https://arm.sputniknews.ru/20250206/ardarutjun-chka-masnagety-kvoghm-e-havaqneric-khusapvoghneri-hamar-orenqi-khstacmany-85507501.html
Արդարություն չկա. մասնագետը կողմ է հավաքներից խուսափողների համար օրենքի խստացմանը
Արդարություն չկա. մասնագետը կողմ է հավաքներից խուսափողների համար օրենքի խստացմանը
Sputnik Արմենիա
Իշխան Գևորգյանի կարծիքով՝ հավաքների պոտենցիալ մասնակիցների հետ իշխանությունն ավելի անկեղծ պետք է լինի։ 06.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-06T08:55+0400
2025-02-06T08:55+0400
2025-02-06T08:55+0400
վարժական հավաք
բանակ
իշխան գևորգյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034564_0:84:1601:984_1920x0_80_0_0_e42f346550a1b3c52d3fae87700a2084.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Պաշտպանության նախարարությունն առաջարկում է խիստ պատիժներ սահմանել վարժական հավաքներից խուսափողների համար։ Նոր օրինագիծը նախատեսում է հստակեցնել ռազմական ոստիկանության դերը զորահավաքների ընթացքում։ Ըստ փոփոխութան` ռազմական ոստիկանությունն իրավունք կստանա հետախուզել զորահավաքային զորակոչից խուսափողներին, տեղորոշել և ներկայացնել հավաքակայան կամ բուժզննման։Կախված իրավիճակից՝ հավաքներից խուսափողին կսպառնա տուգանք կամ ազատազրկում 2 ամսից մինչև 2 տարի ժամկետով:«Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանի կարծիքով ՝ ցանկացած օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա կարգավորել պահեստազորային հավաքների կազմակերպման գործընթացը, գովելի է: Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հավաքների կազմակերպման և անցկացման առումով ներկա իրավիճակն այնքան էլ գոհացուցիչ չէ։Արդարության վերականգնումը, ըստ նրա, կլինի ոլորտի կարգավորման գրավականներից մեկը։ Օրինակ` չպետք է ինչ-որ կազմակերպությունից մեկին հաճախ կանչեն հավաքների, մյուսին առհասարակ չկանչեն կամ էլ վերջինս կարողանա հեշտ խուսափել հավաքին մասնակցելուց։Ըստ Գևորգյանի` խնդիր է նաև այն, որ հավաքների անվան մեջ անճշտություն կա։ Այսինքն` անվանումը «25 օրյա ռազմամարզական հավաք» է, բայց փաստացի կարճ մարզումներից հետո մարդկանց տանում են մարտական հերթապահության։«Շատ ավելի լավ կլիներ, որ մարդկանց ազնիվ ասեին, որ իրենց կարիքը կա դիրքերում, դուք պետք է գաք ու այդ բաց հատվածները փակեք։ Բայց երբ մի բանի անունը դնում են մարզում, բայց փաստացի տանում են աշխատանքի, հենց այդ տեղից սկսվում է անարդարությունը»,– հավելում է «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամը։ Փետրվարի 4–ից ապրիլի 18–ը Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվենԻշխան Գևորգյանն առաջարկում է նաև սահմանել որոշակի կատեգորիա։ Օրինակ` այն մարդիկ, որոնք պատրաստ են սահմանային իրավիճակի ցանկացած սրացման դեպքում գնալ, մասնակցել, ավելին` ինքնուրույն մարզվում են ու կարող են որոշակի նորմատիվներով անցել, այլ հավաքներում ներգրավվեն, այլ ոչ թե տանեն մարտական հերթապահության։Հիշեցնենք, որ պահեստազորայինների հավաքները Հայաստանում անցկացվում են տարին մի քանի անգամ ՝ 25 օր ժամկետով ։ Այս կարգով հավաքներն անցկացվում են 2021 թվականից։Նախկինում հավաքները եռամսյա էին։ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին կառավարության նիստում հայտարարվեց, որ որոշել են ժամկետը կրճատել և դարձնել 25 օր։ Դրա մի մասը նախատեսված է պատրաստության, մնացած մասը՝ մարտական հերթապահություն իրականացնելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034564_88:0:1511:1067_1920x0_80_0_0_a8048e9f9e4ea77e85c62fc1898d0d12.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարժական հավաք, բանակ, իշխան գևորգյան
