https://arm.sputniknews.ru/20250203/ajs-pstik-lujsvov-piti-aprenq-tsnvel-e-44-orja-paterazmum-zvohvats-juri-gevvorgjani-eghbajry-85430346.html
Այս պստիկ լույսով պիտի ապրենք. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Յուրի Գևորգյանի եղբայրը
Այս պստիկ լույսով պիտի ապրենք. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Յուրի Գևորգյանի եղբայրը
Sputnik Արմենիա
Փոքրիկ Գոռը ապրելու ուժ է տալիս որդեկորույս ծնողներին։ 03.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-03T18:23+0400
2025-02-03T18:23+0400
2025-02-03T18:41+0400
արցախ
նորածին
զինծառայող
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/03/85428920_0:0:1258:708_1920x0_80_0_0_1a30dec862ef0b21552e76f9f3fcba57.jpg
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Յուրի Գևորգյանի ընտանիքում համալրում է եղել` ծնվել է նրա եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Ծնողները փոքրիկին Գոռ են անվանակոչել։Անաիդան նշում է, որ դուստրն է հորդորել ու ոգևորել, որպեսզի կրկին երեխա ունենան, ինքն էլ շատ երկար է պայքարել դրա համար։Քույրը` Հերմինեն էլ ընդգծում է`գիտակցում են, որ Գոռին չպետք է նմանեցնեն Յուրիին, այլ ուղղակի փոխանցեն հայրենասիրություն, սեր, ջերմություն, ինչն արել են նաև Յուրիի համար։Յուրի Գևորգյանը ծնվել է 2001 թվականին։ Նա բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել էր Հայաստանում ֆրանսիական համալսարան։ Ծառայել է Սիսիանում։ Պատերազմը սկսվելուն պես Յուրիին ու նրա հետ դիրքերում եղած տղաներին տեղափոխել են Հադրութ։ Յուրին զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, նա բեկորային վնասվածք էր ստացել սրտի շրջանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ Գոռը
Sputnik Արմենիա
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ Գոռը
2025-02-03T18:23+0400
true
PT5M46S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/03/85428920_157:0:1101:708_1920x0_80_0_0_560f576061238d6f6ab9e01d32bfea1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, նորածին, զինծառայող, տեսանյութ, տեսանյութեր, видео
արցախ, նորածին, զինծառայող, տեսանյութ, տեսանյութեր, видео
Այս պստիկ լույսով պիտի ապրենք. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Յուրի Գևորգյանի եղբայրը
18:23 03.02.2025 (Թարմացված է: 18:41 03.02.2025) Փոքրիկ Գոռը ապրելու ուժ է տալիս որդեկորույս ծնողներին։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Յուրի Գևորգյանի ընտանիքում համալրում է եղել` ծնվել է նրա եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ծնողները փոքրիկին Գոռ են անվանակոչել։
«Այս պստիկ լույսով պիտի ապրենք մենք։ Առաջ մարդ ու կին էինք, գալիս իրար դեմքի էինք նայում, հիմա ուրախանում ենք, Գոռի հետ խաղում»,– ասում են նորածնի ծնողները` Անաիդա և Սանասար Գևորգյանները։
Անաիդան նշում է, որ դուստրն է հորդորել ու ոգևորել, որպեսզի կրկին երեխա ունենան, ինքն էլ շատ երկար է պայքարել դրա համար։
Քույրը` Հերմինեն էլ ընդգծում է`գիտակցում են, որ Գոռին չպետք է նմանեցնեն Յուրիին, այլ ուղղակի փոխանցեն հայրենասիրություն, սեր, ջերմություն, ինչն արել են նաև Յուրիի համար։
Յուրի Գևորգյանը ծնվել է 2001 թվականին։ Նա բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել էր Հայաստանում ֆրանսիական համալսարան։ Ծառայել է Սիսիանում։ Պատերազմը սկսվելուն պես Յուրիին ու նրա հետ դիրքերում եղած տղաներին տեղափոխել են Հադրութ։ Յուրին զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, նա բեկորային վնասվածք էր ստացել սրտի շրջանում։