00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են բողոքում ԶՊՄԿ աշխատակիցները. ընկերության ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել

© Photo : Hetq.amԲողոքի ակցիա ԶՊՄԿ–ում
Բողոքի ակցիա ԶՊՄԿ–ում - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2025
Բողոքի ակցիա ԶՊՄԿ–ում
Բաժանորդագրվել
Արդյոք կա՞ն բողոքի այս ակցիայի ուղղորդումներ կամ կազմակերպիչներ հարցին ԶՊՄԿ ներկայացուցիչն ընդգծեց, որ չէր ուզենա վատ բան մտածել իրենց աշխատակիցների մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Տարիներ շարունակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եղել է այն խնդիրը, որ նույն աշխատանքը կատարողների միջև աշխատավարձերը հավասար չեն, բայց խնդիրը լուծման փուլում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԶՊՄԿ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը` մեկնաբանելով որոշ աշխատակիցների գործադուլը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31–ի առավոտից ԶՊՄԿ–ի շուրջ 200 աշխատակից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: ԶՊՄԿ ղեկավարությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ կդիմի խիստ քայլերի, եթե իր աշխատակիցների մի մասը չդադարեցնի գործադուլը։
Մարգարյանը նախ նշեց, որ աշխատանքի չներկայացած աշխատակիցները ոչ թե 700–ն են, այլ 150–200–ը։ Նրա խոսքով` նրանք հիմնականում բանվորական կազմից են, և նրանց քայլը գործադուլ չի համարվում, քանի որ դրա համար կա օրենքով սահմանված ընթացակարգ։

«Նրանց պահանջը աշխատավարձերի բարձրացումն է, ինչը մեր ընկերությունում տեղի է ունենում։ 2024 թ. սեպտեմբերից հենց ԶՊՄԿ նախաձեռնությամբ սկսվել է աշխատավարձերի համահարթեցման գործընթաց, որը ենթադրում է աշխատավարձերի բարձրացում։ Մեզ համար զարմանալի է նաև այն, որ իրենք գործընկերների հանդեպ ունեննման վերաբերմունք, թե ինչու իմ աշխատավարձը 7 տոկոս է բարձրանում, իսկ մյուսինը` 20 տոկոս։ Դա արվում է միայն այն պատճառով, քանի որ ի սկզբանե աշխատավարձերը հավասար չեն եղել»,– ընդգծեց նա։ Մարգարյանն ավելացրեց, որ աշխատավարձային այս ռեֆորմն ուժի մեջ կմտնի արդեն այս տարեսկզբից։

Նա տեղեկացրեց, որ կոմբինատում աշխատակիցների աշխատավարձը 250–500 հազար դրամ է, և նրանք բոլորն անխտիր ունեն առողջապահական ապահովագրություն, որը տարածվում է նաև ընտանիքի անդամների վրա։ Վստահեցրեց` եթե ապահովագրական ընկերության կողմից որոշ հիվանդությունների դեպքերում փոխհատուցման հարց է առաջանում, ապա ԶՊՄԿ–ում գործում է բարեգործական հիմնադրամ, որն ամբողջությամբ փոխհատուցում է աշխատակցի ու նրա հարազատների առողջության հետ կապված ծախսերը։
«Եթե եղել են դեպքեր, երբ աշխատակիցը փոխհատուցում չի ստացել, ապա կարծում եմ` դա այդ ծառայությունից օգտվել չկարողանալու կամ սխալ ինֆորմացիա ունենալու խնդիր է եղել։ Այդ դեպքում ուղղակի պետք է զանգել մեր համապատասխան բաժին, և հարցը կլուծվի»,– ասաց Մարգարյանը։
Բացի այդ, նրա խոսքով, կան նաև սոցիալական այլ ծրագրեր ու տարեկան երկու անգամ աշխատավարձը գերազանցող պարգևավճարներ։
Ինչ վերաբերում է կոմբինատի աշխատանքի անվտանգությանը, ապա ԶՊՄԿ լրատվության և հասարակայնության կապերի բաժնի պետը նշեց, որ այդ իմաստով բոլոր հնարավոր միջոցներով աշխատակիցներն ապահովված են և անգամ, եթե նա չկրի անհատական պաշտպանիչ այդ միջոցները, ապա պատասխանատվություն կենթարկվի։
Արդյոք կա՞ն բողոքի այս ակցիայի ուղղորդումներ կամ կազմակերպիչներ հարցին Մարգարյանն ընդգծեց, որ չէր ուզենա վատ բան մտածել իրենց աշխատակիցների մասին։
«Ես չէի ուզի անտեսանելի ձեռքերի մասին խոսել. ես տեսնում եմ, որ դրսից ինչ–որ մարդիկ, ինչ–որ քայլեր են անում, սակայն ես կարծում եմ` ընդամենը ներքին ինչ–որ մի խնդիր էր հասունացել և պնդում եմ, որ սա մեր ընկերության ներքին խնդիրնէ։ Հույս ունեմ, որ մենք ներսում մեր աշխատակիցների հետ շատ կառուցողական ձևով այս խնդիրը կլուծենք»,– ասաց նա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանն էլ տեղեկացրեց, որ կոմբինատում իրենց մասնակցությամբ ներքին քննարկումներ են ընթանում։
Հանդիպել են բողոքող աշխատակիցների հետ, նրանքասել են, որ ուզում են աշխատավարձի 50 տոկոս բարձրացում ու յուրաքանչյուր աշխատողի մասով ամենամսյա հավելում` 150 հազար դրամի չափով։
«Եթե ԶՊՄԿ ղեկավարությունը չհամաձայնի աշխատակիցների պահանջին, ապա պետք է փորձենք այս գործընթացն օրինականցնել և սկսել օրինական կարգով գործադուլի ծանուցումներ անել»,– ասաց Փահլևանյանը։
Հիշեցնենք, որ 2024 թ. ընթացքում ՀՀ ամենախոշոր հարկատուն` ԶՊՄԿ–ն, 101 մլրդ 967 մլն դրամ հարկ է վճարել պետական բյուջե։
Նշենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024 թ. ԶՊՄԿ–ն ՀՀ պետական բյուջե է վճարել է 33 մլրդ 259 մլն դրամ` որպես կառավարության շահաբաժին։
Հիշեցնենք նաև` 2021 թ. սեպտեմբերին ԶՊՄԿ մեծամասնական բաժնետեր է դարձել ռուսական «Գեոպրոմայնինգ» կորպորացիան, որը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել կոմբինատի բաժնետոմսերի 15 %–ը։
Լրահոս
0