Կարմիր գորգ և սկանդալ. «Գրեմմի» մրցանակաբաշխության կադրերը
11:30 03.02.2025 (Թարմացված է: 11:33 03.02.2025)
Բաժանորդագրվել
Բեյոնսեն բաղձալի «Գրեմմին» ստացել է իր ալբոմի համար, իսկ ռեփեր Լամարը՝ տարվա երգի համար։
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն ԱՄՆ Ձայնագրման ակադեմիայի 67-րդ մրցանակաբաշխության շրջանակում «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում:
«Շնորհավորում ենք «Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթողին։ «Cowboy Carter», Բեյոնսե»,-գրված է ԱՄՆ Ձայնագրման ակադեմիայի` X սոցցանցի պաշտոնական էջում։
Ամենաշատ արձանիկներ ստացել է ռեփեր Քենդրիկ Լամարը. նրա «Not Like Us» երգը հաղթել է հինգ անվանակարգում, այդ թվում՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ռեփ կատարում», «Լավագույն ռեփ երգ» և «Լավագույն երաժշտական տեսահոլովակ»:
«Դուետով կամ խմբով լավագույն փոփ կատարում» անվանակարգում մրցանակի են արժանացել ամերիկացի երգիչներ Լեդի Գագան և Բրունո Մարսը «Die With a Smile» երգով:
Երգչուհի Charli XCX-ը երեք արձանիկ է ստացել, Սաբրինա Կարպենտերը՝ երկու: Չապել Ռոնը ճանաչվել է լավագույն նոր արտիստ։
Արարողությունն առանց սկանդալի չի անցել․ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորեն, կարմիր գորգին է հայտնվել լիովին թափանցիկ զգեստով: Ինչպես գրում է «Variety» պարբերականը, նա եկել է ամուսնու հետ։ Մուշտակը հանելուց հետո թվացել է, թե մերկ է, որովհետև հագին անասելի թափանցիկ զգեստ է եղել։
Կարմիր գորգին հայտնվելուց հետո Ուեսթն ու նրա կինը այլևս չեն երևացել տեսադաշտում։ ԶԼՄ-ները ենթադրել են, որ ամուսիններին հեռացրել են միջոցառումից։ Սակայն աղբյուրը նշել է, որ նրանք պարզապես անցել են գորգով, հետո անմիջապես նստել են մեքենան ու հեռացել։
ԱՄՆ Ձայնագրման ակադեմիայի սահմանած ամենամյա «Գրեմմի» մրցանակը շնորհվում է տարբեր երաժշտական ժանրերում և ուղղություններում ձեռքբերումների համար:

1/18
© AP Photo / Invision/Jordan Strauss
Մեդիսոն Բիր

2/18
© AP Photo / Invision/Jordan Strauss
Թեյլոր Սվիֆթ

3/18
© Getty Images / Allen J. Schaben/Los Angeles Times
Քանյե Ուեսթն ու Բիանկա Սենսորին

4/18
© Getty Images / The Recording Academy/Neilson Barnard
Ջոն Լեջենդը և Քրիսի Թեյգենը

5/18
© AP Photo / Invision/Jordan Strauss
Ջեյդեն Սմիթը և Ուիլոու Սմիթը

6/18
© AP Photo / Jordan Strauss/Invision
Գրեյսի Աբրամս

7/18
© Getty Images / John Shearer
Չապել Ռոանը և Սաբրինա Քարպենտերը

8/18
© Getty Images / The Recording Academy/John Shearer
Լուիս Փարտրիջը և Օլիվիա Ռոդրիգոն

9/18
© Getty Images / The Recording Academy/Johnny Nunez
Բեյոնսե

10/18
© Getty Images / Amy Sussman
Ջենիֆեր Լոպես

11/18
© AP Photo / Chris Pizzello
Քենդրիկ Լամար

12/18
© Getty Images / Billboard/Christopher Polk
Cardi B

13/18
© Getty Images / The Recording Academy/Kevin Mazur
«The Weeknd»-ը բեմում

14/18
© Getty Images / WireImage/JC Olivera
Բենսոն Բունը բեմում

15/18
© AP Photo / Chris Pizzello
Լեդի Գագան և Բրունո Մարսը կատարում են «California Dreamin» - ը

16/18
© Getty Images / The Recording Academy/Kevin Mazur
Շակիրա

17/18
© Getty Images / Christopher Polk/Billboard
Չապել Ռոան

18/18
© Getty Images / The Recording Academy/Kevin Winter
Charli XCX–ը Գաբրիելլա Ռայթի, Հարիսոն Պատրիկ Սմիթի, Ռիչի Շազամի, Գաբրիլետի, Ջուլիա Ֆոքսի, Գրին Քոինի, Սալեմ Միտչելի, Կուեն Բլեքվելի և Ալեքս Կոնսանիի հետ