https://arm.sputniknews.ru/20250206/amnn-henvelu-e-adrbejani-vra-pvordzelvov-tshnshum-gvortsadrel-irani-nkatmamb-arevelaget-85547346.html
ԱՄՆ–ն հենվելու է Ադրբեջանի վրա՝ փորձելով ճնշում գործադրել Իրանի նկատմամբ. արևելագետ
ԱՄՆ–ն հենվելու է Ադրբեջանի վրա՝ փորձելով ճնշում գործադրել Իրանի նկատմամբ. արևելագետ
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ձգտելու են մեկուսացնել Իրանին, իսկ Ադրբեջանը հանդես է գալիս որպես Վաշինգտոնի բնական դաշնակից։ 06.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-06T22:13+0400
2025-02-06T22:13+0400
2025-02-06T22:13+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
կովկաս
«զանգեզուրի միջանցք»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:154:2875:1771_1920x0_80_0_0_b87da7311446e54da343fb7a1e556a1c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի վրա գործադրվող ճնշումները կազդեն նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, որտեղ Ամերիկայի առաջնային աջակիցը նրա քաղաքականության մեջ կարող է լինել Ադրբեջանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։ԱՄՆ նոր նախագահն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշումը վերականգնելու մասին՝ նշելով, որ ուրախ չէ դրա համար և հույս ունի, որ այն շատ հաճախ կիրառելու կարիք չի լինի: Ռազմավարությունը, մասնավորապես, պետք է նվազեցնի Իրանի եկամուտները նավթի արտահանումից։Մեկ օր անց քաղաքական գործիչը հայտարարել է, որ կցանկանար Իրանին տեսնել որպես մեծ և բարեկեցիկ երկիր, բայց առանց միջուկային զենքի: Իսկ այն պնդումները, թե ԱՄՆ-ն Իսրայելի հետ է ու պատրաստվում է մասնատել Իրանը, նա անվանել է «խիստ չափազանցված»։Խոսելով այս իրավիճակում Հայաստանի դերի մասին՝ փորձագետն ընդգծեց, որ, ցավոք, Երևանի դիրքորոշումն այս դեպքում ոչինչ չի որոշում։ Այդ մասին անուղղակիորեն վկայում է հենց թեկուզ Թուրքիայի ղեկավարի՝ մի քանի ամիս առաջ հնչեցրած այն հայտարարությունը, թե «Զանգեզուրի միջանցքը» մինչ օրս չի բացվել միայն Թեհրանի դիրքորոշման պատճառով։ Բայց, այնուամենայնիվ, կան որոշակի քայլեր, որոնք Հայաստանը կարող է և պետք է ձեռնարկի իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար։Օրինակ՝ Երևանը կարող է ակտիվացնել Թեհրանի հետ համագործակցությունը տարբեր ձևաչափերով, դրանով իսկ նվազագույնի հասցնելով ադրբեջանական ագրեսիայի հավանականությունը։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ տարածաշրջանից հեռու գտնվող երկրները, անգամ Հայաստանին օգնելու ուժեղ ցանկության դեպքում, գործնականում չեն կարող կանխել Ադրբեջանի հարձակումը։ Առավել արդյունավետ գործիք կարող է դառնալ երկխոսությունն այն երկրների հետ, որոնք հենց այս այդ տարածաշրջանում են, նրանք իրավիճակի վրա ազդելու ավելի մեծ լծակներ ունեն, նրանք ունեն քաղաքական կամք և «գետնի վրա» իրավիճակը փոխելու և «միջանցքի» բացման փորձերը կանխելու հնարավորություններ։ «Զանգեզուրի միջանցքին» դեմ ենք, այն վնաս է թե՛ Հայաստանին, թե՛ Իրանին․ Մեհդի ՍոբհանիՄելքոնյանը վստահ է, որ այդ ուժը Իրանն է։ Իսկ կանխելը շատ ավելի հեշտ է, քան դիմադրելը, երբ ագրեսիան արդեն սկսվել է։Նշենք, որ իրանցի պաշտոնյաներըբազմիցս հայտարարել են, որ դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության: Ինչպեսհայտնի է, Ադրբեջանն ու Թուրքիան արդեն մի քանի տարի պնդում են, որ իրենց արտատարածքային միջանցք տրամադրեն Հայաստանի Սյունիքի մարզով՝ Նախիջևանի ինքնավարության և Ադրբեջանի մնացած հատվածի միջև ցամաքային կապ հաստատելու նպատակով։ Այս սցենարին դեմ է Իսլամական Հանրապետությունը, որի հաստատուն դիրքորոշումնայսօր կրկնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին. «Մեր դիրքորոշումը հստակ է․ «միջանցքը» վնասակար է լինելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար»։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:0:2441:1831_1920x0_80_0_0_154ec316b79da5b55f73dd709150e817.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, կովկաս, «զանգեզուրի միջանցք»
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, կովկաս, «զանգեզուրի միջանցք»
ԱՄՆ–ն հենվելու է Ադրբեջանի վրա՝ փորձելով ճնշում գործադրել Իրանի նկատմամբ. արևելագետ
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ձգտելու են մեկուսացնել Իրանին, իսկ Ադրբեջանը հանդես է գալիս որպես Վաշինգտոնի բնական դաշնակից։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի վրա գործադրվող ճնշումները կազդեն նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, որտեղ Ամերիկայի առաջնային աջակիցը նրա քաղաքականության մեջ կարող է լինել Ադրբեջանը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։
ԱՄՆ նոր նախագահն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշումը վերականգնելու մասին՝ նշելով, որ ուրախ չէ դրա համար և հույս ունի, որ այն շատ հաճախ կիրառելու կարիք չի լինի: Ռազմավարությունը, մասնավորապես, պետք է նվազեցնի Իրանի եկամուտները նավթի արտահանումից։
Մեկ օր անց քաղաքական գործիչը հայտարարել է, որ կցանկանար Իրանին տեսնել որպես մեծ և բարեկեցիկ երկիր, բայց առանց միջուկային զենքի: Իսկ այն պնդումները, թե ԱՄՆ-ն Իսրայելի հետ է ու պատրաստվում է մասնատել Իրանը, նա անվանել է «խիստ չափազանցված»։
Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, բացի նրանից, որ սպառնում է հայկական պետությանը, նաև գլոբալ առումով ուղղված է Իրանի դեմ: Եվ այս առումով ԱՄՆ-ի և Ադրբեջանի շահերը համընկնում են։ Եթե Ադրբեջանն ուզում է իրականացնել իր վաղեմի մտահղացումը՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ ստանալ, ապա Վաշինգտոնը, Թել Ավիվը և Անկարան ձգտում են մեկուսացնել Իրանին, թուլացնել այն՝ օգտագործելով այդ թվում Ադրբեջանի գործոնը։
Խոսելով այս իրավիճակում Հայաստանի դերի մասին՝ փորձագետն ընդգծեց, որ, ցավոք, Երևանի դիրքորոշումն այս դեպքում ոչինչ չի որոշում։ Այդ մասին անուղղակիորեն վկայում է հենց թեկուզ Թուրքիայի ղեկավարի՝ մի քանի ամիս առաջ հնչեցրած այն հայտարարությունը, թե «Զանգեզուրի միջանցքը» մինչ օրս չի բացվել միայն Թեհրանի դիրքորոշման պատճառով։ Բայց, այնուամենայնիվ, կան որոշակի քայլեր, որոնք Հայաստանը կարող է և պետք է ձեռնարկի իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար։
Օրինակ՝ Երևանը կարող է ակտիվացնել Թեհրանի հետ համագործակցությունը տարբեր ձևաչափերով, դրանով իսկ նվազագույնի հասցնելով ադրբեջանական ագրեսիայի հավանականությունը։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ տարածաշրջանից հեռու գտնվող երկրները, անգամ Հայաստանին օգնելու ուժեղ ցանկության դեպքում, գործնականում չեն կարող կանխել Ադրբեջանի հարձակումը։ Առավել արդյունավետ գործիք կարող է դառնալ երկխոսությունն այն երկրների հետ, որոնք հենց այս այդ տարածաշրջանում են, նրանք իրավիճակի վրա ազդելու ավելի մեծ լծակներ ունեն, նրանք ունեն քաղաքական կամք և «գետնի վրա» իրավիճակը փոխելու և «միջանցքի» բացման փորձերը կանխելու հնարավորություններ։
Մելքոնյանը վստահ է, որ այդ ուժը Իրանն է։ Իսկ կանխելը շատ ավելի հեշտ է, քան դիմադրելը, երբ ագրեսիան արդեն սկսվել է։
Նշենք, որ իրանցի պաշտոնյաներըբազմիցս հայտարարել են, որ դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության: Ինչպեսհայտնի է, Ադրբեջանն ու Թուրքիան արդեն մի քանի տարի պնդում են, որ իրենց արտատարածքային միջանցք տրամադրեն Հայաստանի Սյունիքի մարզով՝ Նախիջևանի ինքնավարության և Ադրբեջանի մնացած հատվածի միջև ցամաքային կապ հաստատելու նպատակով։ Այս սցենարին դեմ է Իսլամական Հանրապետությունը, որի հաստատուն դիրքորոշումնայսօր կրկնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին. «Մեր դիրքորոշումը հստակ է․ «միջանցքը» վնասակար է լինելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար»։