00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
11:02
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
4 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ մասին է վկայում Փաշինյանի հայտարարությունը «մոմի հարկի» մասին. աստվածաբանի կարծիքը

© SputnikՆիկոլ Փաշինյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն
Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2025
Բաժանորդագրվել
Բարսեղյանը հիշեցնում է` ո՛չ Օսմանյան կայսրությունում, ո՛չ արաբական և պարսկական տիրապետության ժամանակաշրջանում Հայ առաքելական եկեղեցուն չեն զրկել ծիսական ատրիբուտների արտադրության արտոնությունից։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հարձակումները» Հայ առաքելական եկեղեցու վրա վկայում են ներկայիս իշխանության և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների միջև առկա անձնական խնդիրների մասին: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Պարգև Բարսեղյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հռետորական հարց է հնչեցրել` ինչո՞ւ հայ եկեղեցին հարկ չի վճարում, երբ մոմ է վաճառում:

«Դժվարանում եմ միանշանակ ասել, թե տվյալ դեպքում ինչի են ձգտում իշխանությունները։ Հայաստանի ներկայիս իշխանությունների քայլերը երբեմն տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Ակնհայտ է, որ սա կա՛մ կանխամտածված, նպատակաուղղված քաղաքականություն է, կա՛մ երկրի օրենսդրության տարրական չիմացության արդյունք»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` Հայաստանում պետություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու միջև հարաբերությունների մասին օրենքով, որտեղ հստակ ձևակերպված են եկեղեցու գործունեության շրջանակը, նրա իրավունքներն ու պարտականությունները: Բացի այդ, հատուկ շեշտված է, որ ծիսական նշանակության եկեղեցական պարագաների (այդ թվում՝ մոմերի) արտադրությունն ու իրացումը չի հարկվում։
Անգամ Սովետական Միության ժամանակ մոմավաճառությունը չի հարկվել. Աջապահյանը՝ Փաշինյանին
Այսպիսով, Բարսեղյանը եզրակացնում է, որ գլոբալ առումով պետություն-եկեղեցի հարաբերություններում որևէ վիճելի հարց չկա: Բոլոր խնդիրներն անձնավորված են, ավելի շուտ դրանք կաթողիկոսի նկատմամբ Հայաստանի կառավարության ղեկավարի անձնական վերաբերմունքի հարթության մեջ են։
«Ես չեմ հիշում որևէ ժամանակաշրջան մեր եկեղեցու պատմության ողջ ընթացքում, նույնիսկ Օսմանյան կայսրության տարիներին, արաբական կամ պարսկական տիրապետության տարիներին, որ Հայ առաքելական եկեղեցուն փորձեն զրկել արտոնյալ պայմաններով սեփական կրոնական ատրիբուտներն արտադրելու իրավունքից»,-նկատում է փորձագետը:
Անդրադառնալով եկեղեցիների հարկման հարցում համաշխարհային փորձին՝ Բարսեղյանը նշեց, որ Արևմուտքում ևս գործում են ՀՀ օրենքների նման օրենքներ, ըստ որոնց եկեղեցական մոմերը, ինչպես և Հայաստանում, տնտեսական գործունեության արդյունք չեն համարվում և չեն հարկվում: Բացի այդ, ինչպես նշեց կրոնագիտության ամբիոնի վարիչը, Եվրոպայի շատ զարգացած երկրներում առանձնահատուկ վերաբերմունք կա եկեղեցիների նկատմամբ, դրանք նույնիսկ պետբյուջեից հատկացումներ են ստանում։
Ես ժամանակին առաջարկ եմ արել եկեղեցուն. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
0