https://arm.sputniknews.ru/20250204/irann-u-rd-n-minchev-mart-pajmanagir-kstvoragren-rasht-astara-erkatughu-karucman-masin-85451337.html
Իրանն ու ՌԴ-ն մինչև մարտ պայմանագիր կստորագրեն Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման մասին
Իրանն ու ՌԴ-ն մինչև մարտ պայմանագիր կստորագրեն Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման մասին
Sputnik Արմենիա
Դիվանագետը հույս է հայտնել, որ ստորագրումից անմիջապես հետո կսկսվեն այդ նախագծի իրականացման առաջին գործնական քայլերը: 04.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-04T13:49+0400
2025-02-04T13:49+0400
2025-02-04T13:50+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
երկաթուղի
հնդկաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0d/84716882_0:0:1600:901_1920x0_80_0_0_6c58e567d6e142e04cf523ea927c627d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մինչև մարտ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի նախագծի շրջանակներում Ռաշթ-Աստարա հատվածում երկաթուղու կառուցման պայմանագիր ստորագրել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։Նա հույս է հայտնել, որ ստորագրումից անմիջապես հետո կսկսվեն այդ նախագծի իրականացման առաջին գործնական քայլերը:«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ը մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ՝ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ: Միջազգային տրանսպորտային միջանցքների երեք երթուղի գոյություն ունի․ Տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), ինչպես նաև Արևմտյան և Արևելյան (ցամաքային): 2023 թվականի մայիսին Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են ստորագրել Իրանի «Հյուսիս-Հարավ» արևմտյան Ռաշթ-Աստարա երկաթուղու վերջին անհրաժեշտ հատվածի ավարտի վերաբերյալ։«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հիմնական առավելությունը մյուս երթուղիների, մասնավորապես՝ Սուեզի ջրանցքով ծովային երթուղու նկատմամբ այն է, որ ավելի քան երկու անգամ կրճատվում է փոխադրումների հեռավորությունը, ինչը բեռնափոխադրողներին թույլ է խնայել փոխադրման ժամանակն ու գինը։
իրանի իսլամական հանրապետություն
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0d/84716882_117:0:1552:1076_1920x0_80_0_0_ee22e72c5fb48bb421f9d1cdd80cc88c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, երկաթուղի, հնդկաստան
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, երկաթուղի, հնդկաստան
Իրանն ու ՌԴ-ն մինչև մարտ պայմանագիր կստորագրեն Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման մասին
13:49 04.02.2025 (Թարմացված է: 13:50 04.02.2025) Դիվանագետը հույս է հայտնել, որ ստորագրումից անմիջապես հետո կսկսվեն այդ նախագծի իրականացման առաջին գործնական քայլերը:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մինչև մարտ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի նախագծի շրջանակներում Ռաշթ-Աստարա հատվածում երկաթուղու կառուցման պայմանագիր ստորագրել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Դուք գիտեք, որ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի շրջանակներում ամենակարևոր հարցը Ռաշթ-Աստարա հատվածի երկաթուղու կառուցումն է։ Ռուսաստանի և Իրանի տրանսպորտի նախարարները վերջին երեք ամսվա ընթացքում բազմիցս խորհրդակցություններ են անցկացրել այս նախագծի վերաբերյալ: Նրանք շատ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Նախարարները պայմանավորվել են այդ նախագծի իրականացման մասին գործադիր պայմանագիր ստորագրել մինչև ընթացիկ տարվա մարտ ամիսը»,-ասել է իրանցի դիվանագետը։
Նա հույս է հայտնել, որ ստորագրումից անմիջապես հետո կսկսվեն այդ նախագծի իրականացման առաջին գործնական քայլերը:
«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ը մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ՝ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ: Միջազգային տրանսպորտային միջանցքների երեք երթուղի գոյություն ունի․ Տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), ինչպես նաև Արևմտյան և Արևելյան (ցամաքային): 2023 թվականի մայիսին Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են ստորագրել Իրանի «Հյուսիս-Հարավ» արևմտյան Ռաշթ-Աստարա երկաթուղու վերջին անհրաժեշտ հատվածի ավարտի վերաբերյալ։
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հիմնական առավելությունը մյուս երթուղիների, մասնավորապես՝ Սուեզի ջրանցքով ծովային երթուղու նկատմամբ այն է, որ ավելի քան երկու անգամ կրճատվում է փոխադրումների հեռավորությունը, ինչը բեռնափոխադրողներին թույլ է խնայել փոխադրման ժամանակն ու գինը։