https://arm.sputniknews.ru/20250203/ukrainajum-nakhagahi-yntrutjan-teman-karevvor-e-apaga-banakcutjunneri-hamar-peskvov-85426763.html
Ուկրաինայում նախագահի ընտրության թեման կարևոր է ապագա բանակցությունների համար. Պեսկով
Ուկրաինայում նախագահի ընտրության թեման կարևոր է ապագա բանակցությունների համար. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ պայմանավորվածություններն ամրագրելու համար Կիևում լեգիտիմ իշխանություն է հարկավոր: 03.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-03T16:49+0400
2025-02-03T16:49+0400
2025-02-03T16:51+0400
ուկրաինա
դմիտրի պեսկով
նախագահ
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77074671_0:130:3055:1848_1920x0_80_0_0_79411c016d4f2b7ceb07d56ccf90b58f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու թեման կարևոր է հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նա նաև մատնանշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Ուկրաինայում պետք է լեգիտիմ իշխանություն լինի հակամարտության կարգավորման ընթացքում պայմանավորվածությունների իրավական ամրագրման համար:Արևմուտքը պետք է ստիպի Զելենսկուն չեղարկել բանակցությունների արգելքը. ՊուտինՀիշեցնենք` Զելենսկու լիազորությունների ժամկետն ավարտվեց նախորդ տարվա մայիսի 20-ին։ 2024 թվականին Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեղարկվեցին՝ հիմք ընդունելով ռազմական դրությունը և համընդհանուր զորակոչը։ Զելենսկին հայտարարեց` հիմա ընտրությունների ժամանակը չէ։Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի միակ լեգիտիմ իշխանությունը խորհրդարանն է ու Ռադայի խոսնակը։ Նրա խոսքով` եթե Ուկրաինայում ցանկանան լեգիտիմ նախագահ ընտրել, ապա պիտի չեղարկեն ռազմական դրության մասին օրենքը. դրա գործողությունը չի նշանակում անցած ընտրությունների արդյունքների երկարաձգում, քանի որ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այդ մասին։Զելենսկին որոշել է 2-րդ անգամ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում. ԶԼՄ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77074671_324:0:3055:2048_1920x0_80_0_0_c1cbcd7a2f400a98b7c68c7770412378.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, դմիտրի պեսկով, նախագահ, վլադիմիր զելենսկի
ուկրաինա, դմիտրի պեսկով, նախագահ, վլադիմիր զելենսկի
Ուկրաինայում նախագահի ընտրության թեման կարևոր է ապագա բանակցությունների համար. Պեսկով
16:49 03.02.2025 (Թարմացված է: 16:51 03.02.2025) Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ պայմանավորվածություններն ամրագրելու համար Կիևում լեգիտիմ իշխանություն է հարկավոր:
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու թեման կարևոր է հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու գաղափարը ղեկավարության լեգիտիմացման տեսանկյունից կարևոր է։ Զելենսկու լիազորությունները դե յուրե ավարտվել են», - նշել է Պեսկովը։
Նա նաև մատնանշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Ուկրաինայում պետք է լեգիտիմ իշխանություն լինի հակամարտության կարգավորման ընթացքում պայմանավորվածությունների իրավական ամրագրման համար:
Հիշեցնենք` Զելենսկու լիազորությունների ժամկետն ավարտվեց նախորդ տարվա մայիսի 20-ին։ 2024 թվականին Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեղարկվեցին՝ հիմք ընդունելով ռազմական դրությունը և համընդհանուր զորակոչը։ Զելենսկին հայտարարեց` հիմա ընտրությունների ժամանակը չէ։
Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի միակ լեգիտիմ իշխանությունը խորհրդարանն է ու Ռադայի խոսնակը։ Նրա խոսքով` եթե Ուկրաինայում ցանկանան լեգիտիմ նախագահ ընտրել, ապա պիտի չեղարկեն ռազմական դրության մասին օրենքը. դրա գործողությունը չի նշանակում անցած ընտրությունների արդյունքների երկարաձգում, քանի որ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այդ մասին։