https://arm.sputniknews.ru/20250131/rusakan-gjughi-bnakichneri-spanutjan-bvolvor-meghavvornery-pataskhanatvutjan-kentarken-agn-85324536.html
Ռուսական գյուղի բնակիչների սպանության բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն. ԱԳՆ
Ռուսական գյուղի բնակիչների սպանության բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հետաքննության ընթացքում կպարզվեն ուկրաինական զինված կազմավորումների հրամանատարները, որոնք հանցավոր... 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T13:14+0400
2025-01-31T13:14+0400
2025-01-31T15:40+0400
ռուսաստան
գյուղ
սպանություն
մարիա զախարովա
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/838/14/8381454_0:0:2979:1677_1920x0_80_0_0_aaaafc5f44cb9458437124a8eab52e20.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Կուրսկի մարզի Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղում խաղաղ բնակիչների սպանության հետ կապ ունեցող բոլոր անձինք կնույնականացվեն և պատասխանատվության կենթարկվեն: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Զախարովայի խոսքով` հետաքննության ընթացքում կպարզվեն ուկրաինական զինված կազմավորումների հրամանատարները, որոնք տվել են հանցավոր հրամաններ, ինչպես նաև այդ հանցագործությունների այլ մասնակիցները, որոնց գործողություններին կտրվի քրեաիրավական գնահատական:Ավելի վաղ ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ զինվորական քննիչները պարզել են Ուկրաինայի ԶՈւ 5 զինվորականների ինքնությունը, որոնք առնչություն ունեն Կուրսկի մարզի Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղի բնակիչների սպանությունների և բռնաբարությունների հետ:Քննության տվյալներով՝ ավագ զինվոր Եվգենի Ֆաբրիսենկոն, ինչպես նաև «Կում», «Մոտիլ», «Պրովոդնիկ», «Խուդոժնիկ» ազդականչերով ուկրաինացի զինվորականները 2024 թվականի սեպտեմբերին ներխուժել են Կուրսկի մարզի տարածք։ Սուջայի շրջանում մարտերի ժամանակ Ֆաբրիսենկոն գերեվարվել է։ Հարցաքննության ժամանակ նա պատմել է այն հանցագործությունների մասին (բռնաբարություններ, սեռական բնույթի բռնի գործողություններ և սպանություններ), որոնք կատարել է Ուկրաինայի զինված կազմավորումների այլ զինվորականների հետ:Հետաքննությունը պարզել է, որ 2024 թվականի սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 24-ը Ֆաբրիսենկոն, «Մոտիլը», «Պրովոդնիկը» և «Խուդոժնիկը» «Կում» ազդականչով հրամանատարի հրահանգով Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղում սպանել են 11 տղամարդու և 3 կնոջ։ Բացի այդ, նրանք բռնաբարել են 8 կանանց և սպանել։ Այնուհետև հանցակիցները 22 քաղաքացիների մարմինները տեղափոխել են առանձնատների նկուղներ։ՌԴ ԶՈւ–ն Կուրսկի մարզում հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի 2 հակագրոհ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/838/14/8381454_240:0:2971:2048_1920x0_80_0_0_0b2c61d7fe2a57198bfa6006f7d5c29d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, գյուղ, սպանություն, մարիա զախարովա, ուկրաինա
ռուսաստան, գյուղ, սպանություն, մարիա զախարովա, ուկրաինա
Ռուսական գյուղի բնակիչների սպանության բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն. ԱԳՆ
13:14 31.01.2025 (Թարմացված է: 15:40 31.01.2025) Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հետաքննության ընթացքում կպարզվեն ուկրաինական զինված կազմավորումների հրամանատարները, որոնք հանցավոր հրամաններ են տվել։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Կուրսկի մարզի Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղում խաղաղ բնակիչների սպանության հետ կապ ունեցող բոլոր անձինք կնույնականացվեն և պատասխանատվության կենթարկվեն: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք վստահ ենք, որ բոլոր մեղսակիցները կնույնականացվեն և կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության», - ասաց նա։
Զախարովայի խոսքով` հետաքննության ընթացքում կպարզվեն ուկրաինական զինված կազմավորումների հրամանատարները, որոնք տվել են հանցավոր հրամաններ, ինչպես նաև այդ հանցագործությունների այլ մասնակիցները, որոնց գործողություններին կտրվի քրեաիրավական գնահատական:
Ավելի վաղ ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ զինվորական քննիչները պարզել են Ուկրաինայի ԶՈւ 5 զինվորականների ինքնությունը, որոնք առնչություն ունեն Կուրսկի մարզի Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղի բնակիչների սպանությունների և բռնաբարությունների հետ:
Քննության տվյալներով՝ ավագ զինվոր Եվգենի Ֆաբրիսենկոն, ինչպես նաև «Կում», «Մոտիլ», «Պրովոդնիկ», «Խուդոժնիկ» ազդականչերով ուկրաինացի զինվորականները 2024 թվականի սեպտեմբերին ներխուժել են Կուրսկի մարզի տարածք։ Սուջայի շրջանում մարտերի ժամանակ Ֆաբրիսենկոն գերեվարվել է։ Հարցաքննության ժամանակ նա պատմել է այն հանցագործությունների մասին (բռնաբարություններ, սեռական բնույթի բռնի գործողություններ և սպանություններ), որոնք կատարել է Ուկրաինայի զինված կազմավորումների այլ զինվորականների հետ:
Հետաքննությունը պարզել է, որ 2024 թվականի սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 24-ը Ֆաբրիսենկոն, «Մոտիլը», «Պրովոդնիկը» և «Խուդոժնիկը» «Կում» ազդականչով հրամանատարի հրահանգով Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղում սպանել են 11 տղամարդու և 3 կնոջ։ Բացի այդ, նրանք բռնաբարել են 8 կանանց և սպանել։ Այնուհետև հանցակիցները
22 քաղաքացիների մարմինները տեղափոխել են առանձնատների նկուղներ։