00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
17:14
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Մարտի 8. Հարցում
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Հրայր Կամենդատյան
Անհուսալի վարկառուներին աջակցելու ծրագիրն
17:14
4 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ռիսկի տակ է դրել ԵԱՏՄ հետ գործակցությունը և պարենային անվտանգությունը. տնտեսագետ

© Sputnik / StringerՆիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստին
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստին - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2025
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա, Հրայր Կամենդատյանի կարծիքով` եթե ՀՀ իշխանությունները որոշեն դուրս գալ ԵԱՏՄ–ից, ապա այն կբարձրանա համաշխարհային գներին համապատասխան, իսկ արդյունքներն ավելի քան տխուր կլինեն մեր երկրի համար։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծագույն ռիսկի տակ է դնում ոչ միայն ԵԱՏՄ–ի հետ ՀՀ համագործակցությունը, այլև մեր պարենային անվտանգությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում ԵԱՏՄ–ի հետ համագործակցության մասին հնչած հայտարարությունը։
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն իրեն ԵԱՏՄ–ում վատ չի զգում, սակայն միաժամանակ ավելացրել էր, որ ՀՀ–ում կան շատ քաղաքացիներ, որոնք մտածում են, որ ԵՄ–ն ավելի լավ տարբերակ է, քան ԵԱՏՄ–ն։ Ըստ նրա` այս դեպքում ԵԱՏՄ–ն պետք է ապացուցի` Եվրամիությո՞ւնն է ավելի լավ, թե՞ ԵԱՏՄ–ն։ Բացի այդ, Փաշինյանը նշել էր, որ ԵՄ անդամակցելու դեպքում ինչ–որ շուկայի 50 տոկոս կկորցնենք, իսկ ինչ–որ շուկայի 100 տոկոս ձեռք կբերենք։
«Այդ մարդը տնտեսագիտությունից մղոններով հեռու է։ Ընդամենը հիշեցնեմ, որ մենք 300 000 տոննա ցորեն ենք ներկրում ՌԴ–ից, որը ՀՀ պահանջարկի 98 տոկոսն է։ Դրա հետ մեկտեղ 18 000 տոննա բուսական յուղ ենք ներկրում, որի 84-86 տոկոսը` ՌԴ–ից։ Ներկրվող կաթնամթերքի, ձկնամթերքի 80-90 տոկոսը ևս ԵԱՏՄ–ից է ներկրվում»,– արձանագրեց մասնագետը։
Ըստ նրա` մեր հարևան երկրներից և ոչ մեկ մեզ ցորեն չի կարող տալ, քանի որ իրենք նույնպես ներկրողներ են։ Այս պարագայում, մեր երկրի ներսում ցորենի ինքնարժեքն առնվազն երկու անգամ կբարձրանա։
«Թուրքիայի ցորենի ու Ադրբեջանի գազի մասին խոսակցությունները միֆ են. Թուրքիան ցորեն չի արտահանում։ Իրանից հանգիստ կարող ենք այդ գազը ներկրել, բայց փոխարենը «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը պետք է չեղարկենք, որ բավարարենք ՀՀ պահանջմունքները»,– նշեց Կամենդատյանը։
Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա, ըստ նրա` եթե ՀՀ իշխանությունները որոշեն դուրս գալ ԵԱՏՄ–ից, ապա գազի գինը կբարձրանա համաշխարհային գներին համապատասխան, իսկ արդյունքներն ավելի քան տխուր կլինեն մեր երկրի համար։
«Այդ անձնավորությունը (Նիկոլ Փաշինյանը–խմբ.) ինչ–որ դիտավորություն, հանձնարարություն ունի ու ջղաձգումների մեջ է. արտաքուստ ցույց տալով իբր համագործակցելու ցանկությունը ԵԱՏՄ հետ` միաժամանակ թշնամական կերպար է ստեղծում մեր ռազմավարական դաշնակիցների հետ։ Նա Հայաստանը միայնակ թողնելու քաղաքականություն է վարում»,– ասաց տնտեսագետը։
Կամենդատյանը հիշեցրեց, որ երկրի արտադրողական ուժերն այլևս աճի տեղ չունեն, դրա համար ՀՀ իշխանությունը որոշել է հայտարարագրման միջոցով մտնել քաղաքացու գրպանը, քանի որ բիզնես մուտքերն այլևս չեն աճում։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով այս թեմային, նշել էր` ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանից արտահանումը կկրճատվի 80%–ով, և կորուստները այլընտրանքային ուղղություններով փոխարինելն անհնար կլինի նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում։
Հավելենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստան ներմուծվող հացահատիկի գրեթե ամբողջ ծավալն (99,9%) ապահովում է Ռուսաստանը։
Ինչ վերաբերում է արևածաղկի ձեթին, ապա 2023 թ. ՌԴ–ից ընդհանուր առմամբ ներմուծվել է 30,6 հազ տոննա։
Լրահոս
0