https://arm.sputniknews.ru/20250131/2024-tvakanin-hajastanum-tntesakan-aktivutjan-cucanishn-atshel-e-8-vov-85346415.html
2024 թ–ին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8%-ով. ՀՀ վիճակագրական կոմիտե
2024 թ–ին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8%-ով. ՀՀ վիճակագրական կոմիտե
Sputnik Արմենիա
Հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և ծառայությունների... 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T22:24+0400
2025-01-31T22:24+0400
2025-01-31T23:11+0400
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
վիճակագրություն
շինարարություն
արդյունաբերություն
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85347216_0:0:1280:721_1920x0_80_0_0_06f516870ef529c882be452e87a0d920.png
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2023թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8%-ով: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և ծառայությունների ծավալները։Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ«Հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4․7%-ով, շինարարությունն աճել է 14.5%-ով, առևտրի շրջանառությունը`17%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 1.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը`10․6%-ով»,–հայտնում են կոմիտեից։Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 2,998,370.2 մլն ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 958,804.3 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 709,465.3 մլն, առևտրի շրջանառությունը՝ 6,378,265.3, իսկ ծառայությունների ծավալը՝ 3,467,516.3 մլն ՀՀ դրամ։Շինարարության աճը ԵԱՏՄ–ում 2024-ի հունվար–նոյեմբերին. ԵՏՀ-ի և ՀՀ–ի վիճակագրությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85347216_117:0:1206:817_1920x0_80_0_0_2d6b86da01b97cfec11b6d91ffe255d5.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), վիճակագրություն, շինարարություն, արդյունաբերություն, инфографика, ինֆոգրաֆիկա
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), վիճակագրություն, շինարարություն, արդյունաբերություն, инфографика, ինֆոգրաֆիկա
2024 թ–ին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8%-ով. ՀՀ վիճակագրական կոմիտե
22:24 31.01.2025 (Թարմացված է: 23:11 31.01.2025) Հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և ծառայությունների ծավալները։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2023թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8%-ով: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և ծառայությունների ծավալները։
«Հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4․7%-ով, շինարարությունն աճել է 14.5%-ով, առևտրի շրջանառությունը`17%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 1.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը`10․6%-ով»,–հայտնում են կոմիտեից։
Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 2,998,370.2 մլն ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 958,804.3 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 709,465.3 մլն, առևտրի շրջանառությունը՝ 6,378,265.3, իսկ ծառայությունների ծավալը՝ 3,467,516.3 մլն ՀՀ դրամ։