https://arm.sputniknews.ru/20250204/zapvorvozhiei-rusakan-hatvatsum-dprvocakan-avtvobus-e-hardzakman-entarkvel-85446611.html
Զապորոժիեի ռուսական հատվածում դպրոցական ավտոբուս է հարձակման ենթարկվել
Զապորոժիեի ռուսական հատվածում դպրոցական ավտոբուս է հարձակման ենթարկվել
Sputnik Արմենիա
Ամենից շատ տուժել է վարորդը, նրա դեմքն այրվել է, աչքերը` վնասվել։ 04.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-04T11:56+0400
2025-02-04T11:56+0400
2025-02-04T11:57+0400
զապորոժիե
դպրոցական
երեխա
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85445067_0:120:1280:840_1920x0_80_0_0_5fc50958494f826533078022d53e6dc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ուկրաինական դրոնը Զապորոժիեի մարզի ռուսական մասի Վասիլևսկի մունիցիպալ շրջանում հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա, լուրջ վնասվածքներ է ստացել վարորդը, 5 երեխա բեկորային վնասվածքներ են ստացել:Մարզպետ Եվգենի Բալիցկին Telegram-ում հայտնում է, որ երեխաներին տեղափոխել են հիվանդանոց։ Ավտոբուսում եղել է 20 երեխա և երկու ուղեկցող։ Ավտոբուսի վարորդը ստացել է կրծքավանդակի բեկորային վնասվածքներ, աչքի վնասվածք, դեմքի այրվածքներ, որոշում է կայացվել նրան տեղափոխել Մելիտոպոլի շրջանային հիվանդանոց:Նա նշել է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ հակառակորդը թիրախավորում է դպրոցական ավտոբուսը:«Հերթական սառնասիրտ և անսկզբունքային ահաբեկչությունը խաղաղ քաղաքացիների, երեխաների նկատմամբ։ Կիևի ռեժիմը ցույց է տալիս, որ իրենց համար ոչ մի սրբություն բան չկա, ամեն ինչի պատրաստ են»,- գրել է Բալիցկին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85445067_0:0:1280:960_1920x0_80_0_0_e60d73d41d4f30dfdd1bd17e0c6f9c6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, դպրոցական, երեխա, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
զապորոժիե, դպրոցական, երեխա, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
Զապորոժիեի ռուսական հատվածում դպրոցական ավտոբուս է հարձակման ենթարկվել
11:56 04.02.2025 (Թարմացված է: 11:57 04.02.2025) Ամենից շատ տուժել է վարորդը, նրա դեմքն այրվել է, աչքերը` վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ուկրաինական դրոնը Զապորոժիեի մարզի ռուսական մասի Վասիլևսկի մունիցիպալ շրջանում հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա, լուրջ վնասվածքներ է ստացել վարորդը, 5 երեխա բեկորային վնասվածքներ են ստացել:
Մարզպետ Եվգենի Բալիցկին Telegram-ում հայտնում է, որ երեխաներին տեղափոխել են հիվանդանոց։ Ավտոբուսում եղել է 20 երեխա և երկու ուղեկցող։ Ավտոբուսի վարորդը ստացել է կրծքավանդակի բեկորային վնասվածքներ, աչքի վնասվածք, դեմքի այրվածքներ, որոշում է կայացվել նրան տեղափոխել Մելիտոպոլի շրջանային հիվանդանոց:
«Բոլոր երեխաներին բժշկական օգնություն է ցուցաբերվել, նրանց հետ աշխատում են հոգեբանները»,- հայտնել է Բալիցկին։
Նա նշել է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ հակառակորդը թիրախավորում է դպրոցական ավտոբուսը:
«Հերթական սառնասիրտ և անսկզբունքային ահաբեկչությունը խաղաղ քաղաքացիների, երեխաների նկատմամբ։ Կիևի ռեժիմը ցույց է տալիս, որ իրենց համար ոչ մի սրբություն բան չկա, ամեն ինչի պատրաստ են»,- գրել է Բալիցկին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։