https://arm.sputniknews.ru/20250205/rusastanic-anorinakan-migrantneri-artaqsman-rezhimn-uzhi-mej-e-mtel-85477850.html
Ռուսաստանից անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմն ուժի մեջ է մտել
Ռուսաստանից անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմն ուժի մեջ է մտել
Sputnik Արմենիա
Անցյալ տարվա օգոստոսի սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր դաշնային օրենք, որը սահմանում է միգրանտների արտաքսման նոր իրավական ռեժիմ: 05.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-05T10:44+0400
2025-02-05T10:44+0400
2025-02-05T10:51+0400
միգրանտ
ռուսաստան
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0d/74525227_0:93:3311:1955_1920x0_80_0_0_79f7b6ae79fc6f6a8ce64a1737be2bf0.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Այսօրվանից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում երկրում ապօրինի գտնվող օտարերկրացիների արտաքսման միգրացիոն ռեժիմը. տվյալ անձինք կներառվեն վերահսկվող անձանց ռեեստրում, որը սահմանում է մի շարք սահմանափակումներ ու արգելքներ և հետագա արտաքսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Համապատասխան փոփոխությունները կատարվել են 2024 թվականի օգոստոսին «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքում։Արտաքսման ռեժիմը նախատեսում է անօրինական միգրանտների առանձին իրավունքների և ազատությունների սահմանափակում։ Մասնավորապես, առանց ներքին գործերի մարմնի թույլտվության, նրանք չեն կարողանա փոխել բնակության վայրը, ճանապարհորդել բնակության տարածաշրջանից դուրս, վարել տրանսպորտ, ձեռք բերել գույք, կադաստրի մարմնում հաշվառել անշարժ գույք, բացել բանկային ավանդ և իրականացնել այլ բանկային գործառնություններ:Բացի այդ, վերահսկվող անձը պետք է սահմանված ժամկետում ներկայանա ներքին գործերի պաշտոնատար անձին՝ եթե նրան ներկայանալու հրաման է տրվել, ինչպես նաև համապատասխանի դաշնային օրենքով սահմանված արգելքներին և սահմանափակումներին:Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իշխանությունները միգրանտներին ներգրավելու հարցում պետք է մտածեն առաջին հերթին երկրի քաղաքացիների շահերի մասին: ՌԴ նախագահն ընդգծել է, որ միգրանտները խնդիրներ չեն ունենա, եթե իմանան և պահպանեն օրենքները, ինչպես նաև լավ տիրապետեն ռուսերենին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0d/74525227_291:0:3022:2048_1920x0_80_0_0_5fe90120e156b0d701a7a4f6d200918f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միգրանտ, ռուսաստան, օրենք
միգրանտ, ռուսաստան, օրենք
Ռուսաստանից անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմն ուժի մեջ է մտել
10:44 05.02.2025 (Թարմացված է: 10:51 05.02.2025) Անցյալ տարվա օգոստոսի սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր դաշնային օրենք, որը սահմանում է միգրանտների արտաքսման նոր իրավական ռեժիմ:
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Այսօրվանից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում երկրում ապօրինի գտնվող օտարերկրացիների արտաքսման միգրացիոն ռեժիմը. տվյալ անձինք կներառվեն վերահսկվող անձանց ռեեստրում, որը սահմանում է մի շարք սահմանափակումներ ու արգելքներ և հետագա արտաքսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Համապատասխան փոփոխությունները կատարվել են 2024 թվականի օգոստոսին «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքում։
Անցյալ տարվա օգոստոսի սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր դաշնային օրենք, որը սահմանում էր միգրանտների արտաքսման նոր իրավական ռեժիմ: Այն կկիրառվի օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ երկրից նրանց մեկնումը կամ Ռուսաստանում գտնվելու օրինական հիմքերն ապահովելու համար։
Արտաքսման ռեժիմը նախատեսում է անօրինական միգրանտների առանձին իրավունքների և ազատությունների սահմանափակում։ Մասնավորապես, առանց ներքին գործերի մարմնի թույլտվության, նրանք չեն կարողանա փոխել բնակության վայրը, ճանապարհորդել բնակության տարածաշրջանից դուրս, վարել տրանսպորտ, ձեռք բերել գույք, կադաստրի մարմնում հաշվառել անշարժ գույք, բացել բանկային ավանդ և իրականացնել այլ բանկային գործառնություններ:
Բացի այդ, վերահսկվող անձը պետք է սահմանված ժամկետում ներկայանա ներքին գործերի պաշտոնատար անձին՝ եթե նրան ներկայանալու հրաման է տրվել, ինչպես նաև համապատասխանի դաշնային օրենքով սահմանված արգելքներին և սահմանափակումներին:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իշխանությունները միգրանտներին ներգրավելու հարցում պետք է մտածեն առաջին հերթին երկրի քաղաքացիների շահերի մասին: ՌԴ նախագահն ընդգծել է, որ միգրանտները խնդիրներ չեն ունենա, եթե իմանան և պահպանեն օրենքները, ինչպես նաև լավ տիրապետեն ռուսերենին: