https://arm.sputniknews.ru/20250201/hajastani-manratsakh-shukajum-surtshy-20-30-vov-ktankana-85343337.html
Հայաստանի մանրածախ շուկայում սուրճը 20-30%-ով կթանկանա
Հայաստանի մանրածախ շուկայում սուրճը 20-30%-ով կթանկանա
Sputnik Արմենիա
Սուրճի միջազգային շուկայում 1972 թվականից այս կողմ նման թանկացում չի եղել։ 01.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-01T09:55+0400
2025-02-01T09:55+0400
2025-02-01T12:02+0400
սուրճ
գներ
հայաստան
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69162572_0:85:1600:985_1920x0_80_0_0_d83a3f2d32cfe82f15211c9aa1f89d96.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Սուրճի միջազգային շուկայում թանկացումները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի մանրածախ շուկայում, որը զգալի կլինի ապրիլ–մայիս ամիսներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սուրճի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը։Հայտնել էինք, որ «Արաբիկա» տեսակի սուրճի բորսայական գները հասնում են նոր, ռեկորդային ցուցանիշի` մեկ տոննան 8 հազար դոլար։ «Ռոբուստա» տեսակի սուրճի մարտյան ֆյուչերսների գինը 1 տոննայի համար մոտ 5 ու կես հազար դոլար է: Հունվարի սկզբից ֆյուչերսները թանկացել են ավելի քան 15 %-ով։Նրա խոսքով` թանկացման հիմնական պատճառը Բրազիլիայում, Կոլումբիոյում և Վիետնամում եղանակային պայմաններն են, որտեղ կամ երաշտներ են, կամ ամենօրյա անձրևներ, որի հետևանքով բերքը պակասում է։Նույն խնդիրն առկա է նաև կակաոյի շուկայում։ Հիմնական արտադրող երկիրը Կոտ դ’Իվուարի Հանրապետությունն է, որտեղ ևս եղել է եղանակային պայմանների փոփոխություն, որի պատճառով կակաոն թանկացել է։Նրա խոսքով` «Արաբիկա» տեսակի սուրճը վաճառվում է Նյու Յորքի բորսայում, իսկ «Ռոբուստա» տեսակի սուրճը` Լոնդոնի բորսայում։ Այդ երկու բորսաներն են որոշում սուրճի միջազգային գինը։ Մեծ խաղացողներն օգտվում են իրավիճակից ու բարձրացնում են սուրճի գինը, որպեսզի գերշահույթ ստանան։Հովսեփյանը շեշտեց, որ 1972 թվականից այս կողմ սուրճի նման թանկացում չի եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69162572_89:0:1513:1068_1920x0_80_0_0_2c27a6e63b3c8ab62c7cc0f84a9af282.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրճ, գներ, հայաստան, գնաճ
սուրճ, գներ, հայաստան, գնաճ
Հայաստանի մանրածախ շուկայում սուրճը 20-30%-ով կթանկանա
09:55 01.02.2025 (Թարմացված է: 12:02 01.02.2025) Սուրճի միջազգային շուկայում 1972 թվականից այս կողմ նման թանկացում չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Սուրճի միջազգային շուկայում թանկացումները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի մանրածախ շուկայում, որը զգալի կլինի ապրիլ–մայիս ամիսներին։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սուրճի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը։
Հայտնել էինք, որ «Արաբիկա» տեսակի սուրճի բորսայական գները հասնում են նոր, ռեկորդային ցուցանիշի` մեկ տոննան 8 հազար դոլար։ «Ռոբուստա» տեսակի սուրճի մարտյան ֆյուչերսների գինը 1 տոննայի համար մոտ 5 ու կես հազար դոլար է: Հունվարի սկզբից ֆյուչերսները թանկացել են ավելի քան 15 %-ով։
«Այսինքն` ամենաուշը 2-3 ամիս անց Հայաստանում սուրճը 20-30 %–ով կթանկանա։ Ով ունի հին խմբաքանակ, կարող է ներկայիս գինը պահել մինչև նոր խմբաքանակի ստացումը։ Թանկացումը կտարածվի բոլոր տեսակի սուրճերի վրա։ Գնաճ նկատելի կլինի նաև շոկոլադի շուկայում, մոտ երկու անգամ թանկացում կնկատվի»,–ասաց Հովսեփյանը։
Նրա խոսքով` թանկացման հիմնական պատճառը Բրազիլիայում, Կոլումբիոյում և Վիետնամում եղանակային պայմաններն են, որտեղ կամ երաշտներ են, կամ ամենօրյա անձրևներ, որի հետևանքով բերքը պակասում է։
Նույն խնդիրն առկա է նաև կակաոյի շուկայում։ Հիմնական արտադրող երկիրը Կոտ դ’Իվուարի Հանրապետությունն է, որտեղ ևս եղել է եղանակային պայմանների փոփոխություն, որի պատճառով կակաոն թանկացել է։
Նրա խոսքով` «Արաբիկա» տեսակի սուրճը վաճառվում է Նյու Յորքի բորսայում, իսկ «Ռոբուստա» տեսակի սուրճը` Լոնդոնի բորսայում։ Այդ երկու բորսաներն են որոշում սուրճի միջազգային գինը։ Մեծ խաղացողներն օգտվում են իրավիճակից ու բարձրացնում են սուրճի գինը, որպեսզի գերշահույթ ստանան։
Հովսեփյանը շեշտեց, որ 1972 թվականից այս կողմ սուրճի նման թանկացում չի եղել։