https://arm.sputniknews.ru/20250203/erdvoghany-kvoch-e-arel-nakhapatrastvel-turqiajum-hnaravvor-erkrasharzhin-85435900.html
Էրդողանը կոչ է արել նախապատրաստվել Թուրքիայում հնարավոր երկրաշարժին
Էրդողանը կոչ է արել նախապատրաստվել Թուրքիայում հնարավոր երկրաշարժին
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո դիմել է ժողովրդին։ 03.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-03T21:42+0400
2025-02-03T21:42+0400
2025-02-03T21:42+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
երկրաշարժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82232408_0:0:1600:901_1920x0_80_0_0_a41e9474cf805028c084396fc89ed3c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Էգեյան ծովի ջրատարածքում հաճախակի դարձած երկրաշարժերի ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել լրջորեն պատրաստվել Ստամբուլում և Թուրքիայի այլ նահանգներում հնարավոր արտակարգ իրավիճակներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիայի քաղաքները, հատկապես Ստամբուլը, սեյսմակայուն դարձնելուց բացի այլ ելք չկա:Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 6-ին՝ մեկը մյուսից 9 ժամ ընդմիջմամբ, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում տեղի են ունեցել 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում: Վերջին տվյալներով ՝ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում զոհվել է ավելի քան 53 հազար մարդ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82232408_168:0:1481:985_1920x0_80_0_0_cb38662a797dd750063a8384aafb7f16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, երկրաշարժ
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, երկրաշարժ
Էրդողանը կոչ է արել նախապատրաստվել Թուրքիայում հնարավոր երկրաշարժին
Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո դիմել է ժողովրդին։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Էգեյան ծովի ջրատարածքում հաճախակի դարձած երկրաշարժերի ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել լրջորեն պատրաստվել Ստամբուլում և Թուրքիայի այլ նահանգներում հնարավոր արտակարգ իրավիճակներին: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Վերջին մի քանի օրերին հունական տարածքներում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները ևս մեկ անգամ հիշեցնում են մեր աշխատանքի կարևորության և այն մասին, որ երկրաշարժերին պատրաստ լինելը կարևորագույն հարց է մեր երկրի համար: Տեղական վարչակազմերը քաղաքային միջավայրի վերափոխման նախագծերի միջոցով պետք է քաղաքները նախապատրաստեն երկրաշարժերին, այլ ոչ թե հետապնդեն քաղաքական շահ», - կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիայի քաղաքները, հատկապես Ստամբուլը, սեյսմակայուն դարձնելուց բացի այլ ելք չկա:
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 6-ին՝ մեկը մյուսից 9 ժամ ընդմիջմամբ, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում տեղի են ունեցել 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում: Վերջին տվյալներով ՝ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում զոհվել է ավելի քան 53 հազար մարդ։