https://arm.sputniknews.ru/20250205/usaid-n-1115-mln-dvolar-e-ughghel-vrastani-yntrutjunnerin-ev-orenqi-gerakajutjany-85501115.html
USAID-ն 111,5 մլն դոլար է ուղղել Վրաստանի ընտրություններին և «օրենքի գերակայությանը»
USAID-ն 111,5 մլն դոլար է ուղղել Վրաստանի ընտրություններին և «օրենքի գերակայությանը»
Sputnik Արմենիա
Հետաքրքիր է, որ 2023 թվականին «ընտրություններին աջակցելը» գործակալության առաջնահերթ ծրագրերի նույնիսկ տասնյակում չի եղել։ 05.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-05T17:14+0400
2025-02-05T17:14+0400
2025-02-05T17:17+0400
վրաստանի հանրապետություն
ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/05/85480905_0:167:1600:1067_1920x0_80_0_0_06d401875e0e3291ac720542e79b4e53.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 2024 թվականին 111,5 մլն դոլար է հատկացրել, որպեսզի աջակցի Վրաստանի ընտրություններին, «օրենքի գերակայությանը» և քաղաքացիական հասարակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հիմնվելով «ForeignAssistance.gov» ամերիկյան կայքի տվյալների վերլուծության վրա։Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2024 թվականի սեպտեմբերի վերջին երկիր են ժամանել Սերբիայի երեք քաղաքացիներ՝ «Կանվաս» կազմակերպությունից` երիտասարդներին և ազդեցիկ ՀԿ-ների անդամներին իշխանությունը տապալելու մարտավարություններ սովորեցնելու համար։ Քննության վարկածով՝ նրանց դասընթացներն ու համաժողովները ֆինանսավորվել են Վրաստանում USAID-ի ներկայացուցչության կողմից։ Դրանից հետո Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ԱՄՆ ՄԶԳ-ին մեղադրել էր երկրի քաղաքական գործընթացներին միջամտելու մեջ:Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին գերակա ուղղությունների թվում են եղել «օրենքի գերակայությունը» (8,99 մլն դոլար) և «քաղաքացիական հասարակությունը» (3,8 մլն դոլար), սակայն այն ժամանակ «ընտրություններին աջակցելու» ծախսերը ծրագրի նույնիսկ առաջին տասնյակում չէին։ 2022 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն 3,14 մլն դոլար է հատկացրել «օրենքի գերակայության» համար, այսպիսով այդ ծրագիրը ֆինանսավորման ծավալով 10-րդն է դարձել երկրում ֆինանսավորվող ծրագրերի ցանկում։USAID–ի պատճառով տուժել են Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան. ՎոլոդինՀիշեցնենք` 2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում բողոքի ցույցեր սկսվեցին «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո (այս կուսակցությունը կողմ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանվեն, և դեմ է հակառուսական պատժամիջոցներին)։ Բողոքի ալիքն ավելի բուռն ընթացք ստացավ, երբ իշխանությունը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը մինչև 2028 թվականը հանում են օրակարգից, քանի որ այդ հարցն օգտագործվում է որպես շանտաժի գործիք։ Ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները պահանջում են խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել, իսկ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծված են որակում։ Ակցիաների ընթացքում իրավապահները մի քանի հարյուր մարդ են ձերբակալել։Միաժամանակ ԱՄՆ-ում թափ է հավաքում USAID-ի ապագայի շուրջ բանավեճը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասկը, ջանքերը կենտրոնացրել է գործակալության լուծարման վրա: Մասկը փետրվարի 2-ին ԱՄՆ USAID–ն անվանել է «հանցավոր կազմակերպություն», որի «մեռնելու ժամանակն է»: X սոցիալական ցանցում առանձին հրապարակման մեջ նա հայտարարել էր, որ գործակալությունը «Ամերիկան ատող արմատական ձախ մարքսիստների օձաբույն է»։USAID–ն իր բոլոր վարձու աշխատակիցներին կուղարկի հարկադիր պարապուրդի
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/05/85480905_0:0:1424:1067_1920x0_80_0_0_93482903ad8d4b2e2b6505f8a571cc0b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid)
վրաստանի հանրապետություն, ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid)
USAID-ն 111,5 մլն դոլար է ուղղել Վրաստանի ընտրություններին և «օրենքի գերակայությանը»
17:14 05.02.2025 (Թարմացված է: 17:17 05.02.2025) Հետաքրքիր է, որ 2023 թվականին «ընտրություններին աջակցելը» գործակալության առաջնահերթ ծրագրերի նույնիսկ տասնյակում չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 2024 թվականին 111,5 մլն դոլար է հատկացրել, որպեսզի աջակցի Վրաստանի ընտրություններին, «օրենքի գերակայությանը» և քաղաքացիական հասարակությանը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հիմնվելով «ForeignAssistance.gov» ամերիկյան կայքի տվյալների վերլուծության վրա։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2024 թվականի սեպտեմբերի վերջին երկիր են ժամանել Սերբիայի երեք քաղաքացիներ՝ «Կանվաս» կազմակերպությունից` երիտասարդներին և ազդեցիկ ՀԿ-ների անդամներին իշխանությունը տապալելու մարտավարություններ սովորեցնելու համար։ Քննության վարկածով՝ նրանց դասընթացներն ու համաժողովները ֆինանսավորվել են Վրաստանում USAID-ի ներկայացուցչության կողմից։ Դրանից հետո Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ԱՄՆ ՄԶԳ-ին մեղադրել էր երկրի քաղաքական գործընթացներին միջամտելու մեջ:
ՌԻԱ Նովոստիի ուսումնասիրած տվյալների համաձայն՝ 2024 թվականին 8,58 մլն դոլար է ուղղվել «օրենքի գերակայության ամրապնդման» ծրագրերին, ևս 6,33 մլն դոլար՝ «ընտրական և քաղաքական գործընթացներին աջակցելուն»: Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ն 4,35 մլն դոլար է հատկացրել «քաղաքացիական հասարակության ներգրավմանը»։ Այդ ծրագրերն ընդգրկվել են Վրաստանում գործակալության ֆինանսավորման խոշորագույն ուղղությունների տասնյակում, որոնց համար ընդհանուր առմամբ հատկացվել է 111,5 մլն դոլար:
Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին գերակա ուղղությունների թվում են եղել «օրենքի գերակայությունը» (8,99 մլն դոլար) և «քաղաքացիական հասարակությունը» (3,8 մլն դոլար), սակայն այն ժամանակ «ընտրություններին աջակցելու» ծախսերը ծրագրի նույնիսկ առաջին տասնյակում չէին։ 2022 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն 3,14 մլն դոլար է հատկացրել «օրենքի գերակայության» համար, այսպիսով այդ ծրագիրը ֆինանսավորման ծավալով 10-րդն է դարձել երկրում ֆինանսավորվող ծրագրերի ցանկում։
Հիշեցնենք` 2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում բողոքի ցույցեր սկսվեցին «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո (այս կուսակցությունը կողմ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանվեն, և դեմ է հակառուսական պատժամիջոցներին)։ Բողոքի ալիքն ավելի բուռն ընթացք ստացավ, երբ իշխանությունը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը մինչև 2028 թվականը
հանում են օրակարգից, քանի որ այդ հարցն օգտագործվում է որպես շանտաժի գործիք։ Ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները պահանջում են խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել, իսկ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծված են որակում։ Ակցիաների ընթացքում իրավապահները մի քանի հարյուր մարդ են ձերբակալել։
Միաժամանակ ԱՄՆ-ում թափ է հավաքում USAID-ի ապագայի շուրջ բանավեճը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասկը, ջանքերը կենտրոնացրել է գործակալության լուծարման վրա: Մասկը փետրվարի 2-ին ԱՄՆ USAID–ն անվանել է «հանցավոր կազմակերպություն», որի «մեռնելու ժամանակն է»: X սոցիալական ցանցում առանձին հրապարակման մեջ նա հայտարարել էր, որ գործակալությունը «Ամերիկան ատող արմատական ձախ մարքսիստների օձաբույն է»։