https://arm.sputniknews.ru/20250131/azhum-qpakanneri-het-anhet-kvorats-zinvvorneri-tsnvoghneri-handipumy-larvats-e-ancel-85305602.html
ԱԺ–ում ՔՊ–ականների հետ անհետ կորած զինվորների ծնողների հանդիպումը լարված է անցել
ԱԺ–ում ՔՊ–ականների հետ անհետ կորած զինվորների ծնողների հանդիպումը լարված է անցել
Sputnik Արմենիա
ԱԺ բուժկետի աշխատակիցները ստիպված են եղել բարձրանալ ԱԺ օթյակ` չափելու ծնողների արյան ճնշումը, դեղեր տալու: 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T10:04+0400
2025-01-31T10:04+0400
2025-01-31T10:05+0400
անհետ կորած
աժ (ազգային ժողով)
ալեն սիմոնյան
անդրանիկ քոչարյան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451437_0:84:1600:984_1920x0_80_0_0_3a1331d3faf14181eb7cfb61a35da59c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ԱԺ դռնփակ լսումների ժամանակ անհետ կորած զինվորների ծնողների և իրավահաջորդների հետ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանն անհետ կորած զինվորների ծնողների և իրավահաջորդների հետ հանդիպման հրավիրել էին նաև ուժային կառույցների ղեկավարներին, որոնք պետք է պատասխանեին նրանց հետաքրքրող հարցերին:Նշենք, որ այդ պահանջով Ամանորից առաջ ծնողները փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան:«Ժողովուրդ» գրում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը ստորացուցիչ պայմաններ է ստեղծել տուժած ծնողների համար:Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավար Արթուր Պողոսյանը չի կարողացել առարկայական պատասխաններ տալ ծնողներին: Ծնողները պահանջել են իրենց տրամադրել որդիների մասին անհատական տեղեկություններ, սակայն Պողոսյանը չի կարողացել տալ դրանք: Նա հրավիրել է Երևանի քննչական վարչության պետ Հովհաննես Վարդանյանին, որը եղել է զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավարը: Վարդանյանը հրաժարվել է խոսելուց, ինչն էլ վրդովվեցրել է ծնողներին:Ալեն Սիմոնյանը բղավել է ծնողների վրա՝ եթե ֆորմատը ձեռք չի տալիս, կարող եք դուրս գալ: Անդրանիկ Քոչարյանն է միջամտել, սակայն ծնողները բղավել են նաև նրա վրա:Արդյունքում ծնողների մի մասը ֆիզիկապես վատ է զգացել, ԱԺ բուժկետի աշխատակիցները ստիպված են եղել բարձրանալ ԱԺ օթյակ` չափելու նրանց արյան ճնշումը, դեղեր տալու:Ի դեպ, ծնողները դժգոհել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, որը իրավաբանական բարդ ձևակերպումներով է խոսել, ինչը անհասկանալի է եղել ներկաների համար:Ծնողների հետ հանդիպումն ավարտվել է մեկ ամիս անց կրկին հանդիպելու պայմանավորվածությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451437_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b38f7bdc9a82f6ddc100a7c285defc6a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անհետ կորած, աժ (ազգային ժողով), ալեն սիմոնյան, անդրանիկ քոչարյան, հհ քննչական կոմիտե
անհետ կորած, աժ (ազգային ժողով), ալեն սիմոնյան, անդրանիկ քոչարյան, հհ քննչական կոմիտե
ԱԺ–ում ՔՊ–ականների հետ անհետ կորած զինվորների ծնողների հանդիպումը լարված է անցել
10:04 31.01.2025 (Թարմացված է: 10:05 31.01.2025) ԱԺ բուժկետի աշխատակիցները ստիպված են եղել բարձրանալ ԱԺ օթյակ` չափելու ծնողների արյան ճնշումը, դեղեր տալու:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ԱԺ դռնփակ լսումների ժամանակ անհետ կորած զինվորների ծնողների և իրավահաջորդների հետ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Այդ մասին գրում է «
Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանն անհետ կորած զինվորների ծնողների և իրավահաջորդների հետ հանդիպման հրավիրել էին նաև ուժային կառույցների ղեկավարներին, որոնք պետք է պատասխանեին նրանց հետաքրքրող հարցերին:
Նշենք, որ այդ պահանջով Ամանորից առաջ ծնողները փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան:
«Ժողովուրդ» գրում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը ստորացուցիչ պայմաններ է ստեղծել տուժած ծնողների համար:
«Մոտ 200 հոգանոց ԱԺ մեծ դահլիճում թույլ չեն տվել՝ բոլոր ծնողները նստեն: Նրանցից մի քանի հոգի նստել են դահլիճում, իսկ մի մասին բարձրացրել են վերև` ապակիներով մեկուսացված լրագրողների օթյակ: ՔՊ-ն ակնհայտորեն վախ է ունեցել ծնողներից ու հարազատներից»,– գրում է թերթը:
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավար Արթուր Պողոսյանը չի կարողացել առարկայական պատասխաններ տալ ծնողներին: Ծնողները պահանջել են իրենց տրամադրել որդիների մասին անհատական տեղեկություններ, սակայն Պողոսյանը չի կարողացել տալ դրանք: Նա հրավիրել է Երևանի քննչական վարչության պետ Հովհաննես Վարդանյանին, որը եղել է զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավարը: Վարդանյանը հրաժարվել է խոսելուց, ինչն էլ վրդովվեցրել է ծնողներին:
Ալեն Սիմոնյանը բղավել է ծնողների վրա՝ եթե ֆորմատը ձեռք չի տալիս, կարող եք դուրս գալ: Անդրանիկ Քոչարյանն է միջամտել, սակայն ծնողները բղավել են նաև նրա վրա:
Արդյունքում ծնողների մի մասը ֆիզիկապես վատ է զգացել, ԱԺ բուժկետի աշխատակիցները ստիպված են եղել բարձրանալ ԱԺ օթյակ` չափելու նրանց արյան ճնշումը, դեղեր տալու:
Ի դեպ, ծնողները դժգոհել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, որը իրավաբանական բարդ ձևակերպումներով է խոսել, ինչը անհասկանալի է եղել ներկաների համար:
Ծնողների հետ հանդիպումն
ավարտվել է մեկ ամիս անց կրկին հանդիպելու պայմանավորվածությամբ։