Ղազախստանը հրապարակել է ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռի կործանման մասին զեկույցը
20:02 04.02.2025 (Թարմացված է: 21:00 04.02.2025)

© Photo : Балтабаев
Բաժանորդագրվել
Բաքվից Գրոզնի թռչող AZAL ընկերության Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի մերձակայքում Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer-190 ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական զեկույցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer-190 օդանավի վթարի հետաքննության նախնական զեկույցը հասանելի է տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքում», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Զեկույցին կցված կողային վնասների լուսանկարը
© Photo : Минтранс Казахстана
Ըստ զեկույցի, կարգավորողները նախազգուշացրել են Գրոզնիում «Գորգ» պլանի գործարկման մասին, որը նշանակում է օդային տարածության փակում։
Նշվում է, որ ինքնաթիռի հետ կապված արտակարգ դեպքը տեղի է ունեցել ժամը 05:13:31-ին, երբ ձայնային հարված է գրանցվել և աշխատել է ավտոպիլոտի անջատման ազդանշանը: Ժամը 05:13:56-ին արձանագրվել է երկրորդ հարվածը։
Ինքնաթիռի անձնակազմը հայտնել է ուժեղ հարվածի և հետևի նստատեղերի շրջանում պայթյունի մասին։
Զեկույցում ասվում է, որ ինքնաթիռը վթարից առաջ քաոսային կերպով փոխել է թռիչքի հետագիծը, նկատվել է բարձրության կտրուկ ավելացում և նվազում:
Ինքնաթիռում հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք վկայում են կառուցվածք արտաքին օբյեկտների ներթափանցման մասին։

1/3
© Photo : Минтранс Казахстана
2 Ակտաուի օդանավակայանի մոտ AZAL-ի ինքնաթիռի վթարի մասին զեկույցին կցված կողային վնասների լուսանկարը

2/3
© Photo : Минтранс Казахстана
Հանված մետաղական առարկաներ, որոնք կցված են Ակտաուի օդանավակայանի մերձակայքում AZAL ինքնաթիռի վթարի մասին զեկույցին

3/3
© Photo : Минтранс Казахстана
Հանված մետաղական առարկաներ, որոնք կցված են Ակտաուի օդանավակայանի մոտ AZAL-ի ինքնաթիռի վթարի մասին զեկույցին
1/3
© Photo : Минтранс Казахстана
2 Ակտաուի օդանավակայանի մոտ AZAL-ի ինքնաթիռի վթարի մասին զեկույցին կցված կողային վնասների լուսանկարը
2/3
© Photo : Минтранс Казахстана
Հանված մետաղական առարկաներ, որոնք կցված են Ակտաուի օդանավակայանի մերձակայքում AZAL ինքնաթիռի վթարի մասին զեկույցին
3/3
© Photo : Минтранс Казахстана
Հանված մետաղական առարկաներ, որոնք կցված են Ակտաուի օդանավակայանի մոտ AZAL-ի ինքնաթիռի վթարի մասին զեկույցին
AZAL-ի ինքնաթիռում մեծ չափով վնասվել են կիլը և կայունացուցիչը:
Բացի այդ, ինքնաթիռի կորպուսում հայտնաբերվել են միջանցիկ վնասվածքներ։
«Պահպանված բեկորների նախնական զննումը հայտնաբերել է ֆյուզելյաժի, կիլի և կայունացուցիչի, բարձրության և ուղղության ղեկերի պոչային մասում տարբեր չափերի և ձևերի բազմաթիվ միջանցիկ և ոչ միջանցիկ վնասվածքներ։ Նմանատիպ վնասվածքներ են հայտնաբերվել օդանավի ձախ շարժիչի և ձախ թևի, ինչպես նաև ագրեգատների և բաղադրիչների վրա: Որոշ տեղերում վնասվածքներն ունեն ճիշտ ուղղանկյուն ձև», - ասվում է նախնական զեկույցում։
Նախարարությունում ընդգծել են, որ ավիավթարի մասին հաշվետվությունը նախնական է, տեղեկատվությունը կարող է ճշգրտվել և լրացվել:
«Քննող հանձնաժողովը շարունակում է օդանավի կառուցվածքների վնասվածքների մանրամասն հետազոտությունը, կանցկացվեն նոր փորձաքննություններ», – նշվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող՝ Azerbaijan Airlines (AZAL) ընկերության Embraer 190 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մերձակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ղազախստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։ Ռուսաստանի դեսպանատան տեղեկատվության համաձայն՝ նրանց թվում կա 9 ռուս։ Ընդհանուր առմամբ, օդանավում, ըստ ցուցակների, եղել է Ռուսաստանի 16 քաղաքացի։