00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ հասկանում մարդկանց, որոնք փորձում են ՌԴ–ին «բոբո» թշնամի սարքել մեզ համար. Շարմազանով

© Photo : Screenshot / 24TV Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2025
Բաժանորդագրվել
ՀՀԿ խոսնակը ևս մեկ անգամ հայտարարեց, որ պաշտոնապես Փաշինյանից պահանջում են հրապարակել 1994 թվականից մինչ օրս Արցախի հարցի կարգավորման հետ կապված բոլոր բանակցած փաստաթղթերը, նաև ՀՀ նախագահների նամակագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Անհասկանալի են բոլոր այն մարդիկ, որոնք պատեհ–անպատեհ առիթներով փորձում են Ռուսաստանին «բոբո» թշնամի սարքել հայ ժողովրդի համար։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այնպիսի տպավորություն է, որ մինչև ռուսների` Հարավային Կովկաս գալը, մենք ունեինք անկախ թագավորություն, ու ռուսները եկան, թուրքերը մեզ կոտորեցին»,– նկատեց նա։
Շարմազանովի խոսքով` եթե Փաշինյանն այսօր Արարատ լեռից հրաժարվում է, ապա 1828 թվականին Ռուսական կայսրության կազմում գործող հայկական մարզն ուներ զինանշան, որտեղ հայկական թագավորությունների խորհրդանիշներն էին` Արարատ լեռով։
«2020 թ. նոյեմբերին Փաշինյանը շատ ուժեղ սկսել էր սիրել ՌԴ նախագահ Պուտինին, իսկ հետո սկսեց սիրել Շառ Միշելին ու Մակրոնին, իսկ հիմա արդեն ավելի շատ սիրում է Էրդողանին։ Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ 2020 թ. աշնանն ասում էր, որ Թուրքիան գալիս է Հարավային Կովկաս` ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը։ Բա հիմա ի՞նչ փոխվեց նրա ուղեղում։ Փաշինյանը որքան ուզում է, թող իր ընտանիքում սխալվի, սակայն այս պետության հերը պետք չէ անիծել»,– ասաց նա։
Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հատարարել Հայաստանի 3–րդ հանրապետության գաղափարական և բովանդակային հիմքերին, անկախության հռչակագրին, հայկական ինքնությանը։
Ալիևի «ֆաշիստական Հայաստանը» և Փաշինյանի «պատմական Հայաստանը» համաձայնեցված են. Շարմազանով
«Զարմանալի չէ սա, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող անձը, Արցախի հայաթափության ժամանակը մատը մատին չտված անձը, իհարկե, մի օր էլ պիտի բացահայտ խոսեր թուրքական խոսույթով»,– ընդգծեց նա։
Շարմազանովը ևս մեկ անգամ հայտարարեց, որ պաշտոնապես Փաշինյանից պահանջում են հրապարակել 1994 թվականից մինչ օրս Արցախի հարցի կարգավորման հետ կապված բոլոր բանակցած փաստաթղթերը, նաև ՀՀ նախագահների նամակագրությունը։
«Այդ ինչպե՞ս եղավ` ՀՀ 3 նախագահները տալիս էին Արցախը, Ալիևը չէր վերցնում, Նիկոլը չէր տալիս, բայց վերցրի՞ն։ Այսինքն, հանձնողներից չէին վերցնում, չհանձնողներից են վերցնո՞ւմ։ Սա կատարյալ հիմարություն է»,– ասաց նա։
Հայաստանի Հանրապետությունը բացարձակ արժեք համարող բոլոր քաղաքական գործիչներին Շարմազանովը կոչ արեց` մի կողմ դնել տարաձայնությունները և միավորվել։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀԿ–ն իր բոլոր ռեսուրսներն օգտագործելու է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ հեռացվի։
Լրահոս
0