https://arm.sputniknews.ru/20250204/rd-n-siriaji-nvor-ishkhanutjan-nersum-khndirner-e-tesnum-erkkhvosutjun-chi-stacvel-lavrvov-85463365.html
ՌԴ-ն Սիրիայի նոր իշխանության ներսում խնդիրներ է տեսնում, երկխոսություն չի ստացվել. Լավրով
ՌԴ-ն Սիրիայի նոր իշխանության ներսում խնդիրներ է տեսնում, երկխոսություն չի ստացվել. Լավրով
Sputnik Արմենիա
Նախարարը հայտարարել է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին Սիրիայից հեռացնելու Արևմուտքի փորձերի մասին։ 04.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-04T18:23+0400
2025-02-04T18:23+0400
2025-02-04T18:23+0400
սերգեյ լավրով
սիրիա
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85451117_0:192:3242:2016_1920x0_80_0_0_d67b04dcc15617d43eec0e6af56e5146.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Մոսկվան Սիրիայի նոր իշխանության մեջ խնդիրներ է տեսնում. երկրի ներսում երկխոսությունն այնքան էլ հաջող չէ։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Վալդայ» ակումբի մերձավորարևելյան 14-րդ համաժողովում։«Սիրիայում մեծ խնդիրներ կան, այդ թվում՝ և' իշխանության մեջ, որն այժմ մարմնավորում է առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան, և' այն խմբերի, որոնք ներգրավված էին կառավարման մեջ։ Իշխանափոխությունից հետո նրանց միջև այնքան էլ լավ չստացվեց երկխոսությունն ու փոխըմբռնումը։ Աշխարհաքաղաքական միավորներ հավաքելու փոխարեն Սիրիայում դեռ պահանջված է ազգային երկխոսությանը շատ ակտիվ և կառուցողաբար նպաստելը և սիրիացի ժողովրդի ապագայի մասին մտածելը։ Դրա համար անհրաժեշտ է միավորել բոլոր արտաքին խաղացողների ջանքերը», – ասել է Լավրովը։Նախարարը նաև հայտարարել է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին Սիրիայից հեռացնելու Արևմուտքի փորձերի մասին:2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8- ին նրանք մտան Դամասկոս, որից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց իր պաշտոնը և լքեց երկիրը։Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում ստեղծված «փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը:Իսկ 2025 թվականի հունվարի 29-ին Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հռչակվեց երկրի նախագահ, որը կղեկավարի անցումային շրջանը։
սիրիա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85451117_513:0:3242:2047_1920x0_80_0_0_48ec005bdf54db1e648129ddadf38946.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, սիրիա, արևմուտք
սերգեյ լավրով, սիրիա, արևմուտք
ՌԴ-ն Սիրիայի նոր իշխանության ներսում խնդիրներ է տեսնում, երկխոսություն չի ստացվել. Լավրով
Նախարարը հայտարարել է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին Սիրիայից հեռացնելու Արևմուտքի փորձերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Մոսկվան Սիրիայի նոր իշխանության մեջ խնդիրներ է տեսնում. երկրի ներսում երկխոսությունն այնքան էլ հաջող չէ։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Վալդայ» ակումբի մերձավորարևելյան 14-րդ համաժողովում։
«Սիրիայում մեծ խնդիրներ կան, այդ թվում՝ և' իշխանության մեջ, որն այժմ մարմնավորում է առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան, և' այն խմբերի, որոնք ներգրավված էին կառավարման մեջ։ Իշխանափոխությունից հետո նրանց միջև այնքան էլ լավ չստացվեց երկխոսությունն ու փոխըմբռնումը։ Աշխարհաքաղաքական միավորներ հավաքելու փոխարեն Սիրիայում դեռ պահանջված է ազգային երկխոսությանը շատ ակտիվ և կառուցողաբար նպաստելը և սիրիացի ժողովրդի ապագայի մասին մտածելը։ Դրա համար անհրաժեշտ է միավորել բոլոր արտաքին խաղացողների ջանքերը», – ասել է Լավրովը։
Նախարարը նաև հայտարարել է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին Սիրիայից հեռացնելու Արևմուտքի փորձերի մասին:
«Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին սիրիական կարգավորման գործընթացից հեռացնելու փորձերը դժվար թե բարի մտադրություններ ունեն, դրանք բացահայտում են իր մրցակիցներին երկրորդական դիրքեր մղելու՝ Արևմուտքի ծրագրերը», – նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8- ին նրանք մտան Դամասկոս, որից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց իր պաշտոնը և լքեց երկիրը։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում ստեղծված «փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Իսկ 2025 թվականի հունվարի 29-ին Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հռչակվեց երկրի նախագահ, որը կղեկավարի անցումային շրջանը։