00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արմեն Սարգսյանի դեմ մահափորձը պատվիրված է եղել. ՌԴ օպերատիվ ծառայություններ

© Photo : Social media of bf_dprԱրմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2025
Արմեն Սարգսյան
Բաժանորդագրվել
Արտակարգ ծառայությունները նշում են, որ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրում պայթած սարքի հզորությունը, ըստ նախնական տեղեկությունների, կազմել է մոտ 300 գրամ տրոտիլային համարժեքով։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի համալիրում Արմեն Սարգսյանի դեմ մահափորձը պատվիրված է եղել և մանրակրկիտ ծրագրված։ Այս մասին հայտնում են ՌԴ օպերատիվ ծառայությունները:
Ինքնաշեն պայթուցիկ սարքը հավանաբար տեղադրված է եղել նախասրահում գտնվող բազմոցի կամ բազկաթոռի մեջ. այդ մասին են վկայում տուժածների վնասվածքները։
Բնակիչների խոսքով՝ շքամուտքի նախասրայում՝ վերելակների մոտ, մի քանի բազկաթոռ և բազմոց է դրված։ Ըստ աղբյուրների՝ գրեթե բոլոր տուժածները ոտքերի վնասվածքներ են ստացել, երկուսը`սրունքի բաց կոտրվածքներ, իսկ Արմեն Սարգսյանի ոտքը կտրվել է: Սա նույնպես ապացուցում է, որ պայթուցիկ սարքը եղել է կահույքի մեջ։
Արտակարգ ծառայությունները նշում են, որ բնակելի համալիրում պայթած սարքի հզորությունը, ըստ նախնական տեղեկությունների, կազմել է մոտ 300 գրամ տրոտիլային համարժեքով։
Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 4-ը` տուժել։ Ըստ տեղեկությունների` տուժածներից 3-ի վիճակը ծանր է։ Նրանցից մեկը ԴԺՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանն է։
Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը քրեական գործ է հարուցել։
Լրահոս
0