https://arm.sputniknews.ru/20250131/ukrainaji-zu-zinjalnery-dazhanabar-spanel-en-kurski-marzi-gjugheric-meki-22-bnakchi-85302418.html
Ուկրաինայի ԶՈւ զինյալները դաժանաբար սպանել են Կուրսկի մարզի գյուղերից մեկի 22 բնակչի
Ուկրաինայի ԶՈւ զինյալները դաժանաբար սպանել են Կուրսկի մարզի գյուղերից մեկի 22 բնակչի
Sputnik Արմենիա
Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Ռուսսկոյե Պորեչնոյեում քննչական գործողությունները վկայում են, որ ուկրաինացի զինյալների կողմից... 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T08:44+0400
2025-01-31T08:44+0400
2025-01-31T09:23+0400
կուրսկ
ուկրաինա
ռուսաստան
զինվոր
սպանություն
բռնաբարություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0b/46525339_0:162:587:492_1920x0_80_0_0_28e6d5f4349e1002b88e3f58acc84e05.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Ուկրաինացի 5 զինյալներ սպանել են Կուրսկի Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղի 22 բնակչի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։Մինչ սպանելը նրանք բռնաբարել են 8 կանանց։Հետաքննությունը պարզել է, որ ավագ սերժանտ Եվգենի Ֆաբրիսենկոն, ինչպես նաև «Կում», «Մոտիլ», «Պրովոդնիկ», «Խուդոժնիկ» ծածկանուններով ուկրաինացի զինվորականները 2024 թվականի սեպտեմբերին ներխուժել են Կուրսկի մարզի տարածք։ Սուջայի շրջանում մարտերի ժամանակ Ֆաբրիսենկոն գերեվարվել է։ Հարցաքննության ժամանակ նա պատմել է այլ զինվորականների հետ կատարած հանցագործությունների, այդ թվում՝ բռնաբարությունների և սպանությունների մասին:Հանցագործները սպանված 22 քաղաքացիների մարմինները տեղափոխել են մասնավոր տների նկուղներ։Զգուշացեք, դաժան կադրեր են։Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղի բնակիչների մարմինները, որոնք բռնաբարվել և սպանվել են հինգ ուկրաինացի զինյալների կողմից, դուրս են բերվել մասնավոր տների նկուղներից, նշանակվել են տարբեր փորձաքննություններ:«Քննիչները, համագործակցելով ՌԴ պաշտպանության նախարարության զինծառայողների հետ, մեղադրյալների նշած վայրերից դուրս են բերել սպանված խաղաղ բնակիչների մարմինները։ Նրանց վերաբերյալ նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։ Ռուսսկոյե Պորեչնոյեում արդեն իրականացված քննչական գործողությունները խոսում են ուկրաինացի գրոհայինների կողմից կատարված հանցագործությունների զանգվածային բնույթի մասին», - ասել է Պետրենկոն։Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները 2024 թվականի օգոստոսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 5.30-ին, Կուրսկի մարզում տարածք գրավելու նպատակով անցել են հարձակման։ Նրանց առաջխաղացումը դադարեցվել է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել, անխտիր կրակոցներ է վարում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինը հայտարարել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, իսկ Ռուսաստանի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն:Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմը։
կուրսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Пять боевиков ВСУ убили 22 мирных жителя курского села Русское Поречное
Sputnik Արմենիա
Пять боевиков ВСУ убили 22 мирных жителя курского села Русское Поречное
2025-01-31T08:44+0400
true
PT1M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0b/46525339_0:107:587:547_1920x0_80_0_0_90963da243508e6ce7f656027007a566.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուրսկ, ուկրաինա, ռուսաստան, զինվոր, սպանություն, բռնաբարություն, видео
կուրսկ, ուկրաինա, ռուսաստան, զինվոր, սպանություն, բռնաբարություն, видео
Ուկրաինայի ԶՈւ զինյալները դաժանաբար սպանել են Կուրսկի մարզի գյուղերից մեկի 22 բնակչի
08:44 31.01.2025 (Թարմացված է: 09:23 31.01.2025) Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Ռուսսկոյե Պորեչնոյեում քննչական գործողությունները վկայում են, որ ուկրաինացի զինյալների կողմից կատարվել են զանգվածային բնույթի հանցագործություններ:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Ուկրաինացի 5 զինյալներ սպանել են Կուրսկի Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղի 22 բնակչի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Մինչ սպանելը նրանք բռնաբարել են 8 կանանց։
Հետաքննությունը պարզել է, որ ավագ սերժանտ Եվգենի Ֆաբրիսենկոն, ինչպես նաև «Կում», «Մոտիլ», «Պրովոդնիկ», «Խուդոժնիկ» ծածկանուններով ուկրաինացի զինվորականները 2024 թվականի սեպտեմբերին ներխուժել են Կուրսկի մարզի տարածք։ Սուջայի շրջանում մարտերի ժամանակ Ֆաբրիսենկոն գերեվարվել է։ Հարցաքննության ժամանակ նա պատմել է այլ զինվորականների հետ կատարած հանցագործությունների, այդ թվում՝ բռնաբարությունների և սպանությունների մասին:
«2024 թվականի սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Ֆաբրիսենկոն, «Մոտիլը», «Պրովոդնիկը», «Խուդոժնիկը», կատարելով «Կում» ծածկանվամբ հրամանատարի հրամանները, Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղում սպանել են 11 տղամարդու և 3 կնոջ։ Բացի այդ, ուկրաինացի զինծառայողները բռնաբարել և սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել 8 կանանց նկատմամբ` դրանից հետո սպանելով նրանց», - ասել է Պետրենկոն։
Հանցագործները սպանված 22 քաղաքացիների մարմինները տեղափոխել են մասնավոր տների նկուղներ։
Զգուշացեք, դաժան կադրեր են։
Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղի բնակիչների մարմինները, որոնք բռնաբարվել և սպանվել են հինգ ուկրաինացի զինյալների կողմից, դուրս են բերվել մասնավոր տների նկուղներից, նշանակվել են տարբեր փորձաքննություններ:
«Քննիչները, համագործակցելով ՌԴ պաշտպանության նախարարության զինծառայողների հետ, մեղադրյալների նշած վայրերից դուրս են բերել սպանված խաղաղ բնակիչների մարմինները։ Նրանց վերաբերյալ նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։ Ռուսսկոյե Պորեչնոյեում արդեն իրականացված քննչական գործողությունները խոսում են ուկրաինացի գրոհայինների կողմից կատարված հանցագործությունների զանգվածային բնույթի մասին», - ասել է Պետրենկոն։
Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները 2024 թվականի օգոստոսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 5.30-ին, Կուրսկի մարզում տարածք գրավելու նպատակով անցել են հարձակման։ Նրանց առաջխաղացումը դադարեցվել է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել, անխտիր կրակոցներ է վարում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինը հայտարարել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, իսկ Ռուսաստանի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմը։