00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Սարգսյանին հնարավոր է` սպանել է մահապարտ ահաբեկիչը. նոր մանրամասներ

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոց«Ալ առագաստներ» կառույցը
«Ալ առագաստներ» կառույցը - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2025
«Ալ առագաստներ» կառույցը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ Telegram-ի ալիքների՝ մահապարտ ահաբեկիչը ՀՀ քաղաքացի է, նախկինում դատապարտված։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Մոսկվայում «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը կարող էր կատարել մահապարտ ահաբեկիչը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուժային կառույցների իր աղբյուրին։
Ըստ 112-րդ ալիքի, նախնական տվյալներով` նրան ամրակցված է եղել MON-50 ական, որը մարդասպանը պայթեցրել է հենց որ ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարը դուրս է եկել վերելակից։
Հաղորդվում է նաև, որ պայթյուն իրականացնողը ենթադրաբար ՀՀ քաղաքացի է, նախկինում դատապարտված։
Ներկայում դիտարկվում է երկու հիմնական վարկած՝ ուկրաինական հետքը` Սարգսյանի որպես «Արբատ» գումարտակի ստեղծողի նկատմամբ և ծխախոտի շուկայի վերաբաշխումը։ Արմեն Սարգսյանը ծխախոտի խոշորագույն մատակարարներից էր։
Mash Տելեգրամ–ալիքի տեղեկություններով՝ մարդասպանը Հայաստանի քաղաքացի է, մոտ 45 տարեկան։ Նա կարճ մուգ մազերով է եղել, շագանակագույն աչքերով և ոտքի վրա թրի պատկերով դաջվածք է ունեցել։ Նա մուգ հագուստով է եղել։
Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 1 մարդ մահացել է, 4-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, նրանց թվում է ԴԺՀ-ում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ նա մահացել է հիվանդանոցում։
Քրեական գործ է հարուցվել վտանգավոր եղանակով սպանության, երկու և ավելի անձանց սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:
46-ամյա Արմեն Սարգսյանը հայտնի է նաև որպես Արմեն Գորլովսկի, Գորլովկայում (ԴԺՀ) զբաղվել է մարտիկների պատրաստմամբ:
Ավելի վաղ Ուկրաինայում Սարգսյանին մեղադրանքներ էին ներկայացվել Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտական գործողություններ վարող ապօրինի զինված կազմավորումներին մասնակցելու համար: Նա հետախուզման մեջ է Ուկրաինայում, նախկինում Ուկրաինայի քաղաքացիություն է ունեցել։
Լրահոս
0