https://arm.sputniknews.ru/20250203/hh-pn-dashtajin-sharzhakan-hvospitaly-masnakcum-e-hamategh-lutsum2025-zvoravarzhutjany-85411544.html
ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է «Համատեղ լուծում–2025» զորավարժությանը
ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է «Համատեղ լուծում–2025» զորավարժությանը
Sputnik Արմենիա
Հայկական կողմը զորավարժությանը մասնակցում է ՀՀ–ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում։ 03.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-03T11:37+0400
2025-02-03T11:37+0400
2025-02-03T11:39+0400
հայաստան
գերմանիա
զորավարժություններ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/03/85410567_0:120:1280:840_1920x0_80_0_0_d1c4b5fdc0faff9793e97b7d731f81f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է «Համատեղ լուծում–2025» բազմազգ զորավարժությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը ԳԴՀ Հոհենֆելս քաղաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում–2025» բազմազգ զորավարժությանը մասնակցում է ՀՀ–ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում։Պաշտպանության նախարարությունից նաև հայտնում են, որ զորավարժության նպատակներն են բարձրացնել հոսպիտալի անձնակազմի վարժվածության աստիճանը, կատարելագործել իրականին մոտ, բարդ պայմաններում աշխատանքների կազմակերպման մասնագիտական հմտությունները, ինչպես նաև առավելագույն չափով բարելավել բազմազգ միջավայրում բժշկական ապահովման փոխգործակցված կազմակերպման մակարդակը։
գերմանիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/03/85410567_0:0:1280:960_1920x0_80_0_0_7fe95013195e0c2c005612d155c7c478.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերմանիա, զորավարժություններ, ամն
հայաստան, գերմանիա, զորավարժություններ, ամն
ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է «Համատեղ լուծում–2025» զորավարժությանը
11:37 03.02.2025 (Թարմացված է: 11:39 03.02.2025) Հայկական կողմը զորավարժությանը մասնակցում է ՀՀ–ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է «Համատեղ լուծում–2025» բազմազգ զորավարժությանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը ԳԴՀ Հոհենֆելս քաղաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում–2025» բազմազգ զորավարժությանը մասնակցում է ՀՀ–ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում։
«Վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ–ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև տարհանման կազմակերպում՝ բուժօգնության հաջորդ փուլ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունից նաև հայտնում են, որ զորավարժության նպատակներն են բարձրացնել հոսպիտալի անձնակազմի վարժվածության աստիճանը, կատարելագործել իրականին մոտ, բարդ պայմաններում աշխատանքների կազմակերպման մասնագիտական հմտությունները, ինչպես նաև առավելագույն չափով բարելավել բազմազգ միջավայրում բժշկական ապահովման փոխգործակցված կազմակերպման մակարդակը։