https://arm.sputniknews.ru/20250204/vat-gaghapar-e-pvordzagety-kartsum-e-vor-nvor-nakhagitsy-voske-parashjut-e-jurajinneri-hamar-85465504.html
Վատ գաղափար է. փորձագետը կարծում է, որ նոր նախագիծը «ոսկե պարաշյուտ» է յուրայինների համար
Վատ գաղափար է. փորձագետը կարծում է, որ նոր նախագիծը «ոսկե պարաշյուտ» է յուրայինների համար
Sputnik Արմենիա
Փորձագետը չի բացառում, որ օգտվելով նոր հնարավորություններից, որոնք բացում է ներկայացված նախագիծը, գործող իշխանությունները կարող են իրենց մերձավորներին տալ... 04.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-04T22:07+0400
2025-02-04T22:07+0400
2025-02-04T22:07+0400
պետական գույքի կառավարման կոմիտե
նաիրի սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/10/72348859_0:168:1600:1068_1920x0_80_0_0_b32434994d45536cdaa11a0103ca06fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Պետական շենքերի անհատույց տրամադրումը մասնավոր անձանց նպատակահարմար է արդյունաբերական ծրագրերի համար, իսկ բոլոր այլ դեպքերում գործնականում դա կարող է լինել ընդամենը «ոսկե պարաշյուտ» (այլաբանական արտահայտություն, որը նշանակում է աշխատանքից ազատված ղեկավարին տրվող փոխհատուցում – խմբ.), որն իրենց հարազատների ու մտերիմների համար պատրաստում են Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ գալիք ընտրություններում պարտվելու դեպքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։ Մի ժամանակ պետական գույքն էր անհատույց տրվում․ Փաշինյանը՝ պետության «փայ մտնելու» մասինE-draft իրավական ակտերի հրապարակման կայքում տեղադրվել է Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեի նոր նախագիծը, որի համաձայն՝ պետական գույքն անհատույց օգտագործման կտրամադրվի սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:Ըստ Սարգսյանի՝ պետական գույքի անհատույց տրամադրումը տնտեսական առումով ինքնին դրական երևույթ է։ Մասնավորապես, պետական գույքը կամ համայնքային հողերը կարող են երկարաժամկետ հիմունքներով տրամադրել մասնավոր անձանց, երբ այս կամ այն երկիրը ներդրումների ներգրավման համար առաջարկների փաթեթներ է ձևավորում: Բայց դա հիմնականում արվում է արդյունաբերական և գիտահետազոտական նպատակներով, ինչն իսկապես կարող է հեռանկարում մեծացնել պետության ներուժը։Սակայն մեր զրուցակիցը վատ գաղափար է համարում արդյունաբերական արտադրության հետ առնչություն չունեցող նպատակների համար պետական գույքի՝ երկարաժամկետով անվճար տրամադրումը:Նա նաև չի բացառում, որ օգտվելով ներկայացված նոր նախագծի ստեղծած հնարավորություններից, ներկայիս իշխանությունները կարող են իրենց մերձավորներին փոխանցել Երևանի կենտրոնում գտնվող համալսարանական շենքերը, որոնք պատրաստվում են ազատել՝ այնտեղ սովորող ու աշխատող անձանց տանելով Երևանի սահմաններից դուրս կառուցվող Ակադեմիական քաղաք:Միաժամանակ, Սարգսյանը կարծում է, որ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագիծը կարող է դրական արդյունք տալ, բայց միայն այն դեպքում, եթե մասնավոր ընկերությունների կողմից ներկայացվեն Հայաստանի ապագային ուղղված ներդրումային ծրագրեր, իսկ կառավարությունն իր հերթին հստակ կանոնակարգ մշակի՝ բացառելու պետգույքի անհատույց տրամադրումը «յուրայիններին»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/10/72348859_0:0:1425:1068_1920x0_80_0_0_5e458cf383812aa8cf497a1f863a42c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական գույքի կառավարման կոմիտե, նաիրի սարգսյան
պետական գույքի կառավարման կոմիտե, նաիրի սարգսյան
Վատ գաղափար է. փորձագետը կարծում է, որ նոր նախագիծը «ոսկե պարաշյուտ» է յուրայինների համար
Փորձագետը չի բացառում, որ օգտվելով նոր հնարավորություններից, որոնք բացում է ներկայացված նախագիծը, գործող իշխանությունները կարող են իրենց մերձավորներին տալ Երևանի կենտրոնում գտնվող համալսարանական շենքերը։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Պետական շենքերի անհատույց տրամադրումը մասնավոր անձանց նպատակահարմար է արդյունաբերական ծրագրերի համար, իսկ բոլոր այլ դեպքերում գործնականում դա կարող է լինել ընդամենը «ոսկե պարաշյուտ» (այլաբանական արտահայտություն, որը նշանակում է աշխատանքից ազատված ղեկավարին տրվող փոխհատուցում – խմբ.), որն իրենց հարազատների ու մտերիմների համար պատրաստում են Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ գալիք ընտրություններում պարտվելու դեպքում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
E-draft իրավական ակտերի հրապարակման կայքում տեղադրվել է Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեի նոր նախագիծը, որի համաձայն՝ պետական գույքն անհատույց օգտագործման կտրամադրվի սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Ըստ Սարգսյանի՝ պետական գույքի անհատույց տրամադրումը տնտեսական առումով ինքնին դրական երևույթ է։ Մասնավորապես, պետական գույքը կամ համայնքային հողերը կարող են երկարաժամկետ հիմունքներով տրամադրել մասնավոր անձանց, երբ այս կամ այն երկիրը ներդրումների ներգրավման համար առաջարկների փաթեթներ է ձևավորում: Բայց դա հիմնականում արվում է արդյունաբերական և գիտահետազոտական նպատակներով, ինչն իսկապես կարող է հեռանկարում մեծացնել պետության ներուժը։
Սակայն մեր զրուցակիցը վատ գաղափար է համարում արդյունաբերական արտադրության հետ առնչություն չունեցող նպատակների համար պետական գույքի՝ երկարաժամկետով անվճար տրամադրումը:
«Պետական գույքը կրթական նպատակներով կամ նման ծրագրեր իրականացնելու համար մասնավորին տալը շատ վատ գաղափար է։ Բնականաբար, երբ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, չի բացառվում, որ կառավարությունը ցանկանում է այդ ծրագիրն իրագործել հօգուտ նրա մերձավոր շրջապատի։ Չէ՞ որ նրանք (ներկայիս իշխանությունները — խմբ.) շատ լավ հասկանում են, որ իրենց պաշտոնավարման ժամկետը լրանում է, իսկ վերարտադրվելու բացարձակապես ոչ մի հնարավորություն չկա, ինչի մասին վկայում են նաև բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ։ Իսկ այդ նախագիծը նրանց հնարավորություն է տալիս երկարարաժամկետ ապահովել իրենց մերձավոր շրջապատը», - կարծում է փորձագետը։
Նա նաև չի բացառում, որ օգտվելով ներկայացված նոր նախագծի ստեղծած հնարավորություններից, ներկայիս իշխանությունները կարող են իրենց մերձավորներին փոխանցել Երևանի կենտրոնում գտնվող համալսարանական շենքերը, որոնք պատրաստվում են ազատել՝ այնտեղ սովորող ու աշխատող անձանց տանելով Երևանի սահմաններից դուրս կառուցվող Ակադեմիական քաղաք:
Միաժամանակ, Սարգսյանը կարծում է, որ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագիծը կարող է դրական արդյունք տալ, բայց միայն այն դեպքում, եթե մասնավոր ընկերությունների կողմից ներկայացվեն Հայաստանի ապագային ուղղված ներդրումային ծրագրեր, իսկ կառավարությունն իր հերթին հստակ կանոնակարգ մշակի՝ բացառելու պետգույքի անհատույց տրամադրումը «յուրայիններին»: