https://arm.sputniknews.ru/20250203/nato-um-kuzein-azatvel-zelenskuc-rd-ahts-85422974.html
ՆԱՏՕ-ում կուզեին ազատվել Զելենսկուց․ ՌԴ ԱՀԾ
ՆԱՏՕ-ում կուզեին ազատվել Զելենսկուց․ ՌԴ ԱՀԾ
Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ի երկրները զանգվածային գործողություն են նախապատրաստում Զելենսկուն վարկաբեկելու համար, հայտնում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը: 03.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-03T15:31+0400
2025-02-03T15:31+0400
2025-02-03T15:31+0400
վլադիմիր զելենսկի
արտաքին հետախուզության ծառայություն
ռուսաստան
ուկրաինա
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/03/63831659_0:84:1600:984_1920x0_80_0_0_268256277865e33b46212791445644ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Նույնիսկ ՆԱՏՕ-ում են հասկանում են, որ «ժամկետանց» Վլադիմիր Զելենսկու ժամանակը հաշված է։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Գերատեսչությունը, մասնավորապես, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում կուզեին ազատվել Կիևի վարչակարգի ղեկավարից, ցանկալի է՝ կեղծ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, որոնք կարող են կայանալ աշնանը:Այդ նպատակով դաշինքի երկրները զանգվածային գործողություն են նախապատրաստում Զելենսկուն վարկաբեկելու համար։ Ի թիվս այլ բաների, նրանք նախատեսում են տեղեկություններ հրապարակել Զելենսկու և նրա թիմի կողմից սպառազինությունների համար հատկացված 1,5 միլիարդ դոլարի յուրացման մասին, բացահայտել 130 հազար զոհված ուկրաինացի զինծառայողների դրամական հատուցումները արտերկիր դուրս բերելու սխեման (զինծառայողները շարունակում են մնալ ողջերի ցուցակում), ինչպես նաև Աֆրիկայում տարբեր խմբավորումներին սպառազինությունների վաճառքին Կիևի մասնակցության փաստեր հրապարակել:Ավելի վաղ Զելենսկին սուտ էր անվանել այն տվյալները, որ ԱՄՆ-ն ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինային 177 միլիարդ դոլար է տվել: «Ես չգիտեմ, թե որտեղ է այդ ամբողջ գումարը»,-ասել էր նա AP-ին տված հարցազրույցում: Նա հայտնել էր, որ Կիևն ընդամենը 75 մլրդ դոլար է ստացել։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/03/63831659_177:0:1600:1067_1920x0_80_0_0_6cfa34b9e06b3ae8ce73b4ab0d9e1ce9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, արտաքին հետախուզության ծառայություն , ռուսաստան, ուկրաինա, նատօ
վլադիմիր զելենսկի, արտաքին հետախուզության ծառայություն , ռուսաստան, ուկրաինա, նատօ
ՆԱՏՕ-ում կուզեին ազատվել Զելենսկուց․ ՌԴ ԱՀԾ
ՆԱՏՕ-ի երկրները զանգվածային գործողություն են նախապատրաստում Զելենսկուն վարկաբեկելու համար, հայտնում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Նույնիսկ ՆԱՏՕ-ում են հասկանում են, որ «ժամկետանց» Վլադիմիր Զելենսկու ժամանակը հաշված է։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Գերատեսչությունը, մասնավորապես, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում կուզեին ազատվել Կիևի վարչակարգի ղեկավարից, ցանկալի է՝ կեղծ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, որոնք կարող են կայանալ աշնանը:
Այդ նպատակով դաշինքի երկրները զանգվածային գործողություն են նախապատրաստում Զելենսկուն վարկաբեկելու համար։ Ի թիվս այլ բաների, նրանք նախատեսում են տեղեկություններ հրապարակել Զելենսկու և նրա թիմի կողմից սպառազինությունների համար հատկացված 1,5 միլիարդ դոլարի յուրացման մասին, բացահայտել 130 հազար զոհված ուկրաինացի զինծառայողների դրամական հատուցումները արտերկիր դուրս բերելու սխեման (զինծառայողները շարունակում են մնալ ողջերի ցուցակում), ինչպես նաև Աֆրիկայում տարբեր խմբավորումներին սպառազինությունների վաճառքին Կիևի մասնակցության փաստեր հրապարակել:
«Այսպիսով, այն, որ «ժամկետանց» Զելենսկու ժամանակը հաշված է, հասկանում են նույնիսկ ՆԱՏՕ-ում։ Ափսոս միայն, որ այդ ըմբռնումը տրվեց Ուկրաինայի հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքի գնով»,-ասված է ՌԴ ԱՀԾ մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Զելենսկին սուտ էր անվանել այն տվյալները, որ ԱՄՆ-ն ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինային 177 միլիարդ դոլար է տվել: «Ես չգիտեմ, թե որտեղ է այդ ամբողջ գումարը»,-ասել էր նա AP-ին տված հարցազրույցում: Նա հայտնել էր, որ Կիևն ընդամենը 75 մլրդ դոլար է ստացել։