https://arm.sputniknews.ru/20250131/hramajel-ein-spanel-gjughi-bnakichnerin-patmum-e-ukrainaji-zui-gerevarvats-zintsarajvoghy-85309650.html
Հրամայել էին սպանել գյուղի բնակիչներին. պատմում է Ուկրաինայի ԶՈւ–ի գերեվարված զինծառայողը
Հրամայել էին սպանել գյուղի բնակիչներին. պատմում է Ուկրաինայի ԶՈւ–ի գերեվարված զինծառայողը
Sputnik Արմենիա
Խաղաղ քաղաքացիներին գնդակահարել են իրենց իսկ տներում։ 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T11:03+0400
2025-01-31T11:03+0400
2025-01-31T13:12+0400
ռուսաստան
ուկրաինա
սպանություն
գերի
կուրսկ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85304640_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ce8a3d2fe8411b0e21ebd946aaeacfa4.jpg.webp
Կուրսկի մարզի Սուջայի շրջանի Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղ մտնելիս ուկրաինական զորքերը հրաման են ստացել բնակավայրը «մաքրել»խաղաղ բնակիչներից։ ՌԻԱ Նովոստիին այդ մասին ասել է Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինծառայող Եվգենի Ֆաբրիսենկոն:Զինծառայողը հայտնել է, որ խաղաղ բնակիչների սպանությունները կատարել են ինքն ու ծառայակիցները: Ըստ նրա` մարդիկ մահից առաջ չեն խնդրել ինչ-որ բան փոխանցել իրենց հարազատներին։«Մտել ենք գյուղ և «մաքրել» տները։ Չենք գրոհել։ Տեսել ենք ու կրակել»,– հարցաքննության ժամանակ ասել է զինծառայողը:Գերեվարվածի խոսքով՝ երեք տարեց կին ու տղամարդ թաքնված են եղել գյուղի գոմերից մեկում` խոտերի տակ։«Մենք նրանց դուրս հանեցինք, կապեցինք ձեռքերը, իջեցրինք նկուղ։ Այդ ընթացքում տարեց տղամարդկանցից մեկը դիմադրություն էր ցույց տալիս, քաշքշում էր, փորձում դուրս պրծնել»,- ասել է Ֆաբրիսենկոն։Հետո, ըստ նրա, տան մեկ այլ հատվածում աղմուկ են լսել, պարզվել է, որ այնտեղ երկու աղջիկ և մի տղամարդ կա թաքնված:«Տղամարդը դիմադրություն ցույց տվեց՝ աղյուսով հարձակվելով ինձ վրա», - ասել է Ֆաբրիսենկոն և խոստովանել, որ բոլորին սպանել են։Ավելի վաղ ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ զինվորական քննիչները պարզել են Ուկրաինայի ԶՈւ 5 զինվորականների ինքնությունը, որոնք առնչություն ունեն Կուրսկի մարզի Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղի բնակիչների սպանությունների և բռնաբարությունների հետ: Քննության տվյալներով՝ ավագ զինվոր Եվգենի Ֆաբրիսենկոն, ինչպես նաև «Կում», «Մոտիլ», «Պրովոդնիկ», «Խուդոժնիկ» ազդականչերով ուկրաինացի զինվորականները 2024 թվականի սեպտեմբերին ներխուժել են Կուրսկի մարզի տարածք։ Սուջայի շրջանում մարտերի ժամանակ Ֆաբրիսենկոն գերեվարվել է։ Հարցաքննության ժամանակ նա պատմել է այն հանցագործությունների մասին (բռնաբարություններ, սեռական բնույթի բռնի գործողություններ և սպանություններ), որոնք կատարել է Ուկրաինայի զինված կազմավորումների այլ զինվորականների հետ:Հետաքննությունը պարզել է, որ 2024 թվականի սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 24-ը Ֆաբրիսենկոն, «Մոտիլը», «Պրովոդնիկը» և «Խուդոժնիկը» «Կում» ազդականչով հրամանատարի հրահանգով Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղում սպանել են 11 տղամարդու և 3 կնոջ։ Բացի այդ, նրանք բռնաբարել են 8 կանանց և սպանել։ Այնուհետև հանցակիցները 22 քաղաքացիների մարմինները տեղափոխել են առանձնատների նկուղներ։ՌԴ ԶՈւ–ն Կուրսկի մարզում հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի 2 հակագրոհ
ուկրաինա
կուրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Зашедшие в Русское Поречное солдаты ВСУ избивали, насиловали, а затем убивали мирных жителей
Sputnik Արմենիա
Зашедшие в Русское Поречное солдаты ВСУ избивали, насиловали, а затем убивали мирных жителей
2025-01-31T11:03+0400
true
PT1M07S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85304640_261:0:1701:1080_1920x0_80_0_0_00f56f900df43aa77d2af4b47ee7f7d9.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, սպանություն, գերի, կուրսկ, видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, ուկրաինա, սպանություն, գերի, կուրսկ, видео, տեսանյութ, տեսանյութեր
Հրամայել էին սպանել գյուղի բնակիչներին. պատմում է Ուկրաինայի ԶՈւ–ի գերեվարված զինծառայողը
11:03 31.01.2025 (Թարմացված է: 13:12 31.01.2025) Խաղաղ քաղաքացիներին գնդակահարել են իրենց իսկ տներում։
Կուրսկի մարզի Սուջայի շրջանի Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղ մտնելիս ուկրաինական զորքերը հրաման են ստացել բնակավայրը «մաքրել»խաղաղ բնակիչներից։ ՌԻԱ Նովոստիին այդ մասին ասել է Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինծառայող Եվգենի Ֆաբրիսենկոն:
Զինծառայողը հայտնել է, որ խաղաղ բնակիչների սպանությունները կատարել են ինքն ու ծառայակիցները: Ըստ նրա` մարդիկ մահից առաջ չեն խնդրել ինչ-որ բան փոխանցել իրենց հարազատներին։
«Մտել ենք գյուղ և «մաքրել» տները։ Չենք գրոհել։ Տեսել ենք ու կրակել»,– հարցաքննության ժամանակ ասել է զինծառայողը:
Գերեվարվածի խոսքով՝ երեք տարեց կին ու տղամարդ թաքնված են եղել գյուղի գոմերից մեկում` խոտերի տակ։
«Մենք նրանց դուրս հանեցինք, կապեցինք ձեռքերը, իջեցրինք նկուղ։ Այդ ընթացքում տարեց տղամարդկանցից մեկը դիմադրություն էր ցույց տալիս, քաշքշում էր, փորձում դուրս պրծնել»,- ասել է Ֆաբրիսենկոն։
Հետո, ըստ նրա, տան մեկ այլ հատվածում աղմուկ են լսել, պարզվել է, որ այնտեղ երկու աղջիկ և մի տղամարդ կա թաքնված:
«Տղամարդը դիմադրություն ցույց տվեց՝ աղյուսով հարձակվելով ինձ վրա», - ասել է Ֆաբրիսենկոն և խոստովանել, որ բոլորին սպանել են։
Ավելի վաղ ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ զինվորական քննիչները պարզել են Ուկրաինայի ԶՈւ 5 զինվորականների ինքնությունը, որոնք առնչություն ունեն Կուրսկի մարզի Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղի բնակիչների սպանությունների և բռնաբարությունների հետ:
Քննության տվյալներով՝ ավագ զինվոր Եվգենի Ֆաբրիսենկոն, ինչպես նաև «Կում», «Մոտիլ», «Պրովոդնիկ», «Խուդոժնիկ» ազդականչերով ուկրաինացի զինվորականները 2024 թվականի սեպտեմբերին ներխուժել են Կուրսկի մարզի տարածք։ Սուջայի շրջանում մարտերի ժամանակ Ֆաբրիսենկոն գերեվարվել է։ Հարցաքննության ժամանակ նա պատմել է այն հանցագործությունների մասին (բռնաբարություններ, սեռական բնույթի բռնի գործողություններ և սպանություններ), որոնք կատարել է Ուկրաինայի զինված կազմավորումների այլ զինվորականների հետ:
Հետաքննությունը պարզել է, որ 2024 թվականի սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 24-ը Ֆաբրիսենկոն, «Մոտիլը», «Պրովոդնիկը» և «Խուդոժնիկը» «Կում» ազդականչով հրամանատարի հրահանգով Ռուսսկոյե Պորեչնոյե գյուղում սպանել են 11 տղամարդու և 3 կնոջ։ Բացի այդ, նրանք բռնաբարել են 8 կանանց և սպանել։ Այնուհետև հանցակիցները
22 քաղաքացիների մարմինները տեղափոխել են առանձնատների նկուղներ։