https://arm.sputniknews.ru/20250205/rusastanjan-datarany-hrazharvel-e-azat-ardzakel-khardakhutjan-mej-meghadrvvogh-elman-pashaevin-85490521.html
Ռուսաստանյան դատարանը հրաժարվել է ազատ արձակել խարդախության մեջ մեղադրվող Էլման Փաշաևին
Ռուսաստանյան դատարանը հրաժարվել է ազատ արձակել խարդախության մեջ մեղադրվող Էլման Փաշաևին
Sputnik Արմենիա
Հայտնի են դարձել երկրորդ գործի մանրամասները։ 05.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-05T13:50+0400
2025-02-05T13:50+0400
2025-02-05T13:50+0400
էլման փաշաև
խարդախություն
դատ
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0a/24419861_0:0:1235:694_1920x0_80_0_0_0ad215b62608f110dd6924bef206ce12.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Արևմտյան երկրորդ շրջանային ռազմական դատարանը նախկին փաստաբան Էլման Փաշաևի խափանման միջոց կալանքը չի փոխել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։Մոսկվայի կայազորային զինվորական դատարանը հունվարի 13-ին մինչև մարտի 15-ը ժամկետով երկարաձգել էր Փաշաևի կալանքի ժամկետը: Տվյալ նիստին հայտնի դարձավ, որ նախկին փաստաբանի դեմ հարուցվել է ևս մեկ գործ, որով նա ունի կասկածյալի կարգավիճակ։ Փաշաևին մեղսագրվող խարդախության երկրորդ դրվագի մանրամասներն այն ժամանակ չէին հրապարակվել։Հրապարակման մեջ նշվում է, որ Փաշաևին մեղսագրվող խարդախության երկրորդ դրվագը կապված է թմրավաճառին Հատուկ ռազմական գործողության գոտում հարմարավետ կացարան տալու՝ նրա խոստման հետ: Այս մասին հայտնի է դարձել դատարանում, որտեղ ընթերցվել է արգելված նյութերի առևտրի մեջ մեղադրվող ոմն Զախարովի հարցաքննության արձանագրությունը։ Վերջինիս խոսքով՝ Փաշաևն իրեն խոստացել է, որ նախ պետական պարգև կստանա, ապա ազատ կարձակվի։Հիշեցնենք, որ անցած աշնանը Փաշաևի դեմ առաջին քրեական գործը հարուցվել էր ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Հետաքննության վարկածով՝ Փաշաևը 2024 թվականի փետրվարին բլոգեր Ելենա Բլինովսկայայի ամուսնու՝ Ալեքսեյ Բլինովսկու հետ Մոսկվայում անձնական հանդիպման ժամանակ նրան համոզել է, որ դրամական խոշոր պարգևի դիմաց, իբր, կարող է ազատել իրենց նկատմամբ ավելի վաղ հարուցված քրեական գործի պատասխանատվությունից։ Ձեռք բերելով պայմանավորվածություն՝ Փաշաևը Բլինովսկուց ստացել է 18,5 միլիոն ռուբլի և 300 հազար դոլար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0a/24419861_0:0:1055:791_1920x0_80_0_0_ddb77f97fa9e32d4254aa4f313401c14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլման փաշաև, խարդախություն, դատ, կալանք
էլման փաշաև, խարդախություն, դատ, կալանք
Ռուսաստանյան դատարանը հրաժարվել է ազատ արձակել խարդախության մեջ մեղադրվող Էլման Փաշաևին
Հայտնի են դարձել երկրորդ գործի մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Արևմտյան երկրորդ շրջանային ռազմական դատարանը նախկին փաստաբան Էլման Փաշաևի խափանման միջոց կալանքը չի փոխել, փոխանցում է
ՌԻԱ Նովոստին։ Մոսկվայի կայազորային զինվորական դատարանը հունվարի 13-ին մինչև մարտի 15-ը ժամկետով երկարաձգել էր Փաշաևի կալանքի ժամկետը: Տվյալ նիստին հայտնի դարձավ, որ նախկին փաստաբանի դեմ հարուցվել է ևս մեկ գործ, որով նա ունի կասկածյալի կարգավիճակ։ Փաշաևին մեղսագրվող խարդախության երկրորդ դրվագի մանրամասներն այն ժամանակ չէին հրապարակվել։
«Խափանման միջոցը երկարաձգելու որոշումը թողնել անփոփոխ», - հայտարարել է դատավորը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Փաշաևին մեղսագրվող խարդախության երկրորդ դրվագը կապված է թմրավաճառին Հատուկ ռազմական գործողության գոտում հարմարավետ կացարան տալու՝ նրա խոստման հետ: Այս մասին հայտնի է դարձել դատարանում, որտեղ ընթերցվել է արգելված նյութերի առևտրի մեջ մեղադրվող ոմն Զախարովի հարցաքննության արձանագրությունը։ Վերջինիս խոսքով՝ Փաշաևն իրեն խոստացել է, որ նախ պետական պարգև կստանա, ապա ազատ կարձակվի։
Հիշեցնենք, որ անցած աշնանը Փաշաևի դեմ առաջին քրեական գործը հարուցվել էր ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Հետաքննության վարկածով՝ Փաշաևը 2024 թվականի փետրվարին բլոգեր Ելենա Բլինովսկայայի ամուսնու՝ Ալեքսեյ Բլինովսկու հետ Մոսկվայում անձնական հանդիպման ժամանակ նրան համոզել է, որ դրամական խոշոր պարգևի դիմաց, իբր, կարող է ազատել իրենց նկատմամբ ավելի վաղ հարուցված քրեական գործի պատասխանատվությունից։ Ձեռք բերելով պայմանավորվածություն՝ Փաշաևը Բլինովսկուց ստացել է 18,5 միլիոն ռուբլի և 300 հազար դոլար։