https://arm.sputniknews.ru/20250203/rusastani-taratsqi-erknqum-gishery-70-ats-en-khvocel-rd-pn-85403122.html
Ռուսաստանի տարածքի երկնքում գիշերը 70 ԱԹՍ են խոցել․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի տարածքի երկնքում գիշերը 70 ԱԹՍ են խոցել․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ուկրաինայի ԶՈւ-ի 70 ԱԹՍ-են խոցել Ռուսաստանի Դաշնության օդային տարածում։ 03.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-03T10:10+0400
2025-02-03T10:10+0400
2025-02-03T10:10+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48734869_0:108:1601:1008_1920x0_80_0_0_79aef530009ecaa1d7279f6295eb0edf.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Վորոնեժի, Բելգորոդի և Կուրսկի շրջաններում, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,-ասվում է հաղորդագրության մեջ:Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, խոցվել է․Ավելի վաղ Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը հայտնել էր ԱԹՍ-ների զանգվածային գրոհը հետ մղելու մասին։ Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը հաջողվել է որսալ և չեզոքացնել, բեկորների անկման պատճառով տեղային հրդեհներ են առաջացել նավթավերամշակման գործարանի տարածքում, որոնք օպերատիվ կերպով տեղայնացվել են:«Ռոսավիացիան» գիշերը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Վոլգոգրադի, Աստրախանի, Կազանի, Ուլյանովսկի, Նիժնեկամսկի և Սարատովի օդանավակայաններում օդանավերի ընդունման և ուղարկման համար՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով: Սարատովում, Աստրախանում, Վոլգոգրադում, Կազանում և Նիժնեկամսկում ավելի ուշ սահմանափակումները հանվել են։Ուկրաինայի զինված ուժերը ամեն օր փորձում են անօդաչու թռչող սարքերով հարձակվել Ռուսաստանի սահմանամերձ և կենտրոնական շրջանների օբյեկտների վրա։ ՀՕՊ համակարգերը ոչնչացնում են հակառակորդի ԱԹՍ-ների մեծ մասը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48734869_8:0:1361:1015_1920x0_80_0_0_16d2529da28b3496feab2667120a500a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան
Ռուսաստանի տարածքի երկնքում գիշերը 70 ԱԹՍ են խոցել․ ՌԴ ՊՆ
Գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ուկրաինայի ԶՈւ-ի 70 ԱԹՍ-են խոցել Ռուսաստանի Դաշնության օդային տարածում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Վորոնեժի, Բելգորոդի և Կուրսկի շրջաններում, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, խոցվել է․
27 ԱԹՍ՝ Ռոստովի մարզի տարածքում,
25 ԱԹՍ՝ Վոլգոգրադի մարզի տարածքում
7 ԱԹՍ՝ Աստրախանի մարզի տարածքում,
5 ԱԹՍ՝ Վորոնեժի մարզի տարածքում,
4 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում,
2 ԱԹՍ՝ Կուրսկի շրջանի տարածքում:
Ավելի վաղ Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը հայտնել էր ԱԹՍ-ների զանգվածային գրոհը հետ մղելու մասին։ Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը հաջողվել է որսալ և չեզոքացնել, բեկորների անկման պատճառով տեղային հրդեհներ են առաջացել նավթավերամշակման գործարանի տարածքում, որոնք օպերատիվ կերպով տեղայնացվել են:
«Ռոսավիացիան» գիշերը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Վոլգոգրադի, Աստրախանի, Կազանի, Ուլյանովսկի, Նիժնեկամսկի և Սարատովի օդանավակայաններում օդանավերի ընդունման և ուղարկման համար՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով: Սարատովում, Աստրախանում, Վոլգոգրադում, Կազանում և Նիժնեկամսկում ավելի ուշ սահմանափակումները հանվել են։
Ուկրաինայի զինված ուժերը ամեն օր փորձում են անօդաչու թռչող սարքերով հարձակվել Ռուսաստանի սահմանամերձ և կենտրոնական շրջանների օբյեկտների վրա։ ՀՕՊ համակարգերը ոչնչացնում են հակառակորդի ԱԹՍ-ների մեծ մասը։