վարժական հավաք, բանակ, իշխան գևորգյան
Արդարություն չկա. մասնագետը կողմ է հավաքներից խուսափողների համար օրենքի խստացմանը
Իշխան Գևորգյանի կարծիքով՝ հավաքների պոտենցիալ մասնակիցների հետ իշխանությունն ավելի անկեղծ պետք է լինի։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Պաշտպանության նախարարությունն առաջարկում է խիստ պատիժներ սահմանել վարժական հավաքներից խուսափողների համար։ Նոր օրինագիծը նախատեսում է հստակեցնել ռազմական ոստիկանության դերը զորահավաքների ընթացքում։ Ըստ փոփոխութան` ռազմական ոստիկանությունն իրավունք կստանա հետախուզել զորահավաքային զորակոչից խուսափողներին, տեղորոշել և ներկայացնել հավաքակայան կամ բուժզննման։
Կախված իրավիճակից՝ հավաքներից խուսափողին կսպառնա տուգանք կամ ազատազրկում 2 ամսից մինչև 2 տարի ժամկետով:
«Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանի կարծիքով ՝ ցանկացած օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա կարգավորել պահեստազորային հավաքների կազմակերպման գործընթացը, գովելի է: Նա
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հավաքների կազմակերպման և անցկացման առումով ներկա իրավիճակն այնքան էլ գոհացուցիչ չէ։
«Հայաստանում տասնամյակներ շարունակ «նորմալ» երևույթ է եղել թե՛ բանակից ազատվելը, թե՛ հավաքներից խուսափելը։ Ցանկացած փոքր հնարավորության դեպքում մարդիկ հեշտությամբ խուսափում են հավաքներից, արդյունքում` մասնակցողները անարդարության զգացում են ունենում»,– ասում է նա։
Արդարության վերականգնումը, ըստ նրա, կլինի ոլորտի կարգավորման գրավականներից մեկը։ Օրինակ` չպետք է ինչ-որ կազմակերպությունից մեկին հաճախ կանչեն հավաքների, մյուսին առհասարակ չկանչեն կամ էլ վերջինս կարողանա հեշտ խուսափել հավաքին մասնակցելուց։
Ըստ Գևորգյանի` խնդիր է նաև այն, որ հավաքների անվան մեջ անճշտություն կա։ Այսինքն` անվանումը «25 օրյա ռազմամարզական հավաք» է, բայց փաստացի կարճ մարզումներից հետո մարդկանց տանում են մարտական հերթապահության։
«Շատ ավելի լավ կլիներ, որ մարդկանց ազնիվ ասեին, որ իրենց կարիքը կա դիրքերում, դուք պետք է գաք ու այդ բաց հատվածները փակեք։ Բայց երբ մի բանի անունը դնում են մարզում, բայց փաստացի տանում են աշխատանքի, հենց այդ տեղից սկսվում է անարդարությունը»,– հավելում է «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամը։
Իշխան Գևորգյանն առաջարկում է նաև սահմանել որոշակի կատեգորիա։ Օրինակ` այն մարդիկ, որոնք պատրաստ են սահմանային իրավիճակի ցանկացած սրացման դեպքում գնալ, մասնակցել, ավելին` ինքնուրույն մարզվում են ու կարող են որոշակի նորմատիվներով անցել, այլ հավաքներում ներգրավվեն, այլ ոչ թե տանեն մարտական հերթապահության։
Հիշեցնենք, որ պահեստազորայինների հավաքները Հայաստանում անցկացվում են տարին մի քանի անգամ ՝ 25 օր ժամկետով ։ Այս կարգով հավաքներն անցկացվում են 2021 թվականից։
Նախկինում հավաքները եռամսյա էին։ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին կառավարության նիստում հայտարարվեց, որ որոշել են ժամկետը կրճատել և դարձնել 25 օր։ Դրա մի մասը նախատեսված է պատրաստության, մնացած մասը՝ մարտական հերթապահություն իրականացնելու համար։