https://arm.sputniknews.ru/20250131/voch-miajn-mijazgajin-atjanneric-hajcer-het-kanchel-ajlev-vetsheric-hrazharvel-pashinjan-85328531.html
Ո՞ր դեպքում Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից. Փաշինյանի պատասխանը
Ո՞ր դեպքում Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից. Փաշինյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Վարչապետի կարծիքով՝ եթե փոխադարձաբար վեճերից չհրաժարվեն, ապա դա կարող է բերել էսկալացիայի։ 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T14:04+0400
2025-01-31T14:04+0400
2025-01-31T14:41+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
հայց
վեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85321035_0:6:875:498_1920x0_80_0_0_04a0f8efd6a2c0c550e07ffce5c8a91b.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Քննարկվում է ոչ միայն միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու հարցը, այլև այդ վեճերից ընդհանրապես հրաժարվելը։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով, թե ինչ է նշանակում փոխադարձաբար հրաժարվել հայցերից։Վարչապետը կարծում է, որ եթե փոխադարձաբար վեճերից հրաժարվելու տարբերակը չլինի, ապա մենք մեր ճանապարհը փակած կլինենք հնարավոր էսկալացիան կառավարելու համար։ Հետևաբար, ըստ նրա, եթե մենք այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, դա կարող է ընդունելի լինել, և հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։Հիշեցնենք` 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի երկու չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է միջազգային դատական ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն։ 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում հրապարակեց տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն և խաղաղություն հաստատելու առաջարկներ։ Դրանցից մեկը վերաբերում էր փոխադարձ պահանջներիցհրաժարվելուն։ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հունվարի 10-ին հայտարարեց, որ իրավական վեճերը չեն խանգարում խաղաղության հաստատման ճանապարհին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85321035_44:0:820:582_1920x0_80_0_0_b236651c0be22ef388cea3a0fc1fb685.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, հայց, վեճ
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, հայց, վեճ
Ո՞ր դեպքում Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից. Փաշինյանի պատասխանը
14:04 31.01.2025 (Թարմացված է: 14:41 31.01.2025) Վարչապետի կարծիքով՝ եթե փոխադարձաբար վեճերից չհրաժարվեն, ապա դա կարող է բերել էսկալացիայի։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Քննարկվում է ոչ միայն միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու հարցը, այլև այդ վեճերից ընդհանրապես հրաժարվելը։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով, թե ինչ է նշանակում փոխադարձաբար հրաժարվել հայցերից։
«Հակառակ դեպքում կարող է ստացվել մի իրավիճակ, որ մենք ինչ-որ մի հարց հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, այսինքն՝ մենք պայմանավորվեցինք, որ դա չենք տանում միջազգային ատյաններ, բայց եթե հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում դա դնի սեղանին, դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը կարծում է, որ եթե փոխադարձաբար վեճերից հրաժարվելու տարբերակը չլինի, ապա մենք մեր ճանապարհը փակած կլինենք հնարավոր էսկալացիան կառավարելու համար։ Հետևաբար, ըստ նրա, եթե մենք այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, դա կարող է ընդունելի լինել, և հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Հիշեցնենք` 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի երկու չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է միջազգային դատական ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն։ 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում հրապարակեց տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն և խաղաղություն հաստատելու
առաջարկներ։ Դրանցից մեկը վերաբերում էր փոխադարձ պահանջներիցհրաժարվելուն։
ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հունվարի 10-ին
հայտարարեց, որ իրավական վեճերը չեն խանգարում խաղաղության հաստատման ճանապարհին։