https://arm.sputniknews.ru/20250204/usaidi-ognutjan-kasecman-hetqervov-hajastanum-vov-ev-inchu-e-shpvotvats-85449231.html
USAID–ի օգնության կասեցման հետքերով. Հայաստանում ո՞վ և ինչո՞ւ է շփոթված
USAID–ի օգնության կասեցման հետքերով. Հայաստանում ո՞վ և ինչո՞ւ է շփոթված
Sputnik Արմենիա
Սպիտակ տան որոշումը զգալի ազդեցություն է ունեցել հայկական լրատվամիջոցների, ՀԿ–ների վրա։ 04.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-04T13:00+0400
2025-02-04T13:00+0400
2025-02-04T13:02+0400
հայաստան
ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid)
դրամաշնորհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85447466_0:84:1600:984_1920x0_80_0_0_69d394556d9a9ec9190c6c71dfc8448f.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայկական կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ (USAID), շփոթված են և չգիտեն, թե ինչ ճակատագիր կունենան այն բազմաթիվ ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին գործակալության տրամադրած միջոցներով։Հունվարի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի գրեթե ամբողջ արտասահմանյան օգնությունը 90 օրով սառեցնելու մասին: Հրամանագրի նպատակն է գնահատել դրանց արդյունավետությունը և ստուգել, թե այդ ծրագրերը որքանով են համապատասխանում արտաքին քաղաքականությանը:«Ժողովուրդ» օրաթերթն այդ հարցի վերաբերյալ դիմել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին, նա ասել է, որ տեղեկությունները հակասական են։Նրա խոսքով` ապագայի մասին որևէ հստակ տեղեկություն չկա և անորոշ է՝ կշարունակվի ծրագիրը, թե ոչ: ԱՄՆ դատախազությունն իր եզրակացությունն է ուղարկել դատարան, որ այս որոշումը հակասում է օրենսդրությանը, դատարանում պետք է քննարկում լիներ:«Այն կազմակերպությունները, որոնք պայմանագրեր են կնքել իրենց ծրագրերն իրականացնելու համար, գործ են ունեցել ամերիկյան պետության հետ, և սա մարտահրավեր է պետությանը, թե որքանով է այն իր կնքած պայմանագրերին և պարտավորություններին տեր կկանգնի»,- ասել է Աշոտ Մելիքյանը:«Անի» հայկական հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ևս արձագանքել է Թրամփի որոշմանը: Նա հայտարարել է, որ դա բարդ իրավիճակ է ստեղծել հայաստանյան քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար: Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը կարող է ժամանակավորապես օժանդակել այդ կառույցներին, մինչև հասկանալի դառնա, թե որն է լինելու ամերիկյան նոր վարչակարգի քաղաքականությունը:«Դա չպետք է ընկալվի քաղհասարակության և մեդիայի՝ Հայաստանի իշխանությունների կողմից վերահսկողություն հաստատելու փորձ, քանի որ պետբյուջեի գումարները մեր բոլորինն են, իսկ քաղհասարակությունը և մեդիաները նախորդ երեք տասնամյակներին հսկայական հարկեր են մուծել պետական բյուջե: Եվ սա այն ոլորտն է, որը միշտ աշխատել է թափանցիկ և վճարել բոլոր հարկերը»,– գրել է նա սոցցանցում:CivilNet–ի տեղեկություններով՝ նախագծերի համար Պետքարտուղարությունից գումարներ են ստանում Հայաստանում ԶԼՄ-ների զարգացմամբ և կրթական ծրագրերով զբաղվող բազմաթիվ լրատվամիջոցներ և ՀԿ-ներ։ Դրանց թվում է «Հետք Մեդիա գործարանը», որը ստեղծում է մեդիամասնագետների և հետաքննող լրագրողների նոր սերունդ։2023 թվականին ԱՄՆ ՄԶԳ–ն Հայաստանում գործարկել է 15 մլն դոլար արժողությամբ 5-ամյա ծրագիր։ Դա էլ է դադարեցվել։ Ամերիկյան դրամաշնորհների սառեցումը խնդիրներ է ստեղծել նաև Factor TV–ի համար, որն իրականացնում էր watchdog journalism ծրագիրը (այն ուղղված է հաշվետվողականությանը և թափանցիկ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և ապատեղեկատվության հոսքերին հակազդելուն)։ Մասամբ միջոցներ են հատկացվել նաև CivilNet–ի որոշ ծրագրերի համար։Հիշեցնենք` USAID-ն ստեղծվել է 1961 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կողմից: Այն գործում է շատ երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Հայաստանում և այլուր։Հայաստանում կառույցը սկսել է գործել 1992 թվականից և մինչև 2005 թվականը միայն մարդասիրական օգնություն է ցուցաբերել։ Պետության հետ անմիջական համագործակցությունը սկսվել է 2013 թվականից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85447466_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ae541be5196671087804f6c6a01b7bba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid), դրամաշնորհ
հայաստան, ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid), դրամաշնորհ
USAID–ի օգնության կասեցման հետքերով. Հայաստանում ո՞վ և ինչո՞ւ է շփոթված
13:00 04.02.2025 (Թարմացված է: 13:02 04.02.2025) Սպիտակ տան որոշումը զգալի ազդեցություն է ունեցել հայկական լրատվամիջոցների, ՀԿ–ների վրա։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայկական կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ (USAID), շփոթված են և չգիտեն, թե ինչ ճակատագիր կունենան այն բազմաթիվ ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին գործակալության տրամադրած միջոցներով։
Հունվարի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի գրեթե ամբողջ արտասահմանյան օգնությունը 90 օրով սառեցնելու մասին: Հրամանագրի նպատակն է գնահատել դրանց արդյունավետությունը և ստուգել, թե այդ ծրագրերը որքանով են համապատասխանում արտաքին քաղաքականությանը:
«Ժողովուրդ» օրաթերթն այդ հարցի վերաբերյալ դիմել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին, նա ասել է, որ տեղեկությունները հակասական են։
«Չեմ կարող USAID Հայաստանի գրասենյակի փոխարեն որևէ բան ասել, իրենք էլ մեկնաբանություն չեն տալիս: USAID-ի ծրագրերից օգտվող կազմակերպություններից մեկը նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն էր, դրամաշնորհ ունեինք, բայց հունվարի 25-ին մեզ internews Հայաստանից տեղեկացրին, որ ծրագիրը սառեցվել է 90 օրով, ոչ մի ծախս չի իրականացվելու, մինչև նոր հրահանգներ լինեն»,– նշել է Մելիքյանը:
Նրա խոսքով` ապագայի մասին որևէ հստակ տեղեկություն չկա և անորոշ է՝ կշարունակվի ծրագիրը, թե ոչ: ԱՄՆ դատախազությունն իր եզրակացությունն է ուղարկել դատարան, որ այս որոշումը հակասում է օրենսդրությանը, դատարանում պետք է քննարկում լիներ:
«Այն կազմակերպությունները, որոնք պայմանագրեր են կնքել իրենց ծրագրերն իրականացնելու համար, գործ են ունեցել ամերիկյան պետության հետ, և սա մարտահրավեր է պետությանը, թե որքանով է այն իր կնքած պայմանագրերին և պարտավորություններին տեր կկանգնի»,- ասել է Աշոտ Մելիքյանը:
«Անի» հայկական հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ևս արձագանքել է Թրամփի որոշմանը: Նա հայտարարել է, որ դա բարդ իրավիճակ է ստեղծել հայաստանյան քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար: Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը կարող է ժամանակավորապես օժանդակել այդ կառույցներին, մինչև հասկանալի դառնա, թե որն է լինելու ամերիկյան նոր վարչակարգի քաղաքականությունը:
«Դա չպետք է ընկալվի քաղհասարակության և մեդիայի՝ Հայաստանի իշխանությունների կողմից վերահսկողություն հաստատելու փորձ, քանի որ պետբյուջեի գումարները մեր բոլորինն են, իսկ քաղհասարակությունը և մեդիաները նախորդ երեք տասնամյակներին հսկայական հարկեր են մուծել պետական բյուջե: Եվ սա այն ոլորտն է, որը միշտ աշխատել է թափանցիկ և վճարել բոլոր հարկերը»,– գրել է նա սոցցանցում:
CivilNet–ի տեղեկություններով՝ նախագծերի համար Պետքարտուղարությունից գումարներ են ստանում Հայաստանում ԶԼՄ-ների զարգացմամբ և կրթական ծրագրերով զբաղվող բազմաթիվ լրատվամիջոցներ և ՀԿ-ներ։ Դրանց թվում է «Հետք Մեդիա գործարանը», որը ստեղծում է մեդիամասնագետների և հետաքննող լրագրողների նոր սերունդ։
2023 թվականին ԱՄՆ ՄԶԳ–ն Հայաստանում գործարկել է 15 մլն դոլար արժողությամբ 5-ամյա ծրագիր։ Դա էլ է դադարեցվել։ Ամերիկյան դրամաշնորհների սառեցումը խնդիրներ է ստեղծել նաև Factor TV–ի համար, որն իրականացնում էր watchdog journalism ծրագիրը (այն ուղղված է հաշվետվողականությանը և թափանցիկ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և ապատեղեկատվության հոսքերին հակազդելուն)։ Մասամբ միջոցներ են հատկացվել նաև CivilNet–ի որոշ ծրագրերի համար։
Հիշեցնենք` USAID-ն ստեղծվել է 1961 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կողմից: Այն գործում է շատ երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Հայաստանում և այլուր։
Հայաստանում կառույցը սկսել է գործել 1992 թվականից և մինչև 2005 թվականը միայն մարդասիրական օգնություն է ցուցաբերել։ Պետության հետ անմիջական համագործակցությունը սկսվել է 2013 թվականից։