը քաղաքացիական բախումներ է հրահրում և փորձում է հարցը տեղափոխել վարորդների և քաղաքացիների տիրույթ:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ընդդիմադիրների բոյկոտին` նրանք կա՛մ 100–դրամանոց են դնում վարորդի մոտ և իջնում, կա՛մ պարզապես չեն վճարում։