00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
13:41
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քուչի բազառները դահլիճից դուրս տարեք». Երևանի ավագանու արտահերթ նիստում իրավիճակը լարվեց

Բաժանորդագրվել
Ավագանու ընդդիմադիր անդամ Սամվել Հակոբյանն էլ դուրս հրավիրվեց նիստերի դահլիճից։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ փոփոխություններ անելու ավագանու արտահերթ նիստում քննարկումների ժամանակ հրմշտոց սկսվեց։ Հնչեցին նաև փոխադարձ վիրավորանքներ, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ փորձում էր իրավիճակը հանդարտեցնել, ինչի համար դահլիճ հրավիրեց ոստիկաններին։
Նշենք, որ ավագանու արտահերթ նիստում քննարկվում է նախագիծ, համաձայն որի 2025 թվականի փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղետոմս, որը կարժենա 150 դրամ և գործելու է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից զատ 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսերի ձեռք բերման դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։
«Խուլիգանությունը չի ընդունվելու այս դահլիճում։ Քուչի մակարդակի բազառները այս դահլիճից դուրս կտանեք։ Մի խանգարեք, մի ոգևորվեք։ Դուրս եկեք, սառույց դրեք գլխներիդ, հանգստացեք»,– ընդդիմության վրա բղավելով ասաց Ավինյանը։
Նրա հորդորով դահլիճից դուրս հրավիրվեց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանը,վերջինիս արգելվեց մասնակցել նիստին։
Լրագրողների հետ զրույցում Սամվել Հակոբյանը նշեց, որ ինքը շարունակելու է մասնակցել նիստին, նույնիսկ, եթե իրեն ոստիկանները բերման ենթարկեն, քանի որ ինքը նմանատիպ իրավիճակներից չի խուսափում։
Վստահեցրեց` սկսել է բղավել, քանի որ թանկացումների անհիմն լինելու վերաբերյալ իրենց կողմից բերված պատճառաբանություններին Ավինյանը ոչ կոռեկտ արձագանք է տվել` ասելով «իյա՜»։
Երևանի քաղաքապետը նաև ՔՊ–ականներից մի քանիսին կոչ արեց չտրվել սադրանքներին ու հանգիստ նստել իրենց տեղերում։
Ավագանու արտահերթ նիստում իրավիճակը հանդարտեցնելու համար Ավինյանը 15 րոպե ընդմիջում հայտարարեց։
Լրահոս
0