00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ում փաստաթղթեր են բացահայտվել հաղթանակի գործում ԽՍՀՄ ժողովուրդների ավանդի մասին

Բաժանորդագրվել
Հայկական ազգային ստորաբաժանումները զգալի ներդրում են ունեցել Կովկասի պաշտպանության և Ղրիմի ազատագրման գործում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Արդար մարտում արյունով հարազատացած» խորագրով նոր հատուկ նախագիծ է գործարկել, որը հիմնված է ռազմական գերատեսչության կենտրոնական արխիվի գաղտնազերծված փաստաթղթերի վրա: Այդ փաստաթղթերից հանվել է գաղտնիության կնիքը։ Նախկինում լայն հանրությանը դրանց հասանելիություն չի ունեցել։
Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում խորհրդային հանրապետությունների ունեցած ներդրումին, պատերազմ, որը դարձավ Խորհրդային Միության պատմության ամենածանր փորձություններից մեկը։
Թշնամու դեմ պայքարում կարևոր դեր են խաղացել ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների ազգային ստորաբաժանումները։ Դրանք սկսել են ձևավորվել դեռ քաղաքացիական պատերազմի տարիներին, իսկ Հայրենական մեծ պատերազմի սկզբին պրակտիկան շարունակվեց ավելի մեծ մասշտաբով։
Նախագիծը պատմում է ԽՍՀՄ յուրաքանչյուր երկրի ազգային ստորաբաժանումների մասին։ Այսպիսով, օրինակ, նշվում է, որ հայկական ստորաբաժանումները զգալի ներդրում են ունեցել Կովկասի պաշտպանության և Ղրիմի ազատագրման գործում։ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում հայկական 7 դիվիզիաներից մեկը Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիան էր, որը կազմավորվել էր 1941 թվականին։ Այն մարտական ճանապարհ անցավ է Կովկասից մինչև Բեռլին, մասնակցել Տուապսեի պաշտպանությանը, Կերչի և Սևաստոպոլի ազատագրմանը, ինչպես նաև Բեռլինի գրոհին։
1942 թվականի օգոստոսի 8-ից մինչև 1945 թվականի մայիսի 9-ը Թամանյան դիվիզիան անցավ 7150 կմ, որից 3640 կմ-ը՝ համառ մարտերով։ Այդ ընթացքում դիվիզիան ֆաշիստական ​​օկուպացիայից ազատագրեց ավելի քան 900 բնակավայր և 30 քաղաք։ Ռազմական գործողությունների ընթացքում դիվիզիայում Խորհրդային Միության շքանշաններով և մեդալներով պարգևատրվեց 11430 մարդ։
Քաղաքական զեկույցներում ասվում է, որ հայ մարտիկներն ու հրամանատարներն դրսևորել են իրենց որպես հմուտ ու քաջ մարտիկներ։ Նրանց թվում էր Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը՝ Հայրենական մեծ պատերազմի ականավոր հրամանատարներից մեկը։ Նրա ռազմավարական որոշումներն առանցքային դեր են խաղացել բազմաթիվ գործողությունների հաջողության հարցում։ Բաղրամյանը ղեկավարել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատը և կարևոր դեր է խաղացել Բալթյան երկրների ազատագրման և Արևելյան Պրուսիայի հարձակողական գործողության մեջ։ Պատերազմի տարիներին Կարմիր բանակում ծառայում էր շուրջ 600 հազար հայ, որոնցից 100-ից ավելին դարձան Խորհրդային Միության հերոսներ։
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը կմասնակցի Հայրենական մեծ պատերազում հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին․Կոպիրկին
Հատուկ նշվել է Կովկասից Օդեր մարտական ճանապարհն անցած 526-րդ հրաձգային գնդից Աշոտ Քոչարյանի գնդացրային հաշվարկի սխրանքը։ նա իր հաստոցավոր գնդացրով Վիսլայից Օդեր հարձակողական մարտերում և պլացդարմի վրա ոչնչացրել է 65 գերմանացի զինվորների և սպաների։ Մարտում աչքի ընկնելու համար նա արժանացել է չորս կառավարական պարգևների և հրամանատարության կողմից առաջադրվել Լենինի շքանշանի։
Փաստաթղթերը ներառում են պարգևատրման թերթիկ՝ կրտսեր սերժանտ Խորեն Խաչատրյանին Խորհրդային Միության հերոսի կոչմանն առաջադրելու համար։
Գաղտնազերծված փաստաթղթերից հայտնի է դառնում, որ Խաչատրյանը մենակ է հայտնվել յոթ գերմանացի զինվորների դեմ` հինգին սվինով և ինքնաձիգի կոթով ոչնչացրել է, մյուսները դիմել են փախուստի։
«Թշնամուն հետապնդելով՝ նա չորս նռնակ է նետել թշնամու խրամատը։ Գերմանացիները, կարծելով, թե շրջապատված են, ձեռքերը վեր են բարձրացրել։ Լեյտենանտը գերի է վերցրել թշնամու 26 զինվորի»,- ասվում է հրապարակված փաստաթղթերում։
Փաստաթղթերի թվում ներկայացված են Կարմիր բանակի գլխավոր քաղաքական վարչության հրամանները, զեկույցները և տեղեկանքները, ինչպես նաև ազգային կազմավորումների պատմական ծառայացուցակները, մարտական ​​գործողությունների գծապատկերներ, զինվորների պարգևատրման փաստաթղթեր, լուսանկարներ և այլ փաստաթղթեր:
Լրահոս
0