00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
2 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շոկո, կանեփ, ափիոն. ՆԳՆ–ն Արմավիրի մարզում երիտասարդների մոտից թմրանյութեր է հայտնաբերել

Բաժանորդագրվել
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզում ՆԳՆ ոստիկանությունը մի շարք երիտասարդների մոտից տարբեր տեսակի թմրամիջոցներ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դեպքերից մեկով Զվարթնոց–Նորակերտ ճանապարհին օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձերբակալվել է Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ, որի մոտ հայտնաբերվել է մոտ 3 գրամ «շոկո» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացած զանգվածով կաթուցիչ։
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել անձնական օգտագործման համար «Տելեգրամի» միջոցով:
«Մեկ այլ դեպքով էլ ոստիկանները թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչներ՝ 27, 21 և 18 տարեկան 3 երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ 18-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգվածով կաթուցիչ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք էր բերել 27-ամյա երիտասարդից»,– ասված է հաղորդագրությունում:
Թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ հաջորդ տեղեկությամբ էլ պարզվել է, որ Վաղարշապատի բնակիչ 45-ամյա տղամարդը տան նկուղում թմրանյութ է պահում։ Այնտեղ, սեղանի տեսանելի հատվածում, դրված են եղել մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ։ 45-ամյա տանտիրոջ հետ էին նաև 30 և 31 տարեկան համաքաղաքացի երկու երիտասարդ: Երեքն էլ ձերբակալվել են:
Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում կատարված զննությամբ նկուղում հայտնաբերվել է 10 փաթեթ՝ ընդհանուր 68 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: 45-ամյա տղամարդը ներկայացրել է նաև 4,7 գրամ բյուրեղանման զանգվածով փաթեթ և հայտնել, որ այն կրիստալ տեսակի թմրամիջոց է՝ իր օգտագործման համար։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Դիազեպամ» հոգեմետ դեղամիջոցի 10 հաբ, իսկ 31-ամյա երիտասարդի մոտ՝ մարիխուանայի նմանվող զանգված և գաղտնի փականով դանակ:
Վաղարշապատի Խորենացու փողոցում էլ կրկին նույն կասկածանքներով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 56-ամյա մի տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր 2,29 գրամ շագանակագույն զանգվածներով 2 փաթեթ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը ափիոն է, որը ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 56-ամյա տղամարդու տանը խուզարկություն է կատարվել, ինչի արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ ափիոնի նմանվող, ընդհանուր 57,9 գրամ զանգվածով փաթեթներ էին և 2 էլեկտրոնային կշեռք: Միաժամանակ, 56-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել ափիոնի փաթեթ։ Պարզվել է, որ նա թմրամիջոցները ձեռք է բերել տարբեր թաքստոցներում տեղադրելու և «Տելեգրամի» միջոցով իրացնելու նպատակով։ Վաղարշապատի բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Լրահոս
0