https://arm.sputniknews.ru/20250131/menq-chenq-karvogh-hrazharvel-anklavi-herankaric-nikvol-pashinjan-85333516.html
Մենք չենք կարող հրաժարվել անկլավի հեռանկարից. Նիկոլ Փաշինյան
Մենք չենք կարող հրաժարվել անկլավի հեռանկարից. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ անկլավների թեման անխուսափելիորեն լինելու է հայ–ադրբեջանական քննարկումների առանցքում։ 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T15:44+0400
2025-01-31T15:44+0400
2025-01-31T16:00+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
անկլավ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85321145_169:255:1044:747_1920x0_80_0_0_65d0ebc715e963dd285a468947950fb0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավի հեռանկարից։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` լրագրողի հարցին պատասխանելիս մատների մեջ հազիվ բռնելով Արծվաշենի փոքրիկ մակետը։Նա նշեց, որ պատճառը հենց Արծվաշենն է։Փաշինյանի խոսքով` անկախ նրանից` Ադրբեջանը բարձրանում է անկլավի թեման, թե ոչ, ՀՀ–ն է բարձրացնում այդ թեման։ Ըստ նրա` այդ թեման անխուսափելիորեն լինելու է քննարկումների առանցքում, և կողմերից յուրաքանչյուրն իր փաստարկներով գնալու է։«Եթե տեսականորեն մենք ուզենանք, որ Ադրբեջանը որևէ կերպ չառնչվի այդ հարցի հետ, դրա գինն այն է, որ մենք ասում ենք` Արծվաշենի հարցը հանում ենք։ Մինչդեռ ո՞վ կարող է այդ հարցը հանել, ո՞վ իրավունք ունի ՀՀ ինքնիշխան որևէ տարածքի հարց հանել»,– ընդգծեց վարչապետը։Ըստ նրա` երբ հայկական կողմն այդ հարցը չի հանում, անկլավի թեման ինքնաբերաբար բերում, դրվում է բանակցային սեղանի շուրջ, որտեղ որևէ մեկը մյուսի բերանը չի կարող փակել։Հիշեցնենք` Փաշինյանը 2023 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ երբ ասում ենք Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք Խորհրդային միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին, և Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Երբ ՀՀ–ն բարձրացնում է Արծվաշենի հարցը, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որն իր բնութագրմամբ և Խորհրդային Միության քարտեզներով ու որոշումներով դե յուրե հիմնավորված գոյություն են ունեցել:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85321145_196:191:938:747_1920x0_80_0_0_b77d110c073aac03b535e7f447f37072.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, անկլավ, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, անկլավ, ադրբեջան
Մենք չենք կարող հրաժարվել անկլավի հեռանկարից. Նիկոլ Փաշինյան
15:44 31.01.2025 (Թարմացված է: 16:00 31.01.2025) ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ անկլավների թեման անխուսափելիորեն լինելու է հայ–ադրբեջանական քննարկումների առանցքում։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավի հեռանկարից։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` լրագրողի հարցին պատասխանելիս մատների մեջ հազիվ բռնելով Արծվաշենի փոքրիկ մակետը։
Նա նշեց, որ պատճառը հենց Արծվաշենն է։
«Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, ՀՀ–ում դա քրեական պատասխանատվության հիմք է. ՀՀ–ն ունի ինքնիշխան տարածք` ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով` անկախ նրանից` Ադրբեջանը բարձրանում է անկլավի թեման, թե ոչ, ՀՀ–ն է բարձրացնում այդ թեման։ Ըստ նրա` այդ թեման անխուսափելիորեն լինելու է քննարկումների առանցքում, և կողմերից յուրաքանչյուրն իր փաստարկներով գնալու է։
«Եթե տեսականորեն մենք ուզենանք, որ Ադրբեջանը որևէ կերպ չառնչվի այդ հարցի հետ, դրա գինն այն է, որ մենք ասում ենք` Արծվաշենի հարցը հանում ենք։ Մինչդեռ ո՞վ կարող է այդ հարցը հանել, ո՞վ իրավունք ունի ՀՀ ինքնիշխան որևէ տարածքի հարց հանել»,– ընդգծեց վարչապետը։
Ըստ նրա` երբ հայկական կողմն այդ հարցը չի հանում, անկլավի թեման ինքնաբերաբար բերում, դրվում է բանակցային սեղանի շուրջ, որտեղ որևէ մեկը մյուսի բերանը չի կարող փակել։
Հիշեցնենք` Փաշինյանը 2023 թվականի նոյեմբերին
հայտարարել էր, որ երբ ասում ենք Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք Խորհրդային միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին, և Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Երբ ՀՀ–ն բարձրացնում է Արծվաշենի հարցը, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որն իր բնութագրմամբ և Խորհրդային Միության քարտեզներով ու որոշումներով դե յուրե հիմնավորված գոյություն են ունեցել: