https://arm.sputniknews.ru/20250204/magate-n-cankanum-e-hnaravvorins-shut-versksel-irani-harcvov-amn-i-het-erkkhvosutjuny-85471416.html
ՄԱԳԱՏԷ-ն ցանկանում է հնարավորինս շուտ վերսկսել Իրանի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսությունը
ՄԱԳԱՏԷ-ն ցանկանում է հնարավորինս շուտ վերսկսել Իրանի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսությունը
Sputnik Արմենիա
Ներկայում խիստ լուրջ մարտահրավերներ են նկատվում՝ կապված Իրանի, Սիրիայի և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքի հետ, նշել է գործակալության ղեկավարը։ 04.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-04T21:57+0400
2025-02-04T21:57+0400
2025-02-04T21:58+0400
ռաֆայել գրոսի
մագատէ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/04/56265545_0:102:1600:1002_1920x0_80_0_0_517db45e1647c4dc812f6439370de26e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ցանկանում է հնարավորինս շուտ վերսկսել Սիրիայի, Իրանի և Մերձավոր Արևելքի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսությունը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։«Այո, մենք նախատեսում ենք բանակցություններ վարել Վաշինգտոնում կամ այլ վայրում»,-ասել է Գրոսին:Ինչպես նշել է կառույցի ղեկավարը, ներկայում նկատվում են ծայրահեղ լուրջ մարտահրավերներ՝ կապված Իրանի, Սիրիայի և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքի հետ:2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր կամ ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին դուրս եկավ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/04/56265545_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7c6a2da5c5c58b958bb1b0984943faf2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռաֆայել գրոսի, մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, ամն
ռաֆայել գրոսի, մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, ամն
ՄԱԳԱՏԷ-ն ցանկանում է հնարավորինս շուտ վերսկսել Իրանի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսությունը
21:57 04.02.2025 (Թարմացված է: 21:58 04.02.2025) Ներկայում խիստ լուրջ մարտահրավերներ են նկատվում՝ կապված Իրանի, Սիրիայի և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքի հետ, նշել է գործակալության ղեկավարը։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ցանկանում է հնարավորինս շուտ վերսկսել Սիրիայի, Իրանի և Մերձավոր Արևելքի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսությունը: Այս մասին, ինչպես փոխանցում է
ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։
«Այո, մենք նախատեսում ենք բանակցություններ վարել Վաշինգտոնում կամ այլ վայրում»,-ասել է Գրոսին:
Ինչպես նշել է կառույցի ղեկավարը, ներկայում նկատվում են ծայրահեղ լուրջ մարտահրավերներ՝ կապված Իրանի, Սիրիայի և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքի հետ:
«Ըստ այդմ, ակնկալում եմ հնարավորինս շուտ վերսկսել այդ երկխոսությունը», - պարզաբանել է նա:
2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր կամ ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին դուրս եկավ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